«Դուրս կարմիր գրքից»

Ապրիլի 13-ին Երևանի կենդանաբանական այգում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աջակցությամբ, կայացավ «Դուրս կարմիր գրքից» խորագրով բնապահպանական միջոցառումը: Միջացառմանը մասնակցում էին Այնթափի N2 և Սայաթ- Նովա դպրոցների, Փոքրիկ իշխան կրթահամալիրի սաները: Աշակերտները ներկայացրեցին տարբեր տեսակի աղբից, ամիսներ շարունակ իրենց ձեռքով, պատրաստված կարմիրգրքյան կենդանիների արձանիկներ, պատմեցին յուրաքանչյուր կենդանու մասին՝ շեշտելով իրենց խոցելի լինելու պատճառները, ինչպես նաև՝ տեղում ցուցադրեցին թե ինչպես կարելի է անպիտան պլասմասե շշերից, հին շաբաթաթերթերից և փրփրապլաստից (пенопласт) պատրաստել արվեստի գործեր: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ փորձի փոխամակում դպրոցների բնապահպանական խմբակների ղեկավարների միջև, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա միջոցառումների վերաբերյալ: