Սողուններ

Վագրանախշ պիթոն

Python molurus

Վագրանախշ պիթոն

Գիտական դասակարգումը

Թագավորություն` կենդանիներ

Տիպ` քորդավորներ

Դաս` սողուններ

Կարգ` թեփուկավորներ

Ընտանիք` կեղծոտանիներ

Ցեղ` Իսկական պիթոններ

ՏեսակՎագրանախշ պիթոն

 

Բնութագիրը

Մարմնի երկարությունը հասնում է 0,5 մ-ից մինչև 8 մետր և ավել՝ կախված սեռից և կյանքի պայմաններից: Սովորաբար էգերն ավելի մեծ են քան արուները:

Գունավորումը փոփոխական է: Բաց դեղնաշականակագույն կամ դեղնականաչավուն մարմնի վրա տարածված են տարբեր չափերի մեծ, մուգ շականակագույն կետեր՝ ձևավորելով բարդ նախշեր: Աչքերի միջով անցնում է մուգ գիծ, որը սկսվում է քթանցքներից և պարանոցի հատվածում վերածվում կետերի: Մյուս գիծը աչքից իջնում է դեպի ներքև և անցնում մինչև վերին շուրթը: Գլխի վերևի հատվածում մուգ աղեղնաձև կետեր են:

Տարածվածությունը

Լայնորեն տարածվում է Հարավային և Հարավարևելյան Ասիայում: Վագրանախշ պիթոնի տարածվածությունն ընդգրկում է Պակիստանը, Հնդկաստանը, Շրի Լանկան, Նեպալը, Բանգլադեշը, Մյանմարը, Հարավային Չինաստանը, Մալայզիան և Ինդոնեզիայի որոշ կղզիները:

Բնակվում է տարբեր վայրերում, խոնավ արևադարձային և նոսր անտառներում, ճահճուտներում, թփուտներում, դաշտերում և քարքարոտ նախալեռներում` մինչև ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա:

Սննդակարգը

Սնվում է մանր կրծողներով, մողեսներով և թռչուններով:

Վարքը

Լավ մագլցում է ծառերով, բայց նախընտրում է ցամաքային կյանքը: Լավ լողում է, սակայն ջրի մեջ երկար  երկար չի մնում: Որպես թաքստոց օգտագործում է տարբեր կենդանիների բները, սնամեջ ծառերի կոճղերը, եղեգնուտները:

Որսի է դուրս գալի մթնշաղին և գիշերը, որսի վրա հարձակվում է հետևից: Վագրանախշ պիթոնը շարժուն օձ չի համարվում, ավելի շատ նստակյաց կյանք է վարում:

Բազմացումը

Էգերը սեռահասուն են դառնում 3,5 տարեկանում, արուները՝ ավելի շուտ: Զուգավորման շրջանը սկսվում է աշնան վերջ, ձմռան սկիզբ: Էգը դնում է 8-100 ձու: Ձվադրումից հետո փաթաթվում է ձվերին՝ պաշտպանելով ձվերը գիշատիչներից: Ինկուբացիոն շրջանը տևում է երկու ամիս:

Կյանքի տևողությունը

Կյանքի տևողությունը մինչև 25 տարի է:

Պահպանման կարգավիճակը

Հաշվառված է Բնության Պահպանության Միջագային Միության Կարմիր գրքում (IUCN), տեսակը գտնվում է սպառնալիքի տակ (NT):

Մեհենագրային պիթոն

Python sebae

Մեհենագրային պիթոն

Գիտական դասակարգումը 

Թագավորություն` կենդանիներ

Տիպ` քորդավորներ

Դաս` սողուններ

Կարգ` թեփուկավորներ

Ընտանիք` կեղծոտանիներ

Ենթաընտանիքը՝ պիթոններ

Ցեղ` Իսկական պիթոն

Տեսակ` Մեհենագրային պիթոն 

 

Բնութագիրը

Մեհենագրային պիթոնն Աֆրիկայում համարվում է ամենածանր և ամենամեծ օձը: Մարմնի երկարությունը հասնում է 3-5 մետրի:

Ունի համեմատաբար բարեկազմ կառուցվածք,   պիթոններին բնորոշ գլխի նախշերով (վերևից եռանկյունաձև կետեր, մուգ շերտագիծ աչքերի միջև): Մարմնի նախշերը խրթին են՝ կազմված ոչ լայն ոլորաձև մեջքակողային գծերից, միավորելով մեջքի կամարները, որն ուղեկցվում է կողային  մուգ բծերով:

Այս նախշերը պիթոնին դարձնում են ամբողջովին անտեսանելի, երբ նա  անշարժ  գտնվում է  խիտ թփուտներում  կամ մացառուտներում:

Մեհնագրային պիթոնը, որը կարող է հասնել հսկայական չափերի, ունի վատ համբավ: Աֆրիկայի   ամենամեծ  խեղդողը  հաճախ իրեն ավելի ագրեսիվ է պահում, քան  մուս օձերը:

Տարածվածությունը

Տարածված է ամբողջ Աֆրիկայով: Բնակվում է հասարակածային անտառներում, սավանաներում, մարգագետիններում, քարքարոտ վայրերում, գյուղական բնակավայերի մոտ, հաճախ ջրային տարածքներում:

Սննդակարգը

Սնվում է կաթնասուններով, կրծողներով, թռչուններով:

Մեհնագրային պիթոնը, կարողանում է երկար ժամանակ քաղցած մնալ (անազատ պայմաններում, եղել են դեպքեր, երբ պիթոնը հրաժարվել է սննդից 3 տարի): 1,5 տարվա ընթացքում, երբ պիթոնը հրաժարվում  է սնվելուց մարմնի չափերը երկու անգամ փոքրանում են:

Վարքը

Մեհնագրային պիթոնն ակտիվ է գիշերը: Որսի է դուրս գալիս մթնշաղին, իսկ կեսօրին  թաքնվում է մեկուսի վայրերում: Որսում է խոշոր կրծողների, թռչունների, փոքր այծեղջուրների և այլ կենդանիների: Կարողանում է լավ մագլցել ծառերին և լավ լողում է: Սիրում է տաքանալ արևի տակ, հատկապես մաշկափոխանակությունից կամ սնվելուց հետո:

Բազմացումը

Սեռահասուն է դառնում 5-6  տարեկանում` մարմնի 3մ երկարության դեպքում:

Էգը դնում է  6-9 սմ երկարության և 130-150 գ քաշով, 50 ձու, երբեմն և ավել՝ մինչև 100, փաթաթվում է ձվերի շուրջ և «թխսում» է մինչև ձագերի ձվից դուրս գալը: Ձվադրումը հիմնականում իրականացնում է ժայռերի ճեղքերում, քարանձավներում: Ինկուբացիոն շրջանը տևում է 2-3 ամիս:  Ձագերը ձվից դուրս են գալիս 60-90 օր հետո: Նորածին ձագերի մարմնի երկարությունը 0,5-0,7 մետր է, մարմնի քաշը` 104-108գ:

Կյանքի տևողությունը

Անազատ պայմաններում ապրում է մինչև  15 տարի:

Պահպանման կարգավիճակը

Հաշվառված չէ Բնության Պահպանության Միջագային Միության Կարմիր գրքում (IUCN): Ընդգրկված է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) հավելված II–ում:

Աֆրիկայում այն մի շարք լեգենդների հերոս է հանդիսանում:

Այս տեսակը պահպանավող տեսակ է համարվում և երկրից արտահանելու  և ներմուծելու համար   հատուկ թուլտվությումն է պահանջվում:

Արքայական պիթոն

Python regius

Արքայական պիթոն

Գիտական դասակարգումը 

Թագավորություն` կենդանիներ

Տիպ` քորդավորներ

Դաս` սողուններ

Կարգ` թեփուկավորներ

Ընտանիք` կեղծոտանիներ

Ցեղ` Իսկական պիթոն

Տեսակ` Արքայական պիթոն 

 

Բնութագիրը

Ամենափոքր  պիթոններից մեկն է, որի   երկարությունը  հասնում է  1,2-1,5 մ: Մարմինը հաստ  է, հզոր, կարճ պոչվ: Մեծ լայն գլուխը լավ տարանջատված  է  պարանոցի: Նախշը  մարմնի վրա  բաղկացած է միմյանց  հաջորդող  անկանոն բաց  շագանակագույն   և մուգ շագանակագույն կամ գրեթե սև կետերով և շերտերով, որոշ տեղերում տարանջատվածվում է բաց  երիզներ: Որովայնը  սպիտակ  է կամ կաթնագույն, երբեմն ցրված, փոքր մուգ կետերով:

Տարածվածությունը

Տարածված է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում: Բնակվում է հասարակածային անտառներում և սավանաներում:

Սննդակարգը

Սնվում է մանր կրծողներով և թռչուններով:

Վարքը

Հիմնականում գիշերային կենդանի է:  Ցերեկն անցկացնում է թաքստոցում (բներում, փչակում, թափված տերևների մեջ), իսկ գիշերը կամ մթնշաղին դուրս է գալիս որսի: Լավ լողում է և հաճույքով մտնում ջուրը: Կարող է մագլցել ծառերը: Երբ վտանգ են զգում կծկվում են, վերածվում ամուր գնդի՝ թաքցնելով գլուխը մարմնի օղակների ներսում: Այս վարքի համար Արքայական պիթոնին երբեմն անվանում են «գնդակ պիթոն» կամ «գնդաձև պիթոն»:

Կյանքի տևողությունն անազատ պայմաններում 20-30 տարի է:

Բազմացումը

Էգերը մեծ են արուներից: Զուգավորումը  տեղի է ունենում հունիսից նոյեմբեր ամիսներին: Հղիությունը տևում է 120-140 օր, որից հետո էգը  դնում է  3-ից մինչև 11 ձու՝ 80×55—60 մմ չափի: Էգը  փաթաթվում է ձվերի շուրջ և <<թխսում>> է մինչև  68-90 օր: Ձվից դուրս եկած  պիթոնների մարմնի զանգվածը 46-47գրամ է, միջին երկարությունը՝ 43 սմ: Ձվից դուրս եկած ձագերի երկարությունը հասնում է միջինը 43 սմ և մարմնի զանգվածը մոտ 46-47 գ:

Պահպանման կարգավիճակը

Հաշվառված չէ Բնության Պահպանության Միջագային Միության Կարմիր գրքում (IUCN): Ընդգրկված է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) հավելված II–ում:

Մադագասկարյան վիշապ

Acrantophis madagascariensis

Մադագասկարյան վիշապ

Գիտական դասակարգումը    

Թագավորություն` կենդանիներ

Տիպ` քորդավորներ

Դաս` սողուններ

Կարգ` թեփուկավորներ

Ընտանիք` վիշապներ

Ցեղ` Իսկական վիշապներ

Տեսակը` Մադագասկարյան վիշապ 

 

Բնութագիրը

Հասուն առանձնյակների երկարությունը հասնում է 130-150 սմ: Էգերը  արուների հետ համեմատ ավելի խոշոր են: Արևելյան շրջաններում ապրող վիշապները ունեն կանաչավում կամ մոխրագույն գունավորում, իսկ արևմտյան շրջանների վիշապները` նարնջագույն կամ շագանակագույն գունավորում:

Տարածվածությունը

Տարածված է Մադագասկար կղզում:

Սննդակարգը

Սնվում է մանր կրծողներով, մողեսներով և թռչուններով:

Վարքը

Նախընտրում է ապրել ծառերի վրա կամ թփուտներում:

Բազմացումը

Կենդանածին են  ունենում են 10-12, 30-40 սմ երկարություն ունեցող ձագեր: Էգի գույնը հղիության ընթացքում մգանում է` ավելի շատ ջերմություն կլանելու համար, որն անհրաժեշտ է ձագերի նորմալ աճի  և զարգացման համար

Պահպանման կարգավիճակը

Բնության Պահպանության Միջագային Միության Կարմիր գրքում (IUCN) Մադագասկարյան վիշապը գրանցված է որպես «Քիչ վտանգված» (Least Concern) տեսակ:

Մադագասկար կղզու բնակիչները շատ հաճախ Մադագասկարյան վիշապներին օգտագործում են որպես սնունդ: Այս տեսակը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև կաշվի արտադրությամբ և կենդանիների վաճառքով զբաղվող կազմակերպությունների համար: 

Անհետացող կենդանիների վաճառքի միջազգային կոնվենցիային 1-ին կետի համաձայն՝ արգելվում է Մադագասկարյան վիշապների արտահանումը Մադագասկար կղզուց այլ երկրներ:

Ծիածանագույն վիշապ

Epicrates cenchria

Ծիածանագույն վիշապ

Հասանելի չէ

Արևմտյան վիշապիկ

Eryx jaculus

Արևմտյան վիշապիկ

Գիտական դասակարգումը   

Թագավորություն` կենդանիներ

Տիպ` քորդավորներ

Դաս` սողուններ

Կարգ` թեփուկավորներ

Ընտանիք` վիշապների

Ցեղ` վիշապիկ

Տեսակը` Արևմտյան վիշապիկ

Բնութագիրը

Արևմտյան վիշապիկը ոչ թունավոր օձ է, վիշապների ընտանիքի փորող վիշապիկների ենթաընտանիքի հնէամիջերկրածովային փորող վիշապիկների (Eryx) ցեղի օձ։

Մարմինը համեմատաբար հաստ է ու կարճ, երկարությունը` 12-87 սմ, պոչը` 14 անգամ կարճ, ծայրը` կլորավուն։ Արուները մանր են էգերից։ Գլուխը գրեթե տարանջատված չէ մարմնից և ծածկված է մանր վահանիկներով։ Ճակատը թեթևակի արտափքված է։ Միջքթային վահանիկը շատ խոշոր է և հարմարված փորելուն։ Աչքերը մանր են` տեղադրված գլխի կողքերին։ Բիբը օվալաձև է, ուղղահայաց։ Բերանային անցքը բացվում է գլխի ստորին մակերեսին` միջքթային վահանիկի հետ։ Մեջքային թեփուկները հարթ են կամ թեթևակի կատարով ու փայլուն։ Մեջքային մակերեսը մոխրագույնից դեղնաշագանակագույն է` մուգ գորշավուն խալերով, որոնք ձևավորում են 1-2 երկայնակի շղթայաձև նախշ և զույգ նախշեր մարմնի կողքերին: Որովայնի մակերեսը բաց դեղնավուն է` բազմաթիվ սև, մոխրագույն բծերով։ Երիտասարդի որովայնային մակերեսը վարդագույն է։

Տարածվածությունը

Տեսակը տարածված է հյուսիս-արևելյան Աֆրիկայում, Արաբական թերակղզու հյուսիսում, Փոքր Ասիայում, Սիրիայում, Իրանում, Իրաքում, Պաղեստինում, Հարավային Եվրոպայում, Բալկանյան թերակղզում: Կովկասում տարածված է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Ռուսաստանում հայտնաբերվել է Դաղստանում, Չեչնիայում, Ստավրոպոլի երկրամասի հարավային  շրջանում:

ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզերի նախալեռներում և ոչ շատ բարձր լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ, կավահողային և ավազուտային չոր կենսավայրերում։

Սննդակարգը

Սնվում է հիմնականում մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, թռչուններ ու կրծողներ)։

Վարքը և ապրելակերպը

Վարում է գլխավորապես փորող ապրելակերպ, թաքնվում է ժայռերում, կրծողների և թռչունների բներում: Շոգ օրերին թաքստոցից դուրս չի գալիս, որսի է դուրս գալիս միայն մթնշաղին կամ գիշերը:

Ցերեկայաին ժամերին ակտիվություն է ցուցաբերում և հողի մակերեսին է դուսր գալիս միայն վաղ գարնանը:Ձմեռում է հողի չսառցակալող շերտերում։

Ակտիվ ժամնակաշրջանում մաշկափոխվում է մեկ անգամ՝ 1-2 ամսում: Երիտասարդ առանձնյակները ավելի հաճախ են մաշկափոխվում:

Բազմացումը

Ձմեռումից հետո Արևմտյան վիշապիկը դուրս է գալիս մարտ–ապրիլ ամիսներին, ակտիվությունը շարունակվում է մինչև հոկտեմբերի սկիզբ: Սկզբից հայտնվում է արուն, 10-15 օր անց դուրս է գալիս էգը:

Զուգավորումը տեղի է ունենում գարնան երկրորդ կեսին։ Զուգավորումը կրկնվում է մի քանի անգամ: Հղիությունը տևում է մոտ 5 ամիս: Սեպտեմբերին էգը ծնում է 4-20 ձագ, 120-150 մմ երկարությամբ։

Պահպանման կարգավիճակը

Տեսակի թվաքանակը նվազում է   միջավայրի կրճատման պատճառով:

Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Քիչ վտանգված» (Least concern) կարգավիճակով:

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) հավելված II –ում:

Հայկական իժ կամ Ռադդեի իժ

Vipera (Montivipera) raddei Boettger

Հայկական իժ կամ Ռադդեի իժ

Գիտական դասակարգումը

Թագավորություն` կենդանիներ

Տիպ` քորդավորներ

Դաս` սողուններ

Կարգ` թեփուկավորներ

Ընտանիք`իժանմաններ

Ցեղ`Փոքրասիական իժեր

Տեսակը` Հայկական իժ կամ Ռադդեի իժ

 

Բնութագիրը

Հայկական բարձրավանդակի թունավոր օձերի էնդեմիկ խոցելի տեսակ է: Մարմնի երկարությունը էգերի մոտ հասնում է 80 սմ, պոչինը` 40-60 սմ, իսկ արուներն ավելի խոշոր են` մարմնի երկարությունը հասնում է 1 մ, պոչինը` 60-80 սմ: Մարմինը հաստ է, գլուխը մարմնից տարանջատված է՝ ծածկված մանր կատարավոր անփայլ թեփուկներով: Վերաչքային վահանիկները հարթ ու ցցված են: Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն, բիբերը՝ էլիպսաձև, ուղղահայաց: Աչքից դեպի հետ և ներքև ձգվում են մուգ զոլեր: Գլխի հետևի մասում կան զույգ մուգ, դեպի հետ լայնացող կաթիլանման խալեր: Պարանոցից դեպի պոչի ծայրը ձգվում է բաց վարդագույնից դեղնավուն կամ նարնջագույն, ընդգծված խալերից կազմված շղթայաձև նախշ: Որովայինի մակերեսը մոխրագույն է՝ սև ու սպիտակ խալերով կամ սև է՝ սպիտակ բծերով: Ներքևի ծնոտի վահանիկները մոխրագույն են:

Ունեն մուգ մոխրագույն   գունավորում` լավ արտահայտված կարմրա- շագանակագույն պտերով: Պոչի ծայրը դեղնա- նարնջագույն է:

Տարածվածությունը

Հայկական իժն էնդեմիկ է Հայկական լեռնաշխարհի: Հայաստանում տարանջատված պոպուլյացիաները կենտրոնացած են Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում: Հանդիպում են նաև Թուրքիայի (Կարս, Իգդիր, Վան), Նախիջևանի (Ադրբեջան) հարակից շրջաններում և Իրանի հյուսիս-արևմտյան լեռներում: Բնակվում են լեռնային չորասեր անտառներում, գիհու նոսր անտառներում, լեռնային տափաստաններում, ծառաթփային նոսր բուսականությամբ քարքարոտ լանջերին, ծ.մ. 1300-1800 մ բարձրության վրա, երբեմն բարձրանում են մինչև  2500-2700 մ: Երբեմն մտնում են մշակովի դաշտեր, որտեղ մնում են քարերի կույտերում:

Սննդակարգը

Սնվում են մանր կրծողներով, մողեսներով,թռչուններով և միջատներով: Հայկակն իժերը, ինչպես մյուս օձերը, սնունդ հայթայթլու համար օգտագործում են լեզուն: Լեզուն օգտագործում են նաև որպես շոշափելիք, որը սողուններին օգնում է կողմնորոշվել տեղանքում: Լեզուն ազդակները հաղորդում է ուղեղին, որտեղ ինֆորմացիան արագ ենթարկվում է վերլուծության, որի միջոցով էլ իժերն անմիջապես արձագանքում են վտանգին:

Վարքը

Ակտիվ են ապրիլի սկզբից մինչև հոկտեմբերի վերջը: Ամառվա տապին առավել   աշխույժ են առավոտյան և երեկոյան ժամերին: Գիշերը դառնում են պասիվ, որը պայմանավորված է լեռնային շրջանների ցածր ջերմաստիճանով:

Աշնանը Հայկական իժերը վերադառնում են իրենց բները, որոնք հիմնականում գտնվում են լեռնային և քարքարոտ լանջերին: Սովորաբար բները օգտագործում են երկար տարիներ: Ձմռանն իժերը բներում ապրուն են խմբերով:

Բազմացումը

Բազմացման ակտիվ շրջանը սկսվում է մայիսի կեսերից և շարունակվում մինչև հունիսի վերջը: Հղիությունը տևում է 140-160 օր: Ձվակենդանածին են: Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին մինչև սեպտեմբերի երկրորդ կեսը: Ունենում են 3-14 ձագ, որոնց մարմնի երկարությունը հասնում է 180-240 մմ:

Պահպանման կարգավիճակը

Հայկական իժը  գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Բնության Պահպանության Միջագային Միության Կարմիր գրքում (IUCN) գրանցված է որպես «Վտանգված լինելուն մոտ» տեսակ (Near Threatened):

Ինչպես բոլոր օձերը, այնպես էլ իժերը հաճախ են ենթարկվում մասնակի հետապնդման: Այս տեսակին հաճախ վտանգ է սպառնում նաև հողատարածքների և արոտավայրերի օգտագործման պատճառով:

Հայկական միջերկրածովյան կրիա

Testudo graeca armeniaca

Հայկական միջերկրածովյան կրիա

Գիտական դասակարգումը

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ սողուններ

Կարգ՝ կրիաներ

Ընտանիք՝ կրիաների

Տեսակը՝ Միջերկրյա ծովյան կրիաներ

Ենթատեսակը՝ Հայկական միջերկրածովյան կրիա

 

Բնութագիրը

Հայկական կրիան կամ Արախեական Կրիան միջերկրածովյան կրայի տարատեսակ է: Այս կրիան ունի մուգ դարչնագույն և դեղնակաթնագույն պատյան: Պատյանի բոլորակները պարզ երևում են: Առջևի ոտքերի մատները հաստ են, փորելուն են հարմարված: Այն 20-23 սանտիմետր է: Հայկական կրիան գրանցված է Հայաստանի կարմիր գրքում:

Տարածվածությունը

Հայակական կրիան տարածված է Կասպից ծովի արևմտյան տարածքներում, արևելյան և կենտրոնական Կովկասում (Հայաստան, Թուրքիա): Հայաստանում հայկական կրիան մեծամասամբ տարածված է կիսաանապատային գոտիներուն,Արաքսի հովիտում, ինչպես նաև Իջևանում, Նոյեմբերյանում և Շամշադինում: Նրան կարող եք հանդիպել անապատային և կիսաանապատային վայրերում` թփուտներով ծածկված սարալանջերին, անտառներում  և մարգագետիններում: Նա խուսափում է աղի հողերից և սակավաբույս վայրերից:

Վարքը

Միջերկրածովյան կրիաները ցերեկային սողուններ են, ուստի կարիք ունեն մարսել իրենց սնունդը արեգականային էներգիայի միջոցով:  Որպես սառնարյուն կենդանիներ, նրանք չեն արտադրում անհրաժեշտ մարմնի ջերմաստիճանը,բայց քանի որ կարիքը կա, պետք է տեղափոխվեն ստվերոտ վայրից արևոտ վայր: Մարմնի ջերմաստիճանը 22-37 ° ցելսուս է; Որպեսզի լավ մարսեն բջջային կերակուրը, նրանք օրական մի քանի ժամ շարունակ  30°-ի ջերմաստիճանի կարիք ունեն: Օր. այս աստիճանին կարող են հասնել առավոտյան արևի տակ մնալու ժամանակ: Ցուրտ ամիսներին,նրանք արևի տակ են մնում առավոտյան ուշ ժամերին, այնուհետև անհետանում են:

Միջերկրյածովյան կրիայի համար 40°-ից բարձր ջերմաստիճանը կարող է վտանգավոր լինել, ուստի ցուրտ օրերին նրանք թաղվում են սառը հողի տակ: Ամառային օրերին նրանք երկփուլ կյանք են վարում, հայտնվում են միայն վաղ առավոտյան և կեսօրին:

8°C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում նյութափոխանակությունը դադարում է: Նույնիսկ շնչառությունը և սրտի աշխատանքը սկսում է դանդաղել: Միջ. կրիայի շատ տեսակներ, այդ թվում և Հայկական կրիան սեպտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում ձմեռային քուն են մտնում:

Սննդակարգը

Միջերկրյածովյան կրիան մասնավորապես խոտակեր է: Սննդակարգը բաղկացած է տարբեր տեսակի բույսերից: Իսպանիայի ազգային զբոսայգում հայտնաբերվել է, որ Միջերկրածովյան Կրիաները ուտում են 86 տեսակի բույսեր, մեծամասամբ հացազգիներին, քարիֆիլակներին և ֆեբասների ընտանիքներին պատկանող բույսեր: Նաև ուտում են  բույսի սննդարար մասերը, օրինակ, ծաղիկները, սերմերով մրգերը և բողբոջները: Սննդի քիչ լինելու պատճառով ամռան ամիսներին նույնիսկ թունավոր բույսերը են երբեմն  կլանվում:

Բազմացումը

Արուներն էգերից տարբերվում են 6 հիմնական հատկանիշերով: Առաջնահերթ, նրանք ավելի փոքր են: Նրանց պոչը երկար է: Նրանց պատյանը ավելի լայն է:

Անմիջապես ձմռան քնից հետո նրանց ինստինկտը արթնանում է; Զուգավորման ընթացքում արուն բացում է իր բերանը, ցույց տալիս իր կարմիր լեզուն և սուր ձայներ է արձակում:

Զուգավորման ընթացքում էգը հանգիստ է, հետո սկսում է շարժվել դեպի աջ և ձախ կողմեր: Մեկ հաջող զուգավորումից հետո  էգը կարող է մի քանի անգամ ձու դնել:

Ձվադրման ժամանակ էգը սկսում է անհանգիստ շարժումներ անել, անընդհատ շարժման մեջ է, փորձում է լավ վայր գտնել ձվադրման համար, արձակում է այնպիսի ճիչեր, ինչպիսին արձակում էր արուն զուգավորման ժամանակ: Դա արվում է նրա համար, որ հարգանք ձեռք բերի և որ նրան իր համայնքում անհանգստացնող չլինի:

Վայրը գտնված է. արուն այն փորում է և ձվադրումը կատարվում է: Ամեն մի խոռոչում կարող է տեղավորվել 5-13 ձու:

Ինկուբացիոն շրջանը տևում է 100 օր: Որոշ դեպքերում այն կարող է տևել անգամ 200 օր: Կրիայի ձագը ինքն է կոտրում խեցին և առաջին անգամ սկսում է օդ շնչել: հետո կրկին մնում է խեցու մեջ, քանի որ այդ վայրում նա անվտանգ է գիշատիչներից: Նա նաև խուսափում է արևի ճառագայթներից, քանի որ կարողէ արևահարվել:

Իջեվանում մեկ հեկտարի վրա 0.5-2 կրիա է գտնվում: Հայկական կրիաների մոտավոր թիվը 1000-ից քիչ է: Մարդն ու իր շրջակայքը իսկապես վնասում են կրիային, այն ոչնչացման եզրին է:

Պահպանման կարգավիճակը

Իջևանի տարածքում՝ ամեն հա տարածքի վրա հանդիպում են 0,5-2 կրիա: Հայաստանում Միջերկրածովյան կրիաների թիվը հասնում է 1000-ի: Մարդիկ շատ հաճախ վնասում են կրիաներին, մասնավորոպես Միջերկրածովյան կրիաներին: Կրիաների այս տեսակը գտնվում է անհետացման վտանգի տակը, որի հիմնական պատճառը կերի բացակայությունն է տվյալ տարածքներում: Չնայած այս ամենին, Հայկական միջերկրածովյան կրիաները պահպանվում է Խոսրովի պետական արգելոցում:

Հաշվառված չէ Բնության Պահպանության Միջագային Միության Կարմիր գրքում (IUCN):

Կարմրականջ կրիա

Trachemys scripta

Կարմրականջ կրիա

Գիտական դասակարգումը

Թագավորություն` կենդանիներ

Տիպ` քորդավորներ

Դաս` սողուններ

Կարգ` կրիաներ

Ընտանիք` Ջրային կրիաներ

Տեսակը` Կարմրականջ կրիա

 

Բնութագիրը

18-30 սմ երկարություն ունեցող կրիաեր են, երիտասարդների պատյանը ունի մուգ կանաչ գունավորում, որը տարիքի հետ ավելի դեղնավուն է դառնում: Գլխի, պարանոցի և վերջավորությունների վրա կան սպիտակ գծեր, իսկ աչքերի կողքի հատվածների վրա` կարմիր բծեր, որից էլ ստացել են կարմրականջ անունը:

Տարածվածությունը

Տարածված են Եվրոպայում, Ավստրալիայում և ԱՄՆ- ում:

Վարքը

Շատ հետաքրքրասեր են: Առավել ակտիվ են օրվա տաք ժամերին և սիրում են երկար ժամանակ մնալ արևի տակ: Ցածր ջերմաստիճանի դեպքում նրանք դառնում են ալարկոտ և պասիվ:

Սննդակարգը

Սնվում են ջրային մանր կենդանիներով, ձկներով, տարբեր ջրիմուռներով:

Բազմացումը

Սեռահասուն են դառնում 4-5 տարեկանում: Զուգավորման շրջանը ձգվում է 3 ամիս`  փետրվարից  մինչև մարտ:  Ձվադրելու նպատակով էգը  հարմար վայր է գտնում և փոս փորում, որում ածում է 6-10 ձու և ծածկում հողով: Ինկուբացիոն շրջանը տևում է 110-150 օր, եթե ջերմաստիճանը ցածր է 27º-ից, ապա ձվից դուրս են գալիս միայն արուներ, իսկ  30º-ից բարձրի դեպքում` միայն էգեր:

Պահպանման կարգավիճակը

Այս տեսակի առանձնյակները և պոպուլիացիաները կարող են անհետանալ հողերի դեգրադացիայի տարբեր աստիճանների և բնակավայրերի կորստ հետևանքով: Կարող են վտանգվել նաև ճանապարային պատահարների, շրջակա միջավայրի աղտոտման (պեստիցիդներ, ծանր մետաղներ) պատճառով:

Բնության Պահպանության Միջագային Միության Կարմիր գրքում (IUCN) գրանցված է որպես «Քիչ վտանգված» տեսակ (Least Concern):

Կասպիական կրիա

Mauremys caspica

Կասպիական կրիա

Գիտական դասակարգումը

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն` կենդանիներ

Տիպ` Քորդավորներ

Դաս` Սողուններ

Կարգ` Կրիաներ

Ընտանիք`Ասիական քաղցրահամ ջրերի կրիաներ

Ցեղ՝ ջրային կրիաներ

Տեսակը` Կասպիական կրիա

 

Բնութագիրը

Կասպիական կրիաների մարմի երկարությւոնը հանսնում է մինչև 30 սմ-ի: Ունի օվալաձև կառուցվածք: Արուների պոչն ավելի երկար է, իսկ զրահը՝ գոգավոր: էգերի մոտ զրահը հարթ է: Գլխի, վզի և ոտքերի վրա տեսանելի են բաց դեղի, երկարավուն գծեր: Զրահի ոսկրային հատվածը մուգ կանաչավուն է՝ դեղնավուն գծերով: Զրահի ներքևի հատվածը դեղին է՝ սև բծերով, երբմն թույլ զարգացած:

Տարածվածությունը

Տարածված են Հարավային Եվրոպայում, Կովկասում և Անդրկովկասում:

Ապրում են քաղցրահամ ջրերում՝ ոռոգման ջրանցքներից ու ջրավազաններից մինչև աղի ջրերին հասնելը:

Վարքը

Ակտիվ են ցերեկային ժամերին: Հանգստանում են ջրի ափերին: վտանգի դեպքում թաքնվում է ջրի տակ: Գիշերում են ջրամբարների հատակում:

Ձմեռային քունը տևում է մարտ ամսից մինչև ապրիլ:

Սննդակարգը

Սնվում են ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում: Հիմնականում սնվում են բուսական կերերով, մանր ձկներով, խեցգետիններով, միջատներով և ջրիմուռներով:

Բազմացումը

Կասպիական կրիաները սեռհասուն են դառնում կյանքի 10-11-րդ տարում: Մարտ-ապրիլ ամիսներին սկսվում է զուգավորումը, որից հետո էգը ձվերը թաղում է ավազի կամ հողի մեջ և իրենց սերնդի համար այլևս չեն մտահոգվում։ Դնում է 8-10 ձու, որոնց երկարությունը հասնում է 37 մմ, լայնությունը՝ 20-23 մմ, քաշը՝ 9-10 գ: Ինկուբացիոն շրջանը (27-29°С դեպքում) տևում է 90-100 օր, իսկ 28-32°С  դեպքում՝ 60-90: Ձվից դուրս եկած փոքրիկ կրիաներն սկսում են անմիջապես ինքնուրույն կյանք վարել։

Պահպանման կարգավիճակը

Կասպիական կրիաները համարվում են կրիաների սովորական տեսակ, չնայած սահմանափակ տարածում ունեն: Հանդիպում են նաև արգելոցներում: Գրանցված է Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) հավելված II-ում: Գրանցված չէ Կարմիր գրքում:

Նեղոսյան կոկորդիլոս

Crocodylus niloticus

Նեղոսյան կոկորդիլոս

Գիտական դասակարգումը   

Թագավորություն` կենդանիներ

Տիպ` քորդավորներ

Դաս` սողուններ

Կարգ` թեփուկավորներ

Ընտանիք` կոկորդիլոսներ

Ցեղ` Իսկական կոկորդիլոսներ

Տեսակ` Նեղոսյան կոկորդիլոս

 

Բնութագիրը

Աֆրիկայի ամենամեծ և ամենավտանգավոր սողունն է:

Նեղոսյան կոկորդիլոսի մարմնի երկարությունը հասնում է 5 մ-ի, երբեմն մինչև 7 մետրի: Նեղոսյան կոկորդիլոսն իր չափերով Հարավային Աֆրիկայում բնակավող կոկորդիլոսների երեք տեսակներից ամենամեծն է համամարվում և 2-րդը՝ ամբողջ աշխարում: Մարմնի զանգվածը կշռում է 207 –ից մինչև 900 կգ: Արուները մեծ են էգերից:

Նեղոսյան կոկորդիլոսների մարմնի գունավորումը պայմանավորված է տարիքով: Երիտասարդ առանձնյակները մուգ կանաչավունից մինչև գորշ գույնի են, մեջքին և պոչին ունեն մուգ գծեր: Մեծերի մեջքի հատվածը մուգ կանաչ է՝ մանր սև կետերով, որովայնը՝ սպիտակ կամ կեղտոտ դեղին: Նման գունավորումը հնարավորություն է տալիս կոկորդիլոսին աննկատ մնալ:

Ինչպես մյուս բոլոր կոկորդիլոսների ընտանիքի ներկայացուցիչների, այնպես էլ այս տեսակի մոտ ոտքերը կարճ են և տեղակայված են մարմնի կողքերում: Մարմինը երկարացած է, վերից վար տափակ է՝ ծածկված հաստ եղջերային վահանիկներով, որոնց տակ տեղադրված են ոսկրային թիթեղիկներ։ Ծնոտը կարճ է և հզոր:

Աչքերը և ռունգերը դուրս են ցցված գլխի վրա։ Աչքն ունի հատուկ 3-րդ կոպ, որը պաշտպանում է կենդանու աչքը պղտոր ջրերում լողալիս: Կոպն ունի հատուկ գեղձ:  Ականջի և քթի անցքերը սուզվելիս փակվում են հատուկ փականներով:

Նեղոսյան կոկորդիլոսներն ապրում են մեծ խմբերով, որտեղ հաշվվում են մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր առանձնյակներ: Խմբում կենդանիների քանակությունը պայմնավորված է բարենպաստ պայմաններից: Ապրելով խմբով՝ կոկորդիլոսները խմբային վարքագիծ չեն ցուցաբերում, բացառությամբ այն դեպքերի, երբ բոլոր կոկորդիլոսները հավաքվում են մեկ մեծ որսի շուրջ և բոլորով սնվում:

Տարածվածությունը

Նեղոսյան կոկորդիլոսները բացի Աֆրիկայի  հյուսիսային հատվածից տարածված են ողջ երկրում, ինչպես նաև Մադագասկարի և Կոմորյան կղզիներում:

Հիմնականում բնակվում են   գետերում, քաղցրահամ լճերում, ճահիճներում:

Սննդակարգը

Նեղոսյան կոկորդիլոսի սննդակարգը շատ բազմազան է՝ կախված տարիքից: Սնվում է ձկներով, երկկենցաղներով, ջրային այլ կենդանիներով, թռչուններով, մանր և խոշոր կաթնասուններով:

Վարքը

Նեղոսյան կոկորդիլոսը ցերեկային կենդանի է: Գիշերը նա անցկացնում է ջրի մեջ, իսկ լուսաբացին դուրս է գալիս   ջրից և սկսում է որսը կամ տաքանում արևի  շողերի տակ:

Նեղոսյան կոկորդիլոսը լավ լողորդ է, կարող է զարգացնել 30 կմ/ժ արագություն: Սովորական պայմաններում Նեղոսյան  կոկորդիլոսը սուզվում է  ջրի տակ 2-3 րոպե, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է մնալ ջրի տակ մինչեւ 30 րոպե, ցածր ակտիվության դեպքում մինչև երկու ժամ: Մարմինը լիովին ընկղմում է ջրի մեջ՝  թույլ տալով, որ միայն գլխի վերևի հատվածը, աչքերը, քթանցքները և ականջները մնան ջրի մակերեսին:

Նեղոսյան կոկորդիլոսն օժտված է լավ լսողությամբ և հարուստ ձայնային դիապազոնով՝ ձայնածավալ:

Բազմացումը

Սեռահասուն է դառնում տաս տարեկան հասակում, երբ արուի մարմնի երկարությունը հասնում է 3 մետրի, իսկ էգինը՝ 2-2,5 մետրի:

Ավազի մեջ էգը փորում է 50-60 սմ խորությամբ փոս, որտեղ էլ դնում է 20-95 ձու: Այնուհետև բույնը ծածկում է բույսերի մնացորդներով և չորացած խոտերով:

Բույն կառուցելու համար լավագույն վայրերը կոկորդիլոսի համար համարվում են  ավազոտները,  չորացած  գետաբերանները  և գետափնյա տեղանքները: Ինկուբացիոն շրջանը տևում է մոտ երեք ամիս (90 օր): Այս ընթացքում կոկորդիլոսը  առավել ագրեսիվ  է դառնում: Էգը չի լքում բնի տարածքը և խնամքով պահպանում է ապագա սերնդին:  Եվ՛արուն, և՛ էգը օգնում են ձագերին դուրս գալ ձվից: Երբ ձագերը դուրս են գալիս ձվերից, էգը բերանով նրանց տեղափոխում է ջւրի մեջ:

Նորածին կոկորդիլոսների մարմնի երկարությունը 30 սմ է, կյանքի առաջին տարիներին արագ են մեծանում: Մայրը ձագերին խնամում է երկու տարի: Երկու տարեկանում կոկորդիլոսների չափը հասնում է 1,2 մ-ի  և ձագերը լքում են հարազատ վայրը:  Ինչպես բոլոր կոկորդիլոսների մոտ, Նեղոսյան կոկորդիլոսի մոտ ևս սեռը որոշում է ջերմաստիճանը: Ինկուբացիայի ընթացքում միջին երրորդ շրջանում բնի ներսի  ջերմաստիճանով է  պայմանավորվում  սաղմի  սեռը: Եթե ջերմաստիճանը  ցածր է՝ 31, 7 ° C կամ ավելի բարձր՝ 34, 5 ° C, ապա ծնվում են էգեր, այլ դեպքում` արուներ:

Կյանքի տևողությունը

Կյանքի տևողությունը միջինում հասնում է մինչև 60 տարի, բայց կան որոշ առանձնյակներ, որոնք ապրում են մինչր 80 տարի:

Պահպանման կարգավիճակը

Նեղոսյան կոկորդիլոսի կաշին իր որակով ամենաբարձրն է համարվում: Տեսակի թվաքանակը նվազում է որսագողության և արտադրության մեջ օգտագործելու պատճառով:

Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Քիչ վտանգված» (Least concern) կարգավիճակով և «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) հավելված II–ում:

Կանաչ իգուան

Iguana iguana

Կանաչ իգուան

Գիտական դասակարգումը

Թագավորություն` կենդանիներ

Տիպ` քորդավորներ

Դաս` սողուններ

Կարգ` թեփուկավորներ

Ընտանիք`իգուաններ

Ցեղ`Իսկական  իգուաններ

Տեսակը`Կանաչ կամ Սովորական իգուան

 

Բնութագիրը

Կանաչ կամ սովորական իգուանան մեծ բուսակեր մողես է, որի մարմնի երկարությունը հասնում է 1,5-2 մ, այն համարվում է իգուանաների ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչը: Չնայած իր անվանմանը  նրա մարմնի գունավորումը կախված է տարիքից, սեռից, բնակավայրից, այն կարող է լինել կապտավուն սև բծերով, սև կամ վարդագույն: Հանդիպում են կարմիր, նարնջագույն, ինչպես նաև վառ կապույտիգուանաներ: Իր ճկուն ու երկար  պոչի օգնությամբ կենդանին ոչ միայն լավ լողում է, այլ կարող է ուժեղ հարվածներ հասցնել: Ինչպես շատ մողեսներ, իգուանան կարող է թողնել իր պոչը թշնամու երախում:

Տարածվածությունը

Կանաչ իգուանները տարածված են Հարավային Մեքսիկայում, Կենտրոնական և Հարավային ԱՄՆ-ում:

Վարքը

Իգուանները  նախընտրում են կիսախոնավ տրոպիկական անտառները: Օրվա մեծ մասը անցկացնում են ծառերի վրա: Վտանգի դեպքում սուզվում են ջրի մեջ:Ցերեկվա ժամերին ավելի ակտիվ են ,քան երեկոյան:

Սննդակարգը

Հիմնականում սնվում են պտուղներով և հյութալի տերևներով,հաճախ սնվում են նաև տարբեր միջատներով և անողնաշարավորներով:

Բազմացումը

Սեռահասուն են դառնում 3-4 տարեկան հասակում: Զուգավորման շրջանը սկսվում է հունվար- փետրվար ամիսներին և տևում է 2 շաբաթ: Արուն զուգավորման համար հարմար տեղ է փնտրում,որը պաշտպանում է այլ արուներից: Էգերը փորում են 45սմ-1մետր խորությամբ փոս, որտեղ ածում են 18-24 սպիտակ,փափուկ, էլիպսաձև 35-40 մմ երկարությամբ  ձվեր: Ինկուբացիան տևում է 90-120 օր:

Պահպանման կարգավիճակը

Չնայած կանաչ իգուանների որոշ գլխաքանակ գտնվում է վտանգի տակ որսագողության և վաճառքի պատճառով, այնուամենայնիվ ներկայումս այս տեսակի պահպանման անհրաժեշտություն չի առաջանում:

Հաշվառված չէ Բնության Պահպանության Միջագային Միության Կարմիր գրքում (IUCN):

Իգուանների բոլոր տեսակները գրանցված են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի հավելվածում II-ում:

Աֆրիկյան խթանակիր կրիա

Centrochelys sulcata

Աֆրիկյան խթանակիր կրիա

Գիտական դասակարգումը

Թագավորություն` կենդանիներ

Տիպ` քորդավորներ

Դաս` սողուններ

Կարգ` կրիաներ

Տեսակը` Աֆրիկյան խթանակիր կրիա

Բնութագիրը

Մեծությամբ աշխարհի երրորդ կրիաներն են: Հասուն կրիաների երկարությունը սովորաբար հասնում է 60-90 սմ, կշռում են  45-91 կգ:  Կյանքի առաջին տարիներին արագ մեծանում են հասնելով 15-25սմ-ի արդեն կյանքի առաջին մի քանի տարում:

Տարածվածությունը

Սահարայի անապատի էնդեմիկ է, հանդիպում է Եթովպիայում, Չադում, Մալիում, Մավրիտանիայում, Նիգերիայում, Սենեգալում  և Սուդանում:

Վարքը

Տարածված լինելով առավելապես  անջրդի, չոր տափաստաններում, աֆրիկյան կրիաները սովորաբար փորում են թաքստոցներ հողի տակ` խոնավ տարածքներ գտնելու և ամառվա տապին պատսպարվելու համար: Երկար ժամանակ կարող են ապրել առանց ջրի, սակայն միանգամից կարող են խմել հսկայական քանակի ջուր

Սննդակարգը

Սնվում են հիմնականում բուսականությամբ, խոտերով, ծղոտով: Սնունդը պետք է հարուստ լինի կալցիումով և ֆոսֆորով: Կարող են ուտել փոքր քանակով մրգեր:

Բազմացումը

Զուգավորումը տեղի ունենում  սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին: Արուները պայքարում են զուգավորման իրավունքի համար: Շուրջ 5-15 օր սկսում են  փորել 4-5 բույն, որից էգն ընտրում է ամենահարմարը: Որպես կանոն դնում է 15-30 կամ ավելի ձվեր: Թխսումը տևում է 90-120 օր:

Պահպանման կարգավիճակը

 

Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Խոցելի» կարգավիճակով: