Կաթնասուններ

Պատագոնյան մարա

Dolichotis patagonum

Պատագոնյան մարա

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներՏիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ կրծողներ

Ընտանիք՝ խոզուկանմաններ

Ցեղ՝ Մարաներ

Տեսակը`Պատագոնյան մարա

Բնութագիրը

Պատագոնյան մարան աշխարհում խոշորագույն կրծողներից մեկն է: Կենդանուն բնորոշ են երկար ականջներ և երկար վերջույթներ: Առջևի վերջույթները կարճ են, ունեն չորս սուր ճանկեր, որոնք օգնում են մարային փորել բները: Հետին վերջույթներն ունեն երեք մատներ, որոնք շագանակագույն են, ստորին մասը` սպիտակ, իսկ հետին մասը՝ սպիտակ բծերով: Ունի գլուխ: Մեծ, սև աչքերը շրջապատված են խիտ թարթիչներով: Մարմնի երկարությունը կազմում է 69-75սմ: Պոչը կարճ է, մազազուրկ, 4-5 սմ երկարությամբ: Այս կենդանու կշիռն է` 8-16 կգ: Մորթին խիտ է և փափուկ:

Տարածումը և բնական միջավայրը

Էնդեմիկ է: Հանդիպում է Արգենտինայի Կենտրոնական և Հարավային շրջաններում: Բնակվում է բաց խոտհարքներում, թփուտային տափաստաններում և ամուլ հողերում:

Վարքը

Սովորաբար ապրում է ընտանիքով՝ երկու ծնողներ և նրանց ձագեր: Ընտանիք կազմում է կյանքի ընթացքում մեկ անգամ, իսկ զույգը՝ մնում է հավատարիմ: Մարաները վարում են ցերեկային կենսակերպ: Մեկ խմբում կարող են լինել 5-40 կենդանիներ, որոնք ցերեկային ժամերին միասին հավաքվում են համատեղ կերակրման համար, իսկ գիշերը թաքնվում են առանձին-առանձին ժամանակավոր թաքստոցներում: Վտանգի դեպքում մարաները կարող են զգուշացնել մյուսնեերին և փախչելով տարբեր կողմեր խուսափելու գիշատիչների կողմից հարձակմանը:

Սննդակարգը

Բուսակեր տեսակ է: Սննդակարգի հիմնական մասը կազմում է խոտը, նաև կեղևը, թափված տերևները, պտուղները և հատապտուղները: Հեղուկի հիմնական մասը ստանում է սննդի հետ միասին, և այդ պատճառով այս կրծողը կարող է դիմանալ առանց ջրի երկար ժամանակ:

Բազմացումը

Մարան մոնոգամ է: Զուգավորումը տեղի ունի օգոստոսից մինչև հունվար ամիսները: Ծնելիության ժամանակ էգը բոլորի համար փորում է ընդհանուր փոս, որը դառնում է տուն բազմաթիվ չափահաս զույգերի սերունդների համար: Բեղմնավորումից 90-100 օր անց, էգը ծնում է մինչև մեկ և երեք երիտասարդ, որոնք ծնվում են լավ զարգացած և բաց աչքերով: Արուն իր ժամանակի մեծ մասը ծախսում է գիշատիչներին հետևելուն: Ապրում է 10-15 տարի:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր Էջում «քիչ վտանգված» կարգավիճակով:

Սիբիրյան այծեղջյուր

Capra sibirica

Սիբիրյան այծեղջյուր

Գիտական դասակարգում  

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ երկսմբակավորներ

Ընտանիք՝ որոճողներ

Ցեղ՝ լեռնային այծեր

Տեսակը՝ Սիբիրյան այծեղջյուր

 

Բնութագիրը 

Արուի մարմնի երկարությունը 130-165 սմ է, իսկ էգինը՝ մինչև 135 սմ: Արուի մնդավի բարձրությունը 80-100 սմ է: Երկու սեռերի մոտ ականջների և պոչի երկարությունը նույնն է՝ 14-16 և 10-18 սմ: Արուի կենդանի զանգվածը 80-100 կգ է, էգինը՝ 30-40 կգ: Մորթու գույնը բաց դարչնագույն է, իսկ փորի հատավծն ունի ավելի բաց գունավորում: Ձմռանն արուների մորթին դառնում է ավելի մուգ, իսկ վզի և մեջքի վրա հայտնվում են տարբեր սպիտակ պուտեր: Եվ՛ արուն, և՛ էգը դնչի տակ ունեն մուգ մորուք, սակայն առավել արտահայտված է արուի մոտ: Երկու սեռերն էլ ունեն կոտոշներ: Ի տարբերություն էգի՝ արուի կոտոշներն ավելի կեռ են և լավ արտահայտված:

Տարածումը և բնական միջավայրը

Մեծ պոպուլիացիաները տարածված են Կենտրոնական և Հյուսիսային Ասիայում, Աֆղանստանում, Արևմտյան և Հյուսիսային Չինաստանում, Հյուսիս-արևմտյան Հնդկաստանում, Հարավ-արևելյան Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Արևելյան Ուզբեկստանում, Մոնղոլիայում և Ռուսասատնի հարավում:

Ապրում են լեռների ժայռապատ և քարքարոտ տարածքներում: Սիբիրյան այծեղջյուրները բնակվում նե ծովի մակարդակից 500 մ-ից մինչև 5000 մ բարձրության վրա:

Վարքը

Հիմնականում հանդիպում են խմբերով` մինչև 40 գլուխ, որը հիմնականում կարող է բաղկացած լինել տարբեր տարքի և սեռի առանձնյակներից:  Հասուն արուները սովորաբար ապրում են առանձին խմբերով, իսկ էգերը և երիտասարդ արուներն երբեմն հանդիպում են առանձին խմբերով:

Սննդակարգը

Սնվում են տարբեր տեսակի բույսերով:

Բազմացումը

Սիբիրյան այծեղջյուրներիի հղիությունը տևում է 170-180 օր: Հիմնականում ունենում են մեկ, հազվադեպ 2 ձագ: Ձագերը ծնվում են գարանաը: Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 24-րդ ամսում, իսկ արունը՝ 18: Կյանքի տևողությունը 16-ից մինչև 17 տարի է:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<քիչ վտանգված>> (least concern) կարգավիճակով:

Հայկական մուֆլոն

Ovis orientalis gmelini

Հայկական մուֆլոն

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ երկսմբակավորներ

Ենթակարգ՝ որոճողներ

Ընտանիք՝ սնամեջ եղջերավորներ

Ենթաընտանիք՝ այծեր

Ցեղ՝ ոչխարներ

Տեսակը՝ Հայկական մուֆլոն

Բնութագիրը

Անդրկովկասյան լեռնային ոչխարսնամեջեղջյուրավորների ընտանիքի վայրի ոչխար:

Մարմնակազմվածքը սլացիկ էկենդանիզանգվածը՝ ոչ մեծԱրուների մարմնիերկարությունը 130-135 սմ էմաքիներինը՝105-120 սմմնդավի բարձրությունըհամապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմկանդանի զանգվածը՝ 50-60 և 35-45 կգԱրուներն օժտված են խոշորեղջյուրներովորոնքձգվելով դեպի մնդավկազմում են շրջանՄաքիները հիմնականում անեղջյուր ենՄազածածկըկոպիտ էկարճբաց շագանակագույն՝ քստամազից և աղվամազից կազմվածՀասուն արուների մեջքին կա սպիտակթամբանման նշան:


Տարածումը և բնական միջավայրը

Էդեմիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում: Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկվել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները: Տարածված է նաև Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում: Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին: Առանձնյակները ոչ մեծ խմբերով (մինչև 7-8 գլուխ) հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում:

Ապրում է լեռնային չոր տափաստաններում, գիհու, նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ (Ուրծի լեռնաշղթա), ենթալպիան և ալպիական մարգագետիններում(Վայոց Ձոր և Սյունիք): Գերադասում են կիրճերի, ժայռաբեկորների և նման այլ տեղամասերի հետ համակցված բաց բիոտոպերը 1000-3000 մ բարձրություններում: Հայաստանում մուֆլոնն ապրում է մշտապես` ձմռանը չքոչելով, իսկ տարվա տաք եղանակներին դիտվում է արուների ներհոսք Նախիջևանի կողմից: Մուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձունքներ:

Վարքը

Բնակվում են լեռնային լանդշաֆտներում: Էգերն ապրում են 100 առանձնյակից կազմված խմբերով, իսկ արուները` միայնակ:

Ապրում է 12-14 տարի:

Սննդակարգը

Սնվում է բուսական կերերով՝ հացահատիկային բույսեր, բանջարեղեններ, խոտաբույսեր, թփեր, տերևներ և այլն:

Բազմացումը

Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը: Հղիությունը տևում է 5-6 ամիս: Ձագերը (սովորաբար, զույգ) ծնվում են մայիսի կեսերից մինչև հունիսի սկիզբը: Մայրերն առաջին ծինում ունենում են 1, հետագայում՝ զույգ ձագեր

Պահպանման կարգավիճակը

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Եվրոպական եղնիկ

Dama dama

Եվրոպական եղնիկ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ երկսմբակավոր

Ենթակարգ՝ որոճողներ

Ընտանիք՝ եղջերուներ

Ցեղ՝ եղնիկներ

Տեսակը՝ Եվրոպական եղնիկ

Բնութագիրը

Հասուն արուն կշռում է 46-80 կգ, միջին քաշը հասնում է 67 կգ-ի, իսկ հասուն էգի մարմնի կշիռը 30-50 կգ է, միջին քաշը՝ 44 կգ: Գլխի և մարմնի երկարությունը 1,3-1,75 մ է, պոչը՝ 150-230 մմ, իսկ արուների ուսերի բարձրությունը սովորաբար 0,9-1 մ է, էգի ուսերի չնչին տարբերությամբ: Առջևի ոտքերը սովորաբար կարճ են քան հետևի ոտքերը: Թաթաձև, բազմածայր եղջյուրները միայն հանդիպում են արուների մոտ, որով նաև տարբերվում են այլ եղնիկներից: Եղջյուրների երկարությունը 50-70 սմ է: Սովորաբար դրանք ամեն տարի ապրիլ ամսին ընկնում են և աճում են նորերը: Էգերը սովորաբար զուրկ են եղջյուրներից: Եվրոպական եղնիկն այլ եղնիկների տեսակների համեմատ ունի մազածածկույթի առավել փոփոխվող գունավորումներ (սպիտակ, մուգ մոխրագույն, սև): Ամառային մորթին բաց շագանակագույն է, հարթ և բարակ, մինչդեռ ձմեռային մորթին՝ մուգ շագանակագույն է և փարթամ:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: Ապրում է անտառների բացատներում, բայց շատ արագ ընտելանում է ցանկացած միջավայրի:

Վարքը

Շատ զգույշ և վախկոտ կենդանի է: Տարվա մեծ մասն անցկացնում է առանձին խմբերով, որտեղ միայն արուներ կամ էգեր են: Հիմանկանում ավելի զգոն է բաց տարածքներում: Օրվա մեծ մասն արածում կամ հանգստանում է:

Սննդակարգը

Սնվում է ճյուղերով, տերևներով, խոտերով, մամուռներով, քարաքոսերով, երբեմն նաև ծառերի կեղևներով:

Բազմացումը

Զուգավորումը սկսվում է սեպտերմբերից մինչև նոյեմբեր: Այդ ընթացքում արուները բարձր ձայներ են արձակում և փորձում են գրավել էգերին: Հղիությունը տևում է 33 շաբաթ: Ձագի ծնվելու պահին էգն առանձնանում է խմբից: Ունենում է մեկ ձագ՝ 2-4 կգ: Մայրը կաթով կերակրում է մինչև 4 ամիս: Ձագերը սեռհասուն են դառնում կյանքի 2-3-րդ տարում:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Բաշավոր ոչխար

Ammotragus lervia

Բաշավոր ոչխար

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ երկսմբակավորներ

Ենթակարգ՝ որոճողներ

Ընտանիք՝ սնամեջ եղջերավորներ

Ենթաընտանիք՝ այծեր

Տեսակը՝ Բաշավոր ոչխար

Բնութագիրը

Սնամեջ եղջերավորների ընտանիքի կաթնասուն կենդանի է: մարմնի երկարությունը 1,3-1,7 մ է, պոչինը՝ 15-25 սմ է, մնդավի բարձրությւոնը՝ 75-110 սմ: Արուների կենդանի զանգվածը 110-145 կգ է և ավելի մեծ է քան էգերը: Էգերի կենդանի զանգվածը 40-55 կգ է: Մազածածկը մարմնագույն է կամ կարմրավուն-շականակագույն, իսկ փորի մասի գծերը, ոտքերի ներքին հատվածները և դնչի ներքևի մասը սպիտակ են: Վզի մասում ունի երկար մազափունջ, որն արուների մոտ ավելի երկար է: Եվ՛ արուն, և՛ էգը ունեն եղջյուրներ, սակայն արուինը համեմատաբար ավելի մեծ է: Եղջյուրները կարող են հասնել մինչև 85 սմ-ի:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Հյուսիսային Աֆրկայում: Բնակության արեալը տարածվում է Մարրոկոյից և Արևմտյան Սահարաից մինչև Եգիպտոս և Սուդան: Ապրում է անապատներում, կիսանապատներում, որտեղ հիմնականում նախընտրում է քարաքարոտ և ձոր տարածքները:

Վարքը

Կարողանում է լավ մագլցել և հիմնականում ակտիվ է մթին և գիշերային ժամերին: Վտանգի դեպքում չի թաքնվում: Ապրում է ոչ մեծ խմբերով՝ մեկ արու և մի քանի էգ: Արուն սովորաբար խմբին պաշտպանում է երկար եղջյուրների հարվածներով:

Սննդակարգը

Սնվում է խոտերով և անապատային չոր բուսականությամբ: Կարող է մի քանի շաբաթ մնալ առանց ջրի՝ օգտագործելով միայն բույսերում առկա հեղուկները:

Բազմացումը

Բազմացումը լինում է աշնանը: Հղիությունը տևում է 160 օր: Ունենում է 1-2 ձագ: Նորածին ձագերը շատ հեշտ են ընտելանում և ադապտացվում միջավայրին: Մայրը կաթով կերակրում է մինչև 3-4 ամիս: Սեռահասուն է դառնում 18 ամսում:

Անազատ պայմաններում կարող է ապրել մինչև 20 տարի:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Խոցելի>> (Vulnerable) կարգավիճակով:

Բեզոարյան այծ

Capra aegagrus aegagrus

Բեզոարյան այծ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ երկսմբակավորներ

Ենթակարգ՝ որոճողներ

Ընտանիք՝ եղջերուներ

Ցեղ՝ լեռնային այծեր

Տեսակը՝ Բեզոարյան այծ

Բնութագիրը

Սնամեջ եղջյուրավորների ընտանիքի կճղակավոր կենդանի է: Արուների կենդանի զանգվածը 45-70 կգ է, էգերինը՝ 40 կգ, մարմնի երկարությունը 115-125 սմ, էգինը՝ 100-110 սմ, մնդավի բարձրությունը 75-85 սմ, իսկ էգինը՝ 60-70 սմ: Արուների եղջյուրները 80-90 սմ են, էգերինը՝ 25-40 սմ: Մազածածկը մոխրագույն-շիկավուն է, երբեմն հասակավոր արուները սպիտակ է՝ մոխրագույն երանգով:

Տարածումը և բնական միջավայրը

Տեսակի արեալը ներառում է Հյուսիսային Կովկասից (Դաղստան) մինչև Պակիստան և Աֆղանստան ընկած տարածաշրջանը: ՀՀ-ում ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց Ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրիի լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբեր պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտանի կիրճում, Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:

Հիմնականում ապրում է քարաթափվածքներում, թաքստոցներով և խիտ ծառաթփային բուսականությամբ հարուստ տարածքներում: Այծերը պարբերաբար կատարում են ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձունքներ: Տարածքային մեծ տեղափոխություններ չեն կատարում:

Վարքը

Ակտիվ է հիմնականում առավոտյան և երեկոյան: Շոգ եղանակին օրվա մեծ մասը հանգստանում է, ակտիվանում է միայն գիշերը: Ապրում է ոչ մեծ խմբերով՝ 5-25 Բեզոարյան այծ: Բնության մեջ ապրում է 13-14 տարի:

Սննդակարգը

Սնվում են խոտաբույսերով և կիսաթփերով։

Բազմացումը

Հղիությունը տևում է 170 օր: Ձագերը ծնվում են ապրիլ-մայիս ամիսներին, սովորաբար երկու, հազվադեպ` մեկ ձագ: Ձագը կշռում է մոտ 2 կգ և ի վիճակի է լինում քայլելու: Մայրը կաթով կերակրում է 4-5 ամիս: Էգը սեռահասուն է դառնում կյանքի 3-րդ տարում, իսկ արուն՝ 1,5-2,5:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Խոցելի>> (Vulnerable) կարգավիճակով:

Թուրքմենական կուլան

Equus hemionus kulan

Թուրքմենական կուլան

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Ենթատիպ՝ ողնաշարավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ սմբակավորներ

Ընտանիք՝ ձիերի

Ցեղ՝ ձիեր

Տեսակը՝ Թուրքմենական կուլան

 

Բնութագիրը

Ձիերի ընտանիքի կենդանի է: Մարմնի երկարությունը 175-200 սմ է, պոչի երկարությունը՝ 40 սմ, բարձրությունը՝ 125 սմ, կենդանի զանգվածը՝ 120-300 կգ: Ընտանի ձիուց տարբերվում է գլխի կառուցվածքով, երկար ականջներով (17-25 սմ), հաստ ոտքերով՝ նեղ, ցցված սմբակներով: Առմանը մազածածակույթը կարճ է, իսկ ձմռանը՝ ավելի երկար և հաստ: Վզի վերևի հատվածը ծածակված է մազափնջով, որը ձգվում է ականջներից մինչև վիզը: Ի տարբերություն տնային ձիու՝ ճակատային մասում չունի մազափունջ: Պոչը կարճ է և հաստ՝ վերջնամասում սև, երկար մազափունջ: Թուրքմենական կուլանն ունի ավազագույն-դեղին գունավորում, երբեմն՝ կարմրավուն-շականակագույն և մոխարագույն երանգներով: Մեջքի և պոչի երկանյքով անցնում է սև, նեղ գիծ: Բաշը և ականջների վերջնամասերը մուգ գորշավուն են: Մարմնի և պոչի ներքևի մասերը, վիզը և վերջույթների ներքին հատվածները հիմնականում բաց են, համարյա՝ սպիտակ:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է հարավ-արևելյան Թուրքմենիայում: Ապրում է չոր անապատային և կիսանպատային տարծքներում, ինչպես նաև բլուրների լանջերին՝ մինչև 300-600 մ բարձրություններում: Հյուսիսային Չինաստանում նախընտրում են ապրել չոր տափաստաններում և քարքարոտ, անպատային տարածքներում:

Վարքը

Չի կարող երկար ժամանակ ապրել առանց ջրի: Ապրում է զույգերով կամ փոքր խմբերով: Վազում է 70 կմ/ժ արագությամբ:

Սննդակարգը

Բուսակեր է: Ուտում է բազմամյա բույսեր, թփեր, տերևներ, ծառերի կեղևներ, ցողուններ, և այլն:

Բազմացումը

Մոնոգամ է: Զուգավորման շրջանը ապրիլ ամսից մինչև օգոստոս է: Հղիությունը տևում է մինչև 339 օր: Ունենում է 1 ձագ: Մայրը կաթով կերակրում է 12-24 ամիս: Ձագերը սեռահասուն են դառնում կայքի 3-4-րդ տարում:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Վտանգված>> (Endangered) կարգավիճակով:

Շոտլանդական պոնի

Equus ferus caballus

Շոտլանդական պոնի

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ Էուկարիոտներ

Թագավորություն՝ Կենդանիներ

Տիպ՝ Քորդավորներ

Դաս՝ Կաթնասուններ

Կարգ՝ Միասմբակավորներ

Ընտանիք՝ Ձիազգիներ

Ցեղ՝ Ձիեր

Տեսակը՝ Ընտանի ձի

Բնութագիրը

Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են: Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ): Կմաղքը բաղկացած է 212 ոսկորից: Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում): Ձմռանը մազածածկն ավելի բաց գունավորում ունի, իսկ ամռանը՝ մուգ:

Տարածումը և բնական միջավայրը

Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում: Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները:

Վարքը

Շատ զգուշավոր և արագաշարժ կենդանի է: Ապրում է 25–30 տարի: Զգայարաններից լավ զարգացած է լսողությունը, այնուհետև տեսողությունը և հոտառությունը: Բնության մեջ ապրում է խմբերով՝ մեկ արու և մի քանի էգ:

Սննդակարգը

Բուսակեր է: Մեկ օրավ ընթացքում կարող է ուտել 25 մինչև 100 կգ խոտ: Ամռանը խմում է 30-60 լ ջուր, ձմռանը՝ 20-25 լ: Հիմնական կերը խոտը և վարսակն է:

Բազմացումը

Հղիությունը տևում է մոտ 11 ամիս: Հիմնականում ունենում է մնկ ձագ: Ծնվելու պահին ձագի աչքերը բաց են լինում և մի քանի րոպեից կարողանում է քայլել: Մայրը կաթով կերակրում է 4-ից մինչև 6 ամիս, որի ընթացքում էլ աճում են ատամները: Սեռահասուն է դառնում կյանքի 3-րդ տարում:

Պահպանման կարգավիճակը

Ընգրկված չէ  ԲՊՄՄ Կարմիր գրքում:

Պտավոր եղջերու

Cervus nippon

Պտավոր եղջերու

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ երկսմբակավորներ

Ենթակարգ՝ որոճողներ

Ընտանիք՝ եղջերուների

Ցեղ՝ Իսկական եղջերուներ

Տեսակը՝ Պտավոր եղջերու

Բնութագիրը

Եղջերուների ընտանիքի կաթնասուն կենդանի է: Մարմնի երկարությունը 160-180 սմ է, մնդավի բարձրությունը՝ 95-112 սմ, կենդանի զանգվածը՝ 75-130 կգ: Ամռանը մազածածկույթը կարմրավուն է՝ սպիտակ կետերով, իսկ ձմռանը մգանում է:

Տարածումը և բնական միջավայրը

Նախկինում տարածված է եղել Հյուսիս-արևելյան Չինաստանում, Թայվանում, Հյուսիսային Վիետնամում, Ճապոնիայում, ինչպես նաև Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում: Ապրում է մերձարևադարձային անտառրներում:

Վարքը

Ակտիվ է օրվա բոլոր ժամերին: Լավ լողում է: Արուները տարվա մեծ մասը լինում են միայնակ: Մեծ խմբերը հավաքվում են աշնանը և ձմռանը: Հաղորդակցման համար արձակում են տարբեր ձայներ: Արու եղջերուն իշխող է և պատրաստ է պաշտպանելու այն տարածքը, որտեղ իր խումբն է ապրում:

Սննդակարգը

Սնվում է բուսական կերերով. կաղիներով, հատապտուղներով, ընկույզով, տերևներով, թփերով, սնկերով, մրգերով, իսկ ամռանը երբեմն ուտում է ծառերի կեղևներ և մանր ճյուղեր:

Բազմացումը

Պտավոր եղջերուն պոլիգամ է: Զուգավորման շրջանում խմբում լինում է մեկ արու և մինչև 12 էգ: Զուգավորումը լինում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Հղիությունը տևում է 30 շաբաթ: Ունենում է 1 ձագ: Նորածին ձագերը կշռում են 4-7 կգ: Մայրը մինչև 10 ամիս կերակրում է կաթով: Ձագերը սեռահասուն են դառնում 16-18-րդ ամսում:

Պահպանման ակրգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Պրժևալսկու ձի

Equus Ferus przewalskii

Պրժևալսկու ձի

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ երկսմբակավորներ

Ընտանիք՝ ձիեր

Ցեղ՝ ձի

Տեսակը՝  Պրժևալսկու ձի

 

Բնութագիրը

Ձիերի ընտանիքի կենդանի է: Մարմնի երկարությունը մոտ 200 սմ է, բարձրությունը 122 սմ և ավելի, կշռում է 250-340 կգ: Գլուխը խոշոր է, որի երկու կողմերում տեղադրված երկու մեծ և մուգ աչքերը ապահովում են լավ տեսողություն, իսկ լայն կրծքավանդակով մարմինը կարճ և մկանային է: Ոտքերը ևս են և կարճ, սակայն ամուր են:  Ականջները շատ զգայուն և շարժուն են, ինչի հետևանքով նրանք հիանալի լսողություն ունեն, իսկ լայն քթանցքերի շնորհիվ նաև լավ հոտառությունն է ապահովված: Մազածածկը ոսկե- դարչնագույն է, դեմքն ու փորը թեթևակի սպիտակ են, իսկ կարճ և ամուր բաշը և խիտ պոչը, որը գրեթե գետնին է հասնում, մշտապես սև են: Մեջքի երկայնքով ձգվում է սև մազածածկույթով մի գիծ:

Տարածումը և բնական միջավայրը

Բնակվում է Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Մոնղոլիայի կիսաանապատներում և տափաստաններում: Հանդիպում է նաև մինչև 2400 մ բարձրության վրա: Նախքան կենդանիների քանակի հետզհետե նվազելը, այս ձիերը տարածված են եղել Գերմանիայում, Ուկրաինայում, Լեհաստանում, Բելառուսիայում, Լիտվիայում, Ղազախստանում, Ռուսաստանում, Մոնղոլիայում և Չինաստանում: Շատ հազվագյուտ կենդանի է, անհետացման վտանգի տակ է:

Վարքը

Հանդիպում են հարեմներով, որոնք բաղկացած են իշխող հովատակից և մի քանի զամբիկներից: Երիտասարդ հովատակներն ամուրիների խումբ են կազմում, որտեղ մնում են այնքան ժամանակ մինչև պատրաստ լինեն հարեմներ կազմելու: Արուները տարածքային են և մրցում են այլ արուների հետ էգերին իրենց հարեմ ներգրավելու համար: Վայրի ձիերը կարող են ամբողջ մի օրվա կեսը անցկացնել սնունդ հայթայթելու նպատակով: Թշնամիներից խույս տալու նպատակով ձին խրտնում և շատ սուր ձայն է արձակում: Տրամադրության տարբերությունը կարելի է հասկանալ ականջի, բերանի և պոչի դիրքերի փոփոխման միջոցով:

Սննդակարգը

Կենդանին խոտակեր է և սնվում է խոտերով, բույսերով և մրգերով: Երբեմն սնվում է նաև կեղևներով, տերևներով և բողբոջով: Կենդանաբանական այգիներում կերակրվում է չոր խոտով, հացահատիկով և առվույտով:

Բազմացումը

Էգը հասնում է սեռահասունացման 2 տարեկան հասակում, սակայն սովորաբար մինչև 3 տարեկան դառնալը չեն բազմանում: Երիտասարդ արուն հասնում է սեռահասունացման 3 տարեկանից հետո: Ինչպես ընտանի ձիու, այնպես էլ Պրժևալսկու զամբիկի զուգավորումը սկսվում է գարնան և ամռան ամիսներին, սակայն որոշների մոտ կարող է տևել մի ամբողջ տարի: Հովատակը կարող է բազմանալ ամբողջ տարվա ընթացքում: Քուռակը ծնվում է բեղմնավորումից 11-12 ամիս հետո (330-350 օր)՝ հաճախ վաղ ամռան ամիսներին: Ծննդից անմիջապես 1 ժամ անց քուռակը կարողանում է կանգնել և քայլել: Մի քանի շաբաթների ընթացքում այն սկսում է արածել, սակայն դեռ 8 և 13 ամսեկան հասակում մոր կաթից չի հրաժարվում:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Վտանգված>> (Endangered) կարգավիճակով:

Երկսապատ ուղտ

Camelus bactrianus

Երկսապատ ուղտ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Ենթատիպ՝ ողնաշարավորներ

Դաս՝ կաթնասուններ

Ընտանիք՝ ոուղտանմաններ

Ցեղ՝ ուղտ

Տեսակը՝ Երկսապատավոր ուղտ

Բնութագիրը

Միջին բարձրությունը 213 սմ է, կշռում է մոտ 450-500 կգ: Ուղտի հաստ, գզգզված, մուգ շագանակագույն բուրդը պահում է նրան ցուրտ ձմռան ընթացքում, իսկ ջերմաստիճանի բարձրացման դեպքում թափվում է: Վզի վրայի երկար մազածածկույթը մորուքի տպավորություն է թողնում: Իր խիտ հոնքերի, երկշերտ թարթիչների, մազակալած ականջների շնորհիվ, ինչպես նաև՝ քթանցքերն ու բերանը ամուր փակելու կարողությամբ կենդանին պաշտպանվում է ուժգին քամիներից և ավազից: Իրենց կոշտ սմբակների շնորհիվ կարողանում են անցնել Ասիայի քարքարոտ անապատները և ճանապարհորդել ձյան և ավազի միջով: Կենդանու առավել նկատելի հատկանիշներն իր երկու սապատներն են, որոնց մեջ պարունակվում է ճարպ և կենսապայմանների բացակայության դեպքում այն սնուցման հիանալի միջոց է: Յուրաքանչյուր սապատ պարունակում է մինչև 36 կգ ճարպ: Դրա շնորհիվ է, որ երկար ճանապարհորդությունների ժամանակ կենդանին կարողանում է դիմակայել քաղցը և անապատային ծանր պայմանները: Երբ ճարպը սպառվում է, սապատները դառնում են անգործունյա և թույլ: Ուղտը կարող է օրերով ջուր չխմել: Ջրի առկայության դեպքում կենդանին խմում է, որպեսզի լցնի պարունակությունը: Ծառավ ուղտը սպունգի նման ջուր է խմում, իսկ չափազանց ծառավ վիճակում կարող է 135լ ջուր խմել ընդամենը 13 րոպեում:

Տարածումը և բնական միջավայրը

Հանդիպում են Արևելյան և Կենտրոնական Ասիայի քարքարոտ անապատներում, Հիմալայան լեռնազանգվածի հյուսիսում: Բնակվում են չոր շրջաններում: Ձմռանը նրանց կարելի է գտնել Սիբիրյան տափաստանի գետերի երկայնքում, սակայն ձյան հալչելուն պես ցրվում են անապատում:

Վարքը

Հիմնականում ակտիվ են օրվա ընթացքում և հանդիպում են միայնակ կամ մինչև 30 կենդանուց բաղկացած փոքր խմբերով: Իրենց ժամանակը նրանք անցկացնում են շրջելով արոտավայրերով: Ընտանի ուղտերը շրջում են քարավաններով անապատի տարածքով: Հասուն արուն առաջնորդում է 6-12 ուղտից բաղկացած փոքր խմբին: Տեղաշարժման արագությունը պետք է միշտ անփոփոխ լինի: Տեմպը պահպանելու համար ուղտերը տեղաշարժվում են քայլ առ քայլ: Ուղտերը կարող են նաև վազել և մեկ ժամում անցնել մոտավորապես 15-30 կմ տարածք:

Սննդակարգը

Ուղտերը խոտակեր են և ունակ են ուտելու չոր, փշոտ, աղի և/կամ դառը բույսեր, ինչպես նախընտրում են տարատեսակ բանջարեղեն: Երբ սննդի այլ աղբյուրները հասանելի չեն, կենդանին կարող է սնվել ոսկորներով, այլ կենդանու կաշվով կամ տարբեր տեսակի մարմիններով: Առավել էքստրեմալ պայմաններում, նա կարող է սնվել պարանով, սանդալներով և նույնիսկ վրաններով: Տարբեր սննդամթերքներով սնվելու կարողությունը կենդանուն թույլ է տալիս ապրելու սակավ բուսականությամբ վայրերում: Իր կոշտ բերանի շնորհիվ, որով կարողանում է ծամել սուր առարկաներ, ինչպիսիք փշերն են, մարսողության գործընթացը սկսվում է: Առաջին անգամ, երբ սնունդը կուլ է գնում, այն ամբողջությամբ ծամված չէ: Մասամբ ծամված սնունդը (կոչվում է որոճ) հասնում է ստամոքս և ավելի ուշ հետ է բերվում կրկին ծամելու նպատակով:

Բազմացումը

Իշխող արուները բեղմնավորման սեզոնի ընթացքում պաշտպանում են էգերի խմբին այլ արուներից: Զույգավորման սեզոնը տեղի է ունենում աշնանը: Այս ընթացքում արուն հաճախ ագրեսիվ է և նույնիսկ կարող է կծել, թքել և այլ արուների վրա նստելու փորձ անել: Սեռահասունացման տարիքը տարբեր է և սովորաբար 3-5 տարեկան հասակում է կատարվում: Հղիությունը տևում է 13 ամիս և ձագերի մեծ մասը ծնվում է Մարտից Ապրիլ ընկած ժամանակահատվածում: Ծնվում է մեկ, հազվադեպ երկու ձագ: Էգերը երկու տարին մեկ կարող են ծննդաբերել: Ձագը ծնվելուց մի քանի ժամ հետո միայն կարող է կանգնել և քայլել: Մինչև սեռահասունացման հասնելը ձագը 3-5 տարի մնում է մոր մոտ: Բեղմնավորումը երբեմն տեղի է ունենում նաև վայրի ուղտերի և ընտանի ուղտերի միջև:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Խիստ վտանգված>> (Critically Endangered) կարգավիճակով:

Գետաձի

Hippopotamus amphibius

Գետաձի

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Ենթատիպ՝ ողնաշարավորներ

Դաս՝ կաթնասուններ

Ընտանիք՝ Հիպպոպոտամիդաե

Ցեղ՝ Գետաձիեր

ՏեսակըԳետաձի

Բնութագիրը

Երկկճղակավոր կաթնասունների ընտանիքի կենդանի է: Հայտնի է 2 տեսակ՝ Սովորական գետաձի և Լիբերիական կամ թզուկ գետաձի: Սովորական գետաձին խոշոր խոտակեր կենդանի է: Մարմնի երկարությունը հասնում է 3-5,4 մ-ի, որից 35 սմ-ը պոչն է, բարձրությունը՝ մոտ 1,5 մ-ի, կենդանին կշռում է 655-3200 կգ: Գետաձիու մարմինը երկարավուն է, մաշկը՝ հաստ, գրեթե մերկ, գորշ ու փայլուն: Գլուխը մեծ է, դունչը՝ լայն, աչքերը փոքր են, ականջները՝ կարճ: Աչքերը տեղավորված են գլխի վերին մասում՝ թմբիկների վրա, ինչպես գորտինը կամ կոկորդիլոսինը: Թմբիկավոր են նաև ռունգները: Դուրս ցցված աչքերն ու քթանցքերը կենդանուն թույլ են տալիս տեսնել և շնչել ջրի մեջ գտնվելու ընթացքում: Գետաձիու երախն առհելի է, ասես ճամպրուկ լինի, իսկ ժանիքները 70 սմ երկարություն ունեն: Հատկապես մեծ են ներքին ծնոտի ժանիքները, որով գետաձին, էքսկավատորի շերեփի նման, ջրիմուռներ է հավաքում ջրի հատակից: Գետաձիու ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով:

Տարածումը և բնական միջավայրը

Գետաձիերն ապրում են հոտերով արևադարձային անտառներում` ջրին մոտ, օրվա մեծ մասն անցկացնում են ջրում: Պատմականորեն գետաձիերը տարածված են եղել Հարավային Աֆրիկայի ամբողջ տարածքում, սակայն նրանց մեծ մասը ժամանակի ընթացքում բնաջնջվել է: Ներկայումս, գետաձիերի միակ խոշոր ցեղամիավորումն ապրում է Արևելյան Աֆրիկայում՝ Նեղոս գետի հովտում: Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ գետաձիերը կետերի մոտ ազգականներն են, այսինքն եղել են կետերի ցամաքային նախահայրերը:

Վարքը

Օրվա ընթացքում սովորաբար քնում են և առավել ակտիվություն են ցուցաբերում գիշերը, սակայն կենդանին խիստ գիշերային չի համարվում: Հիմնականում սնվում է իր բնակավայրի մոտ գտնվող գետափի խոտաբույսերով, սակայն պատահել է, երբ անցել է 3,2 կմ տարածք: Իր տեսակար կշռի շնորհիվ կարողանում է սուզվել ջրի հատակը և բառացիորեն քայլել և վազել հատակի երկայնքով: Կարող են հանդիպել միայնակ և մինչև 30 կենդանուց բաղկացած խմբերով: Խմբերի հիմնական առաջնորդն էգ գետաձին է իր հետնորդի հետ միասին: Չափահաս արուները մրցում են այս հոտերը ղեկավարելու համար: Հասուն արուների միջև լարված ագրեսիա է նկատվում: Գետաձիերը հաճախ իրենց երկար ժանիքները օգտագործում են որպես զենք և կռիվը սովորաբար ավարտվում է մահով: Հիմնականում հասուն արուների մաշկը պատված է լինում սպիներով, որոնք առաջանում են այդ կռիվների արդյունքում:

Սննդակարգը

Գետաձիերն ափ են դուրս գալիս և սնվում ջրային հյութալի բույսերով, բույսերի արմատներով և արմատապտուղներով, ժամանակ առ ժամանակ գետամերձ դաշտերում ուտում են իրենց շատ սիրած եգիպտացորենը: Նրանք հազվադեպ սնվում են փոքրիկ կենդանիներով և լեշերով:

Բազմացումը

Գետաձին կլոր տարի ունակ է բազմանալու, սակայն բազմանալու ամենաթեժ ժամանակաշրջանը փետրվար և օգոստոս ամիսներն են: Երիտասարդների ծնունդը համընկնում է ուժգին անձրևների՝ հոկտեմբեր և ապրիլ ամիսների հետ: 227-240 օր տևող հղիությունից հետո ծնվում է մեկ ձագ, որը կշռում է 27–50 կգ: Ձագերը սնվում են ջրի տակ՝ մայր գետաձիու մեջքին նստած: Վայրի պայմաններում արուները հասնում են սեռահասունացման 6-14 տարեկանում, մինչդեռ էգերը ունակ են բազմանալու 7-15 տարեկանում:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Խոցելի>> (Vulnerable) կարգավիճակով:

Սևագլուխ սկյուռակապիկ

Saimiri boliviensis boliviensis

Սևագլուխ սկյուռակապիկ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ պրիմատներ

Ցեղ՝ սկյուռակապիկներ

Տեսակը՝ Սևագլուխ սկյուռակապիկ

Բնութագիրը

Արուների մարմինը սև է, էգերինը` մոխրագույն: Երկարությունը հասնում է 25-35սմ -ի, պոչը` 35-42սմ -ի: Պոչը թավշամազ է, ճանկերը` երկար: Սկյուռակապիկները համարվում են պրիմատների ընտանիքի ամենախելացի կապիկները: Ուղեղի զանգվածը գերազանցում է մարմնի զանգվածը: Ունեն սուր, գունային տեսողություն, ինչը հնարավորություն է ընձեռում միանգամից նկատել ցանկացած պտուղ խիտ բուսականության մեջ: Արուին բնորոշ է սև մարմին, իսկ էգերին` մոխրագույն:

Տարածումը և բնական միջավայրը

Սևագլուխ սկյուռակապիկը հարավային Աֆրիկայում հանդիպող կապիկների ենթատեսակ է` տարածված Բոլիվիայում, Բրազիլիայում և Պերուում:

Վարքը

Սոցիալական կենդանիներ են. ապրում են 40-50 առանձնյակներից բաղկացած խմբերով: Առանձին դեպքերում առանձնյակների թիվը կարող է հասնել 500-ի: Միմյանց հետ շփվում են տարբեր ձայնային ազդանշաններով: Հիանալի մագլցողներ են, ճանապարհորդելիս արագ թռչում են ծառից ծառ: Երկար պոչն ապահովում է հավասարակշռությունը, իսկ երկար ձեռքերն ու ոտքերը` արագաշարժությունը:

Սննդակարգը

Ամենակեր են: Սնվում են մրգերով և միջատներով, երբեմն` սերմերով, տերևներով, ծաղիկներով, ծիլերով, ընկույզներով :

Բազմացումը

Բազմացման սեզոնին արուներն անհաշտ պայքարում են էգերի հետ զուգավորվելու համար: Ծննդաբերությունից անմիջապես հետո էգը վռնդում է արուին, և վերջինս միանում է արուների խմբին: Արդեն 2 ամսականում ձագն ունակ է ուսումնասիրել տարածքն առանց մոր օգնության, իսկ 10 ամսականում ձեռք է բերում լիարժեք ինքնուրույնություն:

Պահպանման կարգավիճակը

Չնայած այս ենթատեսակը վտանգված չի համարվում, սակայն պոպուլյացիան ունի կրճատման միտում հիմնականում անտառների ոչնչացման և մարդածին ազդեցության հետևանքով: Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Չվտանգված» կարգավիճակով:

Կատվային լեմուր

Lemur catta

Կատվային լեմուր

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝  կենդանիներ

Տիպ՝  քորդավորներ

Դաս՝  կաթնասուններ

Կարգ՝  պրիմատներ

Ընտանիք՝ լեմուրներ

Ցեղ՝ Կատվային լեմուր

 

Տեսակը՝  Կատվային լեմուր

 

Բնութագիրը

Կատվային լեմուրները  մադագասկարյան լեմուրների ընտանիքի էնդեմիկ տեսակներից  մեկն են համարվում: Մարմնի երկարությունը 40 սմ է, պոչինը՝ 60 սմ: Մեջքի մազածածկը և վերջույթները բաց մոխրագույն է, գլուխը, պարանոցը մուգ մոխրագույն: Որովայնը, թաթերի ներսի հատվածը և դունչը սպիտակ է, աչքերի շուրջ սև եռանկյունաձև բծերով, քիթը` սև: Պոչին կան 13 սև և սպիտակ օղակաձև նախշեր:

Կատվային լիմուրների համար առանձնահատուկ նշանակություն ունի նրանց երկար պոչը: Այն   ցեղատեսակի միջև ազդանշանի փոխանցման և  հոտի  տարածման  միջոց  է  հանդիսանում, միաժամանակ պահապանում է կենդանու   հավասարակշռությունը,  երբ մագլցում կամ ցատկում է ծառերի ճյուղերին:

Լեմուրների մարմնի զանգվածը  3, 5 կգ է, իսկ պոչը՝ 1,5 կգ:

Տարածումը  և  բնական  միջավայրը

Տարածված է Մադագասկար կղզու   հարավային և հարավ- արևմտյան հատվածներում: Հանդիպում են չոր անտառներում, թփուտներում:

Վարքը

Հիմնականում ապրում են խմբերով, խմբում կարող են լինել 5-ից  մինչև 25 առանձնյակ: Ի տարբերություն մյուս տեսակների  էգերը խմբում դոմինանտ են և ղեկավարում են խումբը:

Լեմուրների այս տեսակը  օրվա մեծ մասը, գրեթե 40%  անցկացնում  է հողի վրա, իսկ ծառերի վրա ավելի շատ քնում կամ հանգստանում են: Ազատորեն շարվում և ցատկում են ճյուղից ճյուղ:

Կատվային լեմուրները շատ են սիրում    առավոտյան ժամերին խմբով արևային լոգանք ընդունել, նստում են հետևի ոտքերի վրա , իսկ  առջևի  վերջույթները մեկնում են  կողքի:

Սննդակարգը

Սնվում են մրգերով, տերևներով, ծաղիկներով, խոտերով, բույսերի արմատներով նաև միջատներով:

Բազմացումը

Առաջին ինքնուրույն քայլերը սկսում են անել չորս շաբաթից և աստիճանաբար սկսում են ինքնուրույնություն ձեռք բերել և ամբողջապես ինքնուրույն են դառնում 5-6 ամսականում:

Էգերը մնում են իրենց խմբերում, որտեղ ծնվել են, իսկ արուները երեք տարեկանում  երբ  դառնում են սեռահասուն լքում են խումբը:

Զուգավորման շրջանը սկսվում է ապրիլ կեսերից: Ձագերը ծնվում են   օգոստոս- սեպտեմբեր ամիսներին:

Էգը ծնում է մեկ, կամ երկու ձագ: Հղիությունը տևում է  134-ից 138 օր: Նորածին  ձագերն առաջին երկու շաբաթը կպած են մոր մարմնին, այնուհետև բարձրանում են մեջքին:

Առաջին ինքնուրույն քայլերը սկսում են անել չորս շաբաթից և աստիճանաբար սկսում են ինքնուրույնություն ձեռք բերել: Ձագերը   լրիվ ինքնուրույն են դառնում 5-ից  6 ամսականում:

Էգերը մնում են իրենց խմբերում, իսկ  արուները` երեք տարեկանում,  երբ  դառնում են սեռահասուն լքում են խումբը:

Զուգավորման շրջանը սկսվում է ապրիլի  կեսերից: Ձագերը ծնվում են   օգոստոս- սեպտեմբեր ամիսներին:

Կյանքի տևողությունը

Կյանքի  տևողությունը 20-ից 25 տարի է:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն  ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN)  Կարմիր ցուցակում   վտանգված  (Endangered) կարգավիճակով և «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին»  կոնվենցիայի (CITES) հավելված I–ում:

Սովորական վարի

Varecia variegata

Սովորական վարի

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ պրիմատներ

Ընտանիք՝ լեմուրներ

Ցեղ՝ լեմուր-վարրիներ

Տեսակը՝ Սովորական վարրի

Բնութագիրը

Մարմնի երակրությունը 100-120 սմ է, պոչը՝ 56-65 սմ, կենդանի զանգվածը՝ 3-4 կգ: Մազածածկի գունավորումը սև ու սպիտակ է: Էգերն ավելի երկար են քան արուները: Ապրում են խմբերով՝ 5-20 կապիկ:

Տարածումը և բնական միջավայրը

Տարծված է Մադագասկար կղզում: Ապրում է մշտադալար անտառներում՝ ծառերի վրա:

Վարքը

Ցուրտ եղանակների խմբերը բաժանվում են ավելի փոքր խմբերի: Օրվա մեծ մասն անկացնում է ծառից ծառ թռնելով, սնվելով և այլն: Հիմնականում ակտիվ է առավոտյան և երեկոյան ժամերին: Էգերն ի տարբերություն արուների՝ ավելի հաճախ են պաշտպանումը խմբի անդամներին և ապրելավայրը:

Սննդակարգը

Բուսակեր է: Ուտում է տերևներ, սերմեր, հացահատիկային բույեր, մրգեր, կաղին և այլն:

Բազմացումը

Սովորական վարրին հիմականում մոնոգամ է: Զուգավումը սկսվում է հունիս և հուլիս ամիսներին: Հղիությունը տևում է 90-102 օր: Կարող է ունենալ է մինչև 6 ձագ: Կաթով կերակրում է մոտ 135 օր: Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 20-րդ ամսում: Առաջին հղիությունը 3 տարեկանում է լինում:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Խիստ վտանգված>> (Critically Endangered) կարգավիճակով:

Ճապոնական մակակ

Macaca fuscata

Ճապոնական մակակ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ պրիմատներ

Ընտանիք՝ կապիկներ

Ցեղ՝ մակակներ

Տեսակը՝ Ճապոնական մակակ

Բնութագիրը

Պրիմատների կարգի կենդանի է: Մարմնի երկարությունը 80-95 սմ է, քաշը՝ 12-14 կգ, էգերն ավելի փոքր են՝ մարմնի երկարութունը՝ 52,3 սմ, կենդանի զանգվածը՝ 8,4 կգ: Ունի կարմրավուն մաշկ և մուգ մոխրագույն մազածածկ՝ շականակագույն երանգներով, որը ծածկում է ամբողջ մարմինը՝ բացառությամբ դեմքի, թաթերի և հետույքի: Պոչը կարճ է՝ մոտ 10 սմ:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Ճապոնիայում: Ապրում է անտառներում՝ մերձարևադարձային անտառներից մինչև լեռնային: Ապրում է խմբերով՝ 10 մինչև 100 գլխաքանակով:

Վարքը

Էգերն օրվա մեծ մասն անկացնում են ծառերի վրա, իսկ արուները՝ ցամաքում: Վարում են ցերեկային կյանք: Էգերը սովորաբար չեն լքում իրենց խմբերը, իսկ արուները լքում են, երբ դառնեւմ են սեռահասուն:

Սննդակարգը

Ամենակեր է: Կերի մեծ մասը բուսական է, սակայն ուտում է նաև միջատներ, ձկներ և այլ կենդանիներ: Ամռանը հիմականում սնվում է մրգերով, իսկ ձմռանը նախընտրում է ուտել տարբեր տեսակի խոտաբույսեր:

Բազմացումը

Զուգավորումը տեղի է ունենում մարտ ամսից մինչև սեպտեմբեր: Հղիությունը տևում է մինչև 171 օր: Էգը, երբ պատրաստ է լինում ձագ ունենալու, լքում է խումբը, որպեսզի գտնի առանձին և ապահով տարածք: Ունենում է 1 ձագ՝ արուն լինում է 540 գ, իսկ էգը՝ 548 գ: Մայրը կաթով կերակրում է մինչև 6 ամիս, հազվադեպ՝ 8 ամիս: Ձագերի մասին հոգ է տանում մոտ 2,5 տարի: Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 3,5-րդ տարում, իսկ արուները՝ 4,5:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Ռեզուս մակակ

Macaca mulatta

Ռեզուս մակակ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ պրիմատներ

Ընտանիք՝ կապիկներ

Ցեղ՝ մակակներ

Տեսակը՝ Ռեզուս մակակ

 

Բնութագիրը

Բավականին մեծ կենդանի է: Մազածածկը դեղնականաչավուն է, դեմքը, ականջները և պոչը՝ խամրած կարմրավուն: Պոչի երակրությունը 20-22 սմ է, արուի մարմնի երկարությունը 53 սմ է, իսկ քաշը՝ 7,7 կգ: Էգերն ավելի փոքր են՝ 47 սմ, իսկ քաշը՝ 5,3 կգ: Ռեզուս մակակն ունի 32 ատամ:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Հիմալայան լեռներից մինչև Նեպալ: Ապրում է մինչև 3000 մ բարձրություններում, մարգագետիններում, անտառներում, ինչպես  նաև քաղաքային վայրերում:

Վարքը

Չեն վախենում ջրից և լավ լողում են: Շատ ակտիվ է և շարժուն, ապրում է խմբերով՝ մոտ 200 գլխաքանակից բաղկացած: Արուները հիմականում լքում են խումբը, երբ սեռահասուն են դառնում:

Սննդակարգը

Հիմնականում սնվում են բուսական կերով՝ մրգեր, հատապտուղներ, սերմեր, տերևներ, արմատներ և այլն, իսկ կենդանականներից՝ մանր կաթնասուններ, սողուններ, միջատներ, երկկենցաղներ, թռչուններ:

Բազմացումը

Հղիությունը տևում է 164 օր: Ունենում է 1 ձագ, որը կշռում է  400-500 գ: Մինչև 1 տարեկանը մայրը կերակրում է կաթով և պաշտպանում վտանգից: Սեռահասուն է դառնում 4 տարեկանում:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Մանդրիլ

Mandrillus sphinx

Մանդրիլ

Գիտական ​​դասակարգում.

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Ենթատիպ՝ ողնաշարավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ պրիմատներ

Ընտանիք՝ Հին աշխարհի կապիկներ

Ցեղ՝ շնակապիկներ

Տեսակը՝ Սֆինքս շնակապիկ 

 

Նկարագրություն

Շնակապիկը թերևս առավել գույնզգույն պրիմատն է: Այն ունի կանաչ ձիթապտղի գույնի կամ մուգ մոխրագույն մազածածկ, դեղին ու սև շերտերով և սպիտակ փոր: Նրա անմազ դեմքն ընդգծված է երկար դնչով, տարբերակիչ հատկանիշներով, ներքևում կարմիր շերտով, և երկու կողմերում դուրս ցցված կապույտ եզրերով: Կենդանին ունի կարմիր քթանցքներ և շուրթեր, դեղին ու սպիտակ մորուքով: Այս կենդանիների գունավորումը ավելի ցայտուն է չափահաս արուների մոտ:

Արուները նաև ունեն ավելի երկար ժանիքներ քան էգերը, միջինը համապատասխանաբար 4,5 սմ և 1,0 սմ:

Շնակապիկն ունի ամենամեծ սեռական դեմորֆիզմը (նույն տեսակների սեռերի միջև տարբերությունը) պրիմատների շրջանում: Արուների միջին քաշը 25-ից 35 կգ է, էգերի քաշն արուների քաշի կեսից պակաս է և կազմում է 11-14 կգ: Արտասովոր խոշոր արուները կարող են կշռել մինչև 50 կգ: Միջին արուների հասակը 81-90 սմ է, իսկ էգերինը՝ 56-66 սմ, պոչը ավելացնում է ևս 5-8 սմ: Նրանք կարող են գերության մեջ գոյատևել մինչև 31 տարի, սակայն ամենատարեց շնակապիկը գերության մեջ եղել է 40 տարեկան: Վայրի բնության մեջ կյանքի միջին տևողությունը 20 տարի է: Էգերը հասնում են սեռական հասունության 3,5 տարեկանում:

Բնական միջավայրը և տարածվածությունը

Այս տեսակն առկա է խոնավ արևադարձային անտառներում, Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում, Սանագա գետի հարավից (Կամերուն) մինչև Հասարակածային Գվինեա, արևմտյան Գաբոնից և հարավ-արևմտյան Կոնգոյից (Բրազավիլ) մինչև Կուիլու գետ՝ հասնելով ​​Կոնգո գետ:

Շնակապիկներ կան նաև բանանի պլանտացիաներում, նույնիսկ չոր սեզոնի ընթացքում:

Վարքը

Բնության մեջ Շնակապիկները հանդիպում են խմբերով, որը իշխում է արուն: Խմբի անդամների թիվը կարող է հասնել մինչև 250-ի: Բազմարու խմբերում լինում են մի քանիսից ավելի գերիշխող արուներ, որոնց միջև գործում է ղեկավարման հիերարխիա: Խմբերը օրվա ընթացքում լինում են միասին, պահպանելու համար համախմբվածությունն արձակում է երկփուլանի մռթմռթոց ու ագռավային ձայներ:

Շնակապիկները ընդունում են «լուռ մերկատամ դեմք», շուրթերը ետ տանելով նրանք ցուցադրում են իրենց ատամները, իսկ գլուխը թափահարելով դուրս են ցցում գլխի կատարը: Սա խաղաղության նշան է: Շնակապիկը ենթարկվում է՝ ցույց տալով պոչը: Ագրեսիայի ժամանակ շնակապիկները ուշադիր հայացքով նայում են, ճոճում իրենց գլուխները և հարվածում գետնին: Երկար հեռավորության կանչերից են մռնչյունը, ճիչը և «երկուփուլանի մռթմռթոցը», իսկ կարճ հեռավորության ձայներն են կլանչը, մռթմռթոցը, «կ-ազդանշանը», «կ-ձայնը», ճչոցները և ծամելու ձայները:

Սննդակարգ

Շնակապիկները կիսացամաքային են և կերը փնտրում են գետնից 5 մ բարձրության վրա: Ուտում են ամեն ինչ, նրանց սնունդը սովորաբար տարաբնույթ է՝ մրգեր, նորածիլ ընձյուղներ, բողբոջներ, տերևներ, արմատներ, միջատներ, սնկեր և սերմեր: Շնակապիկները նախընտրում են մրգեր, երբ դրանք հասանելի են, թեև իրենց առաջնային անտառային միջավայրում ծառերի և լիանաների մրգատվությունն անկանոն է, որը հանգեցնում է մրգի պարբերական պակասի: Երբ դա տեղի է ունենում է, նրանք կախվածության մեջ են լինում խոտի առատությունից: Երբ սնունդը սակավ է (օրինակ չոր ժամանակաշրջանի ընթացքում), նրանք ագարակներից հայթայթում են նաև մշակաբույսեր:

Կենդանին հիմնականում սնվում է բուսականությամբ և ուտում է ավելի քան հարյուր տեսակի բույս, մրգեր, տերևներ, լիանաներ, կեղև, ցողուն, թելիկներ, ինչպես նաև սունկ և հող: Կենդանիներից շնակապիկը հիմնականում ուտում է անողնաշարավորին, հատկապես մրջյուններ, բզեզներ, տերմիտներ, ծղրիդներ, սարդեր, խխունջներ և կարիճներ: Նաև ուտում է կենդանիների ձվեր և երբեմն ողնաշարավորներ, ինչպիսիք են օրինակ թռչունները, կրիաները, գորտերը, մացառախոզերը, առնետները և հողափոր մկները:

Բազմացումը

Շնակապիկի զուգավորման շրջանը տեղի է ունենում հունիսից մինչև հոկտեմբեր, երբ սեռական ուռածություն է ի հայտ գալիս: Նրանք բազմանում են յուրաքանչյուր երկու տարին մեկ: Բազմանալուց, արուն հետևում է և պաշտպանում էգին բեղմնավորելու համար: Չափահաս արուները երկու տեսքի են լինում՝ վառ գունավորված, «ճարպոտ» գերիշխող արուներ և գունատ, «առանց ճարպի» ստորադաս արուներ: Երկու տեսակի արուներն ել փոխանակվում են զուգավորման ժամանակ, սակայն միայն գերիշխող արուներն են ի վիճակի ժառանգ տալու: Գերիշխանության ձեռք բերման արդյունքում աճում է նրանց ամորձիները, կարմրում դեմքի և սեռական օրգանների մաշկը և աճում կրծոսկորի մաշկային գեղձի սեկրեցիան:

Շնակապիկների ծննդաբերությունը տեղի է ունենում հունվարից մինչև մայիս ամիսները: Գաբոնում ծնունդների մեծ մասը լինում է խոնավ եղանականերին՝ հունվարից մարտ ամիսներին, իսկ հղիությունը սովորաբար տևում է 175 օր: Ծնունդների միջև ընդմիջումները տևում են 405 օր: Ձագը ծնվում է սև մազածածկով ու վարդագույն մաշկով: Էգերն են զբաղվում ձագերին մեծացնելով: Այս տեսակի մեջ տարածված է մի քանի խնամողների համակարգը, այսինքն «մորաքույրերը», «քույրերը» ու «զարմուհիները» կարող են հոգ տանել ձագերին: Սա թույլ է տալիս էգերին ձեռք բերել անհրաժեշտ սնունդ և պաշտպանվել գիշատիչներից: Արուները վեց տարեկանում լքում են իրենց մայրական խմբերը և միանում այլ խմբերի:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Խոցելի>> (Vulnerable) կարգավիճակով:

Պավիան համադրիլ

Hamadryas Baboon

Պավիան համադրիլ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ պրիմատներ

Ընտանիք՝ կապիկներ

Ցեղ՝ պավիաններ

Տեսակը՝ Պավիան համադրիլ

Բնութագիրը

Բավականին մեծ չափեր ունի: Մարմնի երկարությունը հասնում է մինչև մեկ մետրի, պոչը 20-25 սմ է: Արուն համեմատաբար ավելի մեծ է: Մազածածկը մոխրագույն է, արուների գլխի, կրծքի և ուսերի մազերը դասավորված են այնպես, որը բաշի տպավորություն է թողնում: Դեմքի մաշկը խամրած մարմնագույն է, իսկ հետույքի մասը՝ կարմիր: Էգերի մազածածկույթն ավելի մուգ է և կարճ:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Աֆրիկայում և Ասիայում: Ապրում է խմբերով՝ 100-150 գլխաքանակ: Ապրում է ջրային տարածքներում, ինչպես նաև մինչև 2600 մ բարձրություններում:

Վարքը

Հիմնականում ապրում է ցամաքում, սովորաբար մագլցում է ժայռերի և ծառերի վրա: Այս տեսակի կապիկներն ամբողջ կյանքում ապրում են նույն խմբերում: Խմբերում գերիշխում են արուները, որոնք ապրում են հարեմով՝ մինչև 10 էգից բաղկացած:

Սննդակարգը

Ամենակեր է: Սնվում է սերմերով, բույսերի արմատներով, մանր կաթնասուններով, որդերով, սողուններով, փափկամարմիններով և այլն:

Բազմացումը

Հղիությունը տևում է մինչև 172 օր: Ունենում է 1 ձագ, որը կշռում է 600-900 գ: Մազածածկույթը սև է: Մայրը մինչև 6 ամիս կերակրում է կաթով: 2 տարեկանից հետո դառնում են ինքնուրույն: Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ տարում, իսկ արուները՝ 4-6:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Նրբագի սուրիկատ

Suricata suricatta

Նրբագի սուրիկատ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասոուններ

Կարգ՝ Գիշատիչներ

Ընտանիք՝մանգուստներ 

Ցեղ՝ սուրիկատներ

Տեսակը`նրբագի սուրիկատ

Բնութագիրը

Սոցիալական կենդանիներ են. ապրում են  մինչև 30 առանձնյակից բաղկացած հրոսակներում, որը ղեկավարում է դոմինանտ էգը: Արտաքին վտանգ նկատելու դեպքում սուրիկատների խմբից մեկը ստանձնում է ժամապահի դեր` սպառնալիքի դեպքում սուլելով կամ ձայն արձակելով:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Հարավային Աֆրիկայումայդ թվումՆամիբիայի արևմտյան և հարավային հատվածներում և հարավարևմտյան Բոտսվանայում:

Սննդակարգը

Սուրիկատները հիմնականում միջատակեր են, սակայն կարող են սնվել նաև փոքր թռչուններով, մողեսներով, օձերով, կարիճներով, սարդերով, բույսերով, սնկերով: Ունեն որոշ միջատների և կարիճների թույնին հակազդելու ունակություն: Հիմնական թշնամիները արծիվներն ու շնագայլերն են, երբեմն նաև` օձերը:

Բազմացումը

Սեռահասուն են դառնում մոտավորապես երկու տարեկանում և ունենում են սովորաբար մեկից մինչև չորս ձագ: Ձագերըծնվում են 25-36գրամ քաշովառանց մազածածկույթիխուլ և կույրՁագերի դաստիարակությանը մասնակցում էամբողջ ընտանիքըայդ թվումհայրը:

Պահպանման կարգավիճակը

Գրանցված են ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Չվտանգված» կարգավիճակով: Պահպանվում են հարավային Աֆրիկայի որոշ խոշոր  պահպանվող տարածքներում: 

Հարավ-ամերիկյան ընձառյուծ

Panthera onca

Հարավ-ամերիկյան ընձառյուծ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ գիշատիչներ

Ընտանիք՝ կատվազգիներ

Ցեղ՝ պանտերա

Տեսակ՝ Հարավ-ամերիկյան ընձառյուծ

Բնութագիրը

Մարմնի երկարությունը 150-180 սմ է, պոչի երկարույթունը՝ 70-90 սմ, բարձրությունն ուսերից հաշված՝ 75 սմ: Կենդանի զանգվածը 68-136 կգ է: Ունի ամրակազմ և սլացիկ մարմին: Մորթու գույնը մուգ դեղնավուն է՝ մեջքին և վերջույթներին սևավուն պուտերով, իսկ փորը ամբողջովին սպիտակ է: Հարավ-ամերիկյան ընձառյուծը հաճախ հանդիպող և տարածված տեսակ է:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: Ապրում է խիտ արևադարձային անտառներում, թփուտներում, ճահճային և ջրային բուսականությամբ հարուստ տարածքներում: Հաճախ հադիպում է նաև գետերի, լճերի մոտակայքում:

Վարքը

Ընձառյուծները տարածքային կենդանիներ են: Նրանց տարածքի մակերեսը տատանվում է 25-100 կմ²՝ կախված լանդշաֆտից և որսի քանակությունից, ինչպես նաև կենդանու սեռից: Որպես կանոն՝ արու Հարավ-ամերիկյան ընձառյուծի տարածքն ունի եռանկյունու ձև:

Սննդակարգը

Սնվում են սմբակավոր կենդանիներով, թռչուններով, կապիկներով, աղվեսներով, օձերով և կրծողներով: Որսում են նաև կրիաներ:

Բազմացումը

Հիմնականում վարում է միայնակ կյանք: Բազմացման ժամանակ հանդիպում է խմբերով: Հղիությունը տևում է 93-110 օր: Ունենում է 2-4 ձագ: Ձագերի մորթու գույնը ավելի մուգ է քան ծնողներինը: Մինչև 6 ամիս մնում են ծնողների հսկողության տակ: Մոր հետ որսի դուրս են գալիս այնքան ժամանակ, մինչև չկարողանան ինքնուրույն որսի տարածք գտնել: Ձագերը սեռահասուն են դառնում կյանքի 3-րդ տարում:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Վտանգված լինելուն մոտ>> (Near Threatened) կարգավիճակով:

Եղեգնակատու

Felis chaus

Եղեգնակատու

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ գիշատիչներ

Ընտանիք՝ կատվազգիներ

Ենթաընտանիք՝ Փոքր կատուներ

Ցեղ՝ կատուներ

Տեսակը՝ Եղեգնակատու

Բնութագիրը

Կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Մարմնի երկարությունը 57-90 սմ է, պոչինը՝ 21-31 սմ, կենդանի զանգվածը՝ 12 կգ: Վայրի կատուներից ամենատարածվածն է: Մամնի վերին մասը դեղնադարչնամոխրագույն է, բերանի շուրջը՝ սպիտակավուն: Ականջների հետևի մասը շիկավուն է, ծայրերը՝ սև, վրձնաձև մազափնջով: Ոտքերը երկար են:

Տարածումը և բնական միջավայրը

ՀՀ-ում տարածված է Արարատի, Արմավիրի մարզերում (Արաքս գետի հովտում), հանդիպում է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում: Բույնը կառուցում է թփուտներում, չոր ճյուղերի մեջ կամ գետնի վրա, երբեմն զբաղեցնում է տարբեր կենդանիների բները:

Վարքը

Ունի լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն: Ակտիվ գործում է գիշերը, տաք եղանակներին նաև ցերեկը:

Սննդակարգը

Սնվում է ջրլող թռչուններով, կրծողներով, սողուններով և այլ մանր ողնաշարավորներով, երբեմն՝ կուղբերով և բուսական կերով:

Բազմացումը

Հղիությունը էտևում է 60 օր: Ունենում է մինչև 6 ձագ, որոնք կաթով կերակրվում են 2 ամիս, ամռան վերջին հեռանում են մորից: Մազափոխվում է տարին երկու անգամ՝ փետրվար-ապրիլին և սեպտեմբեր-նոյեմբերին:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Հիմալայան արջ

Ursus thibetanus

Հիմալայան արջ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ գիշատիչներ

Ընտանիք՝ արջերի

Ցեղ՝ արջեր

Տեսակը՝ Հիմալայան արջ

Բնութագիրը

Գիշատիչ կենդանի է: Արուների մարմի երկարությունը 150-170 սմ է, բարձրությունը՝ 80 սմ, կենդանի զանգվածը՝ 120-140 կգ: Էգերը համեմատաբար փոքր են: Մորթին սև է և փայլուն: Կրծքի հատվածում ունի V-աձև սպիտակ շերտ:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Հիմալայան լեռներից մինչև Պակիստան: Հիմանակնում ապրում է լեռնային շրջաններում և խիտ անտառներում: Ամռանը Հիմալայն արջերը կարող են հասնել մինչև 5000 մ բարձրությունը, իսկ ձմռանը՝ իջնում են դեպի արևադարձային անտառներ:

Վարքը

Սիրում է մագլցել ծառերի վրա, երբեմն նաև վտանգից պաշտպանվելու համար: Հիմալայան արջի ամենվտագավոր թշնամին Ամուրյան վագրն ու Գորշ արջն է:

Ձմեռում է որջում, որը կառուցում է բարդու և լորենու կոճղերում (փչակներում):

Սննդակարգը

Հիմնական սննդի 85 %-ը կազմում է բուսական կերը՝ ընկույզ, սոճու կոներ, կաղին, տարբեր հատապտուղներ, մրգեր, թփերի և տերևների մնացորդներ, արմատավոր բույսեր և այլն: Հազվադեպ է որսի դուրս գալիս: Որսում է գորտեր, փափկամարմիններ, միջատներ և այլն:

Բազմացումը

Զուգավորումը սկսվում է հունիս-հուլիս ամիսներին: Հղիությունը տևում է 200-240 օր: Ունենում է 1-2 ձագ՝ 300-400 գ: Ձագերը մինչև 2 տարի ապրում են մոր հետ: Սեռահասուն են դառնում կյանքի 3-րդ տարում:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Խոցելի>> (Vulnerable) կարգավիճակով:

Անդրկովկասյան գորշ արջ

Ursus arctos syriacus

Անդրկովկասյան գորշ արջ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ գիշատիչներ

Ընտանիք՝ արջեր

Տեսակը՝ Անդրկովկայան գորշ արջ

Բնութագիրը

Գիշատիչ կենդանի է: Մարմնի երկարությունը 200 սմ է, կենդանի զանգվածը 190-300 կգ: Գլուխը լայն է, դունչն ու պոչը՝ կարճ, ականջները՝ փոքր: Ոտքերն ամուր են՝ մեծ ու կեռ ճանկերով: Արուն չափերով ավելի մեծ է քան էգը:

Տարածումը և բնական միջավայրը

ՀՀ-ում տրածված է Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Տավուշի, Կատայքի մարզերում: Բնակվում է հիմնակնում անտառներում, երբեմն հանդիպում են ժայռերի, կիրճերի քարակույտերում, քարանձավներում, թփուտներում:

Վարքը

Ձմռանը քուն է մտնում որջում: Կան անհատներ, որոնք թափառում են մինչև գարուն: Որջը պատրաստում է չոր ճյուղերից և տերևներից: Ունի լավ զարգացած հետառություն, թույլ տեսողություն:

Սննդակարգը

Սնվում է մանր և խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, միջատներով, հատապտուղներով, մրգերով, խոտաբույսերով, երբեմն հարձակվում է ընտանի կենդանիների վրա: Բնության մեջ ապրում է 30-40 տարի:

Բազմացումը

Զուգավորումը տեղի է ունենում հունիս-հուլիս ամիսներին: Հղիությունը տևում է 7 ամիս: Ծինը տեղի է ունենում ձմռանը՝ որջում: Ունենում է 1-2 ձագ, որոնք կաթով կերակրվում են 5 ամիս և 1 տարուց ավելի մնում են մոր հետ: Սեռահասուն են դառնում 3 տարեկանում: Մազափոխվում է ապրիլ-հունիս ամիսներին:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Հովազ

Panthera pardus

Հովազ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ գիշատիչներ

Ընտանիք՝ կատվազգիներ

Ցեղ՝ ընձառյուծ

Տեսակը՝ Հովազ

 

Բնութագիրը

Կատվազգիների ընտանիքի գիշատիչ կենդանի է: Մարմինը համաչափ է, երկարությումը՝ 107-160 սմ, պոչը՝ 75-110 սմ, կենդանի զանգվածը՝ 32-40 կգ: Մեջքը սև է է՝ մոխրագույն երանգով վարդանախշաձև համատարած ցրված սև բծերով: Ոտքերն ամեուր են, թաթերը՝ լայն, սուր ճանկերով, ականջները կարճ են ու կլոր:

Տարածումը և բնական միջավայրը

ՀՀ-ում հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն՝ հյուսիսային մարզերի անտառներում: Որջը կառուցում է քարանձավներում, հաստ ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերին հին բներում:

Գրանցված է ՀՀ և Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքերում:

Վարքը

Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն: Որսի վրա հարձակվում է գաղտագողի կամ դարանակալելեով:

Անազատ պայմաններում ապրում է 21 տարի:

Սննդակարգը

Սնվում է եղջերուներով, այծամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնակերպ կրծողներով, նաև ձկներով ու լեշերով:

Բազմացումը

Հղիությունը տևում է 90-105 օր: Ունենում է 1-4 ձագ, երբեմն՝ 6, որոնք կաթով կերակրվում են 3 ամիս: Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ: 1 կամ մեկուկես տարում մայրը թողնում է ձագերին: Արուները սեռահասուն են դառնում 3, էգերը՝ 2 տարեկանում:

Պահպանման կարգավիճակը

Գրանցված է ՀՀ գրքում և Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքերում <<Վտանգված լինելուն մոտ>> կարգավիճակով:

Կանադական գայլ

Canis lupus pambasileus

Կանադական գայլ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ գիշատիչներ

Ընտանիք՝ շնազգիներ

Ցեղ՝ գայլեր

Տեսակը՝ Կանադական գայլ 

Բնութագիրը

Մոխրագույն գայլ կամ Սովորական գայլ՝ գիշատիչ կաթնասուն շնազգիների ընտանիքից: Նրա մարմնի երկարությունը (առանց պոչի) կարող է հասնել մինչև 160 սմ-ի, պոչը կարող է հասնել 50 սմ-ի, մարմնի քաշը հասնում է 75 կգ-ի: Մորթին հիմնականում մոխրագույն է, տունդրայում՝ ավելի բաց գույնի, ձմռանը՝ գրեթե սպիտակ, անտառայինը մուգ է, անապատայինը՝ գորշ շիկակարմիր: Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի՝ միշտ կախված է ներքև։

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: ՀՀ-ում տարածված է բոլոր մարզերում: Բնակվում է տափաստաններում, անապատներում, անտառներում: Տափաստանային և անապատային գայլերն ապրում են գետնափոր բներում կամ զբաղեցնում այլ կենդանիների (աղվես, գորշուկ) լքված բները, անտառայինները՝ որջերում և եղեգնուտներում, լեռնայինները՝ քարանձավներում:

Վարքը

Գայլը շատ զգուշավոր է: Գայլերին բնորոշ է ընտանեկան կյանքով ապրելը: Նրանք ապրում են ոհմակներով՝ 3-ից 40 անհատներով, բաժանված ընտանեկան խմբերի, որոնք առաջնորդվում են իգական և արական սեռի առաջնորդներով: Գայլերն իրենց ներկայությունն արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։

Սննդակարգը

Գայլը տիպիկ գիշատիչ է, իր սնունդը հայթայթում է որսի միջոցով: Հիմնական սննդակարգը կազմված է խոշոր եղջերավոր կենդանիներից, ինչպիսիք են՝ Հյուսիսային եղջերուն, եղնիկների տեսակներ, ինչպես նաև վարազներ, այծյամներ, նապաստակներ, կրծողներ: Երբեմն գայլերը հարձակվում են նաև ընտանի կենդանիների վրա՝գառների, կովերի, ձիերի, այդ թվում նաև շների վրա: Ամռանը շատ հաճախ գայլերը սնվում են փոքրիկ թռչուններով, ձվերով, տնային սագերով, երբեմն գայլերի զոհ են դառնում աղվեսները և Ջրարջատիպ շները: Հարավային շրջաններում բնակվող գայլերը երբեմն սնվում են նաև բուսական սննդով, օրինակ՝ տարբեր հատապտուղներով, մրգերով և նույնիսկ սնկերով:

Բազմացումը

Գայլերը մոնոգամ կենդանիներ են: Զուգավորման շրջանում (սովորաբար հունվարից մինչև ապրիլ) ոհմակում լարվածություն է սկսվում, իգական և արական սեռի ներկայացուցիչներն արգրեսիվորեն պաշտպանում են իրենց զույգին ոհմակի մնացած անդամներից: Ձևավորված զույգը պահպանվում է մինչև կենդանիներից մեկի մահը: Հղիությունը տևում է 60-ից 65 օր: Ունենում է 1-10 ձագ: Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության: Սեառհասուն են դառնում կյանքի 3-4-րդ տարում:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված չէ ԲՊՄՄ Կարմիր գրքում:

Գորշ գայլ

Canis lupus

Գորշ գայլ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ գիշատիչներ

Ընտանիք՝ շնազգիներ

Ցեղ՝ գայլեր

Տեսակը՝ Գորշ գայլ

Բնութագիրը

Մոխրագույն գայլ կամ Սովորական գայլ՝ գիշատիչ կաթնասուն շնազգիների ընտանիքից: Նրա մարմնի երկարությունը (առանց պոչի) կարող է հասնել մինչև 160 սմ-ի, պոչը կարող է հասնել 50 սմ-ի, մարմնի քաշը հասնում է 75 կգ-ի: Մորթին հիմնականում մոխրագույն է, տունդրայում՝ ավելի բաց գույնի, ձմռանը՝ գրեթե սպիտակ, անտառայինը մուգ է, անապատայինը՝ գորշ շիկակարմիր: Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի՝ միշտ կախված է ներքև։

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: ՀՀ-ում տարածված է բոլոր մարզերում: Բնակվում է տափաստաններում, անապատներում, անտառներում: Տափաստանային և անապատային գայլերն ապրում են գետնափոր բներում կամ զբաղեցնում այլ կենդանիների (աղվես, գորշուկ) լքված բները, անտառայինները՝ որջերում և եղեգնուտներում, լեռնայինները՝ քարանձավներում:

Վարքը

Գայլը շատ զգուշավոր է: Գայլերին բնորոշ է ընտանեկան կյանքով ապրելը: Նրանք ապրում են ոհմակներով՝ 3-ից 40 անհատներով, բաժանված ընտանեկան խմբերի, որոնք առաջնորդվում են իգական և արական սեռի առաջնորդներով: Գայլերն իրենց ներկայությունն արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։

Սննդակարգը

Գայլը տիպիկ գիշատիչ է, իր սնունդը հայթայթում է որսի միջոցով: Հիմնական սննդակարգը կազմված է խոշոր եղջերավոր կենդանիներից, ինչպիսիք են՝ Հյուսիսային եղջերուն, եղնիկների տեսակներ, ինչպես նաև վարազներ, այծյամներ, նապաստակներ, կրծողներ: Երբեմն գայլերը հարձակվում են նաև ընտանի կենդանիների վրա՝գառների, կովերի, ձիերի, այդ թվում նաև շների վրա: Ամռանը շատ հաճախ գայլերը սնվում են փոքրիկ թռչուններով, ձվերով, տնային սագերով, երբեմն գայլերի զոհ են դառնում աղվեսները և Ջրարջատիպ շները: Հարավային շրջաններում բնակվող գայլերը երբեմն սնվում են նաև բուսական սննդով, օրինակ՝ տարբեր հատապտուղներով, մրգերով և նույնիսկ սնկերով:

Բազմացումը

Գայլերը մոնոգամ կենդանիներ են: Զուգավորման շրջանում (սովորաբար հունվարից մինչև ապրիլ) ոհմակում լարվածություն է սկսվում, իգական և արական սեռի ներկայացուցիչներն արգրեսիվորեն պաշտպանում են իրենց զույգին ոհմակի մնացած անդամներից: Ձևավորված զույգը պահպանվում է մինչև կենդանիներից մեկի մահը: Հղիությունը տևում է 60-ից 65 օր: Ունենում է 1-10 ձագ: Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության: Սեառհասուն են դառնում կյանքի 3-4-րդ տարում:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Կովկասյան լուսան

Lynx lynx dinniki

Կովկասյան լուսան

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ գիշատիչներ

Ընտանիք՝ կատվազգիներ

Ենթաընտանիք՝ Փոքր կատուներ

Ցեղ՝ լուսաններ

Տեսակը՝ Անդրկովկասյան լուսան

 

Բնութագիրը

Լուսանը կատվազգիների ընտանիքիգիշատիչ կաթնասուն կենդանի է: Մարմնիերկարությունը 82–109 (երբեմն՝ 150) սմ է, կենդանի զանգվածը՝ 8–17 (երբեմն՝ մինչև32) կգ: Մարմինը կարճ է, ոտքերը երկարեն և ուղիղ, թաթերը՝ լայն: Լուսաննականջների ծայրերին ունի վեր ցցվածվրձնաձև մազափունջ, իսկ այտերին՝ թավայտամորուս: Լուսանի պոչը կարճ է (20–31 սմ) և ասես հատած լինի, գրեթե բոլոր կատուների պոչերը երկար են: Մատները միացած են մի ընդհանուր թաղանթով: Լուսանի մորթին հարդածխագույնից մինչև կարմրադեղնավուն է՝ միատարր կամ բծավոր: Լուսանի շարժումներըհաստատուն են, նա ոտքերը դնում է ուղիղ՝ շան նման, թաղանթավոր թաթերի շնորհիվ կարող է վազել նույնիսկ փուխրձյան վրայով:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային, Միջին և մասամբ Առաջավոր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: ՀՀ-ումհանդիպում է Արարատի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում: Բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում:

Վարքը

Լուսանը հրաշալի մագլցում է ծառ, տեսնում է մթության մեջ: Ինչպես ընտանի կատուն, նա էլ հիանալի լսողություն ևթույլ հոտառություն ունի: Լուսանը կարող է գաղտագողի մոտենալ որսին կամ ժամերով համբերությամբ դարանակալել: Ակտիվ է մթնշաղին և գիշերը:

Սննդակարգը

Որսում է մայրեհավեր ու եղնիկներ, ինչպես նաև նապաստակներ, մկներ և այլ կրծողներ: Ընտանի կենդանիների վրագրեթե չի հարձակվում:

Բազմացումը

Լուսանն ունենում է 2–3 ձագ, որոնք նման են փիսիկների, բայց 2-3 շաբաթականում, երբ դեռևս կաթնակեր են, սկսում ենճպուռներ ու թռչնակներ որսալ: 2 ամսականում նրանք մոր հետ լքում են որջը, որը լուսանները սովորաբար սարքում ենանփութորեն` ծառերի արմատների, թփերի տակ կամ փչակներում, և թափառական կյանք են սկսում: Լուսանն ապրումէ 25 տարի:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Եվրասիական լուսան

Lynx lynx

Եվրասիական լուսան

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ գիշատիչներ

Ընտանիք՝ կատվազգիներ

Ենթաընտանիք՝ Փոքր կատուներ

Ցեղ՝ լուսաններ

Տեսակը՝ Եվրասիական լուսան

 

Բնութագիրը

Ի տարբերություն մյուս լուսանների՝Սիբիրյան լուսանն ամենամծն է: Մարմնիերկարությունը 70-130 սմ է, կենդանիզանգվածը՝ 18-36 կգ, մնդավիբարձրությունը՝ 60-65 սմ: Մորթին սև մեծբծերով է, իսկ գույնը տատանվում էգորշավունից դեպի կարմրավուներանգները: Պոչը կարճ է՝ վերջնամասը սև, վզի, վերջույթների ներքին հատվածները ևկանջները սպիտակավուն են: Ունի երկար ոտքեր, կլոր դեմք և եռանկյունաձև ականջներ: Թաթերը մեծ են և մազածածկ, որը օգնում է ձռանը հաղթահարել ձնապատ տարածքները: Ինչպես բոլոր գիշատիչները, Սիբիրյան լուսանն ունի լավզարգացած բերանային ապարատ և ամուր ատամներ:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում և Եվրոպայում: Ապրում է տարբեր միջավայրերում, օրինակ՝Եվրոպայում և Սիբիրում ապրում է անտառներում, իսկ Կենտրոնական Ասիայում՝ բաց տարածքներում, անտառներում, քարքարոտ տարածքներում, լեռներում և անապատներում: Հանդիպում է նաև Հիմալայան լեռների քարքարոտ ևանտառապատ լանջերին:

Վարքը

Ակտիվ է վաղ առավոտյան և երեկոյան ժամերին: Երբ ակտիվ չէ, օրվա մեծ մասն անցկացնում է բարձր խոտերի, թփերիկամ ծառերի տակ պառկած: Հիմնականում ապրում է ցամաքում, սակայն լավ մագլցում և լողում է: Բնության մեջարուները զբաղեցնում են մոտ 240-280 քառ. կմ տարածք, իսկ էգերը՝ 100-200 քառ. կմ:

Սննդակարգը

Գիշատիչ կենդանի է: Ուտում է եղնիկ, նապաստակ, կենդանիների լեշ, աղվես, տարբեր կրծողներ, թռչուններ: Օրվաընթացքում ուտում է 1-2 կգ միս:

Բազմացումը

Զուգավորման շրջանը սկսվում է փետրվար ամսից մինչև ապրիլ: Հղիությունը տևում է 67-74 օր: Սովորաբար ձագըծնվում է մայիս ամսին: Ունենում է 2-3 ձագ՝ 300-350 գ: Մայրը ձագերին կաթով կերակրում և հոգ է տանում մինչև 4 ամիս: Ինքնուրույն են դառնում կյանքի 10-րդ ամսում: Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 2-րդ տարում, իսկարուները՝ 3-րդ:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Աֆրիկյան առյուծ

Panthera leo

Աֆրիկյան առյուծ

Գիտական ​​դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Ենթատիպ՝ ողնաշարավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ գիշատիչներ

Ընտանիք՝ կատվազգիներ

Ցեղ՝ պանտերա

Տեսակը՝ Աֆրիկյան առյուծ

Նկարագրություն

«Կենդանիների արքա» արտահայտությամբ հայտնի առյուծը սովորաբար բնութագրվում է որպես սարսափելի, քաջարի ու վեհափառ: Այն ամենախոշոր կատվազգիներից է: Չափահաս առողջ արուի գլխի և մարմնի երկարությունը հասնում է մինչև 1,7 – 2, 5 մ, միջին հասակը (ուսերի բարձրությունը) 1,20 մ է, իսկ քաշը՝ 150-ից 240 կգ: Հասուն, առողջ էգի մարմնի երկարությունը 1,6-ից 1,9 մ է, միջին հասակը (ուսերի բարձրությունը) 1,10 մ է, իսկ քաշը՝ 122-ից 182 կգ:

Նրանք ունեն կարճ և ոսկեգույն մորթի: Ըստ ապրելավայրի՝ գույնը կարող է տարբեր լինել՝ գունատից մինչև մուգ, ստորին մասերը սովորաբար ավելի վառ: Նորածին առյուծի պոչի հատվածի մազափունջն ակնհայտ չի լինում, այն զարգանում է մոտ հինգ ու կես ամիս հետո և հեշտությամբ ճանաչելի է յոթ ամսական հասակում, որը հիմնականում մուգ շագանակագույն է կամ սև:

Արու և էգ առյուծները տարբեր կազմաբանություն ունեն (սեռական դիմորֆիզմ), հիմնական տարբերությունը մազերի առատությունն է արուների մոտ, սա տեսակների ամենատարբերակիչ առանձնահատկությունն է: Բաշի առկայությունը, բացակայությունը, գույնը և չափը գենետիկորեն կանխատեսված է լինում, կախված է սեռական հասունությունից, կլիմայից և տեստոստերոնի արտադրությունից, սովորաբար ինչքան մուգ և խիտ է բաշը, այնքան առողջ է առյուծը: Սեռական զուգընկերոջ ընտրության մեջ էգ առույծները նախընտրում են ամենախիտ և մուգ բաշով արուներին:

Բնական միջավայրը և տարածվածությունը 

Կենդանու համար լավագույն միջավայրն անտառաշատ վայրերն են, խիտ թփուտները, մացառները ու խոտառատ դաշտերը, որտեղ բավարար ծածկույթ կա որսի և որջ ստեղծելու համար: Հիմնականում տարածված է Հարավային Աֆրիկայում՝ բացառությամբ Սահարա անապատի և արևադարձային անտառների:

Վարքը

Առյուծները ապրում են խմբերով, որոնք կոչվում են պրայդներ: Պրայդը սովորաբար բաղկացած է հինգ կամ վեց կապակցված էգերից, իրենց երկու սեռերի ձագերի հետ, և մեկ կամ երկու արուներից (եթե մեկից ավելի են, ապա այն հայտնի է որպես կոալիցիա): Չափահաս արուների թիվը կոալիցիայում սովորաբար երկուսն են, բայց ժամանակի ընթացքում կարող է հասնել մինչև չորսի: Արու ձագերին վռնդում են իրենց մայրական պրայդից, երբ նրանք հասունունում են:

Էգերը ցուցաբերում են համատեղ կյանքի մի քանի վարքագծեր, որոնք եզակի են կատվազգիների շրջանում: Պրայդի անդամները հաճախ միևնույն ժամանակ են ծննդաբերում, իսկ կորյուններին դաստիարակում է համայնքը և նրանք ազատ կերակրվում են մյուս էգերի կաթից: Էգերի խումբը զբաղվում է որսով, իսկ արուները, այն կարճ ժամանակահատվածում, որ ապրում են էգերի հետ միասին, կենտրոնացնում են իրենց ուժերը՝ պաշտպանելու իրենց տարածքը:

Առյուծները իրենց ժամանակը անցկացնում են հանգստանալու նպատակով և օրվա մեծ մասն ակտիվ չեն: Նրանք միջինը երկու ժամ անցկացնում են քայլելու և 50 րոպե ուտելու համար:

Սննդակարգը

Առյուծները գիշատիչ մսակերներ են: Նրանք որսում են սովորաբար միջինից խոշոր չափի կճղակավորներ (ներառյալ այծքաղներ, զեբրեր և այլն), սակայն առյուծները ուտում են գրեթե ցանկացած կենդանի, կրծողներից մինչև ռնգեղջյուր: Նրանք նաև գիշակեր են, վտարելով այլ գիշատիչների (ինչպես, օրինակ, խայտաբղետ բորենիին) իրենց սպանած զոհից: Էգ առյուծների խմբերը սովորաբար որսի են գնում գիշերը միասին: Որսի մեծ մասը հայթայթում են էգերը:

Բազմացումը

Էգերն ի վիճակի են զուգավորվելու 24 ամսականից սկսած, իսկ արուները՝ միայն 30 ամսականից և առաջին հաջողակ վերարտադրությունը սովորաբար լինում է միայն այն դեպքում, երբ տեղի է ունենում պրայդի անդամակցություն: Հղիության շրջանը տևում է շուրջ 110 օր, ծնվում են 1-ից 6 կորյուն: Սովորաբար արուները լքում են իրենց ծննդյան պրայդը 2-ից 4 տարեկանում, սակայն փոքր արուները կարող են լքել պրայդը ստանձնելու դեպքում՝ օրինակ 13-20 ամսականում: Փոքր էգերի մեծ մասը ներառված են իրենց ծննդյան պրայդում և ցրվելու միջին տարիքը 2,5 տարեկանն է:

Էգերի վերարտադրողական գործառույթը սկսում է նահանջել 11 տարեկանից, իսկ գրեթե դադարում 15 արեկանում, այնինչ 16 ամյա արուները կարող են արտադրել դեռևս կենսունակ սաղմ, բայց վերարտադրությունն ամենայն հավանականությամբ ամբողջովին դադարում է, երբ պրայդի ղեկավարումն ավարտվում է (8-10 տարեկան):

Կորյունները ծնվում են շագանակագույն վարդանախշերով, որոնք անհետանում են հասունանալուց, չնայած որոշ առյուծների մոտ պահպանվում են թույլ բծեր:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Խոցելի>> (Vulnerable) կարգավիճակով:

Ամուրյան վագր

Panthera tigris altaica

Ամուրյան վագր

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ գիշատիչներ

Ընտանիք՝ կատվազգիներ

Ցեղ՝ պանտերաներ

Տեսակը՝ վագր

Ենթատեսակը՝ Ամուրյան վագր

Բնութագիրը 

Կատվազգիների ընտանիքի կենդանի է: Արուի մարմնի երկարությունը 2,7-3,8 մ է, էգերը ավելի փոքր են: Կենդանի զանգվածը 160-270 կգ է: Ամուրյան վագրի մորթին ավելի հաստ է և վառ գունավորմամբ, քան այն վագրերինը, որոնք ապրում են տաք վայրերում: Ամռանը մորթու գույնը կարմրանարնջագույն է, իսկ ձմռանը՝ նարնջագույն, փորի հատվածը սպիտակ է: Փորի մասում ունի 5 սմ հաստությամբ ճարպային շերտ, որը պաշտպանում է ցրիտից:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Հարավ-արևելյան Ռուսաստանում՝ Ամուր գետի շրջակայքում: Ապրում են մշտադալար, արևադարձային անտառներում, բրձրահասակ խոտածածկ տարածքներում և այլուր:

Վարքը

Ամուրյան վագրը շատ ակտիվ է գիշերը: Արուները վարում են միայնակ կյանք, հազվադեպ են հանդիպում խմբերով: Սիրում են լողալ:

Սննդակարգը

Մանր կենդանիներին նա սատկացնում է խեղդելով, իսկ խոշոր կենդանիներին սկզբում տապալում է գետնին, որից հետո միայն սպանում է՝ կոտրելով վզի ողերը: Սովորաբար վագրն իր զոհին քարշ է տալիս ջրի մոտ, իսկ քնելուց առաջ թաքցնում է մնացորդները: Վագրը ուտում է պառկած՝ թաթերով զոհին պահած: Սննդակարգը հիմնականում բաղկացած է խոշոր և մանր եղջերավորներից, վարազներից և լուսաններից, չեն հրաժարվում նաև ձկներից, գորտերից, թռչուններից և մկներից:

Բազմացումը

Ամուրյան վագրի հղիությունը տևում է 103 օր, որից հետո ծնում է 1-4 ձագ:Ձագերը կշռում են 780-1600 գ: Աչքերը բացում են 6-14 օր հետո: Հիմնականում մայրն է հոգ տանում ձագերի մասին՝ մինչև 3 տարի: Կյանքի 5-6-րդ ամսում ձագերը մասնակցում են որսին: Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 3-4-րդ տարում, իսկ արուները՝ 4-5-րդ:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Վտանգված>> (Endangered) կարգավիճակով:

Հնդկական փիղ

Elephas maximus indicus

Հնդկական փիղ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ կնճիթավորներ

Ընտանիք՝ փիղ

Ցեղ՝ Ասիական կամ Հնդկական

Տեսակը՝ Ասիական փիղ


Բնութագիրը

Փղերի ընտանիքի կաթնասուն է: Ասիական փիղը, որը հայտնի է նաև Հնդկական փիղ անվամբ, երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենախոշոր ցամաքային կենդանին է: Մարմնի միջին բարձրությունը 2.5 մ է, արուները կշռում են մինչև 6 տոննա (5400կգ), իսկ էգերը՝ մինչև 4 տոննա (3600կգ), մարմնի երկարությունը հասնում է 5,5 – 6,4 մ-ի, ներառյալ պոչը, ունի թեթևակի սապատավոր մեջք, երկու ելունդ ճակատի վրա, հաստ և սյունանման ոտքեր, կարճ ժանիքներ, որոնք էգերի մոտ կարող են բացակայել: Միայն արուներն ունեն ժանիքներ (մեծ սուր փղոսկրե ատամներ): Պատված են կնճռոտ մոխրաշականակագույն մաշկով, որը գրեթե անմազ է: Ականջներն ոչ միայն լավ են լսում, այլև նպաստում են ավելորդ ջերմության կորստին: Փղի ժանիքները` փղոսկրերը, մեծացած ատամներ են և աճում են ամբողջ կյանքի ընթացքում, երբեմն հասնում են շատ մեծ չափերի՝ մինչև 3մ և 100 կգ: Նրանք շատ նման են Աֆրիկյան ցեղատեսակի փղերին, միայն թե վերջիններիս ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան Ասիական փղերինը: Ամենաերկարակյաց ցամաքային կենդանին է, որի կյանքի տևողությունը բնության մեջ կարող է լինել մինչև 60 տարի, մինչև 20 տարեկան փիղը դեռևս ձագ է համարվում:

Տարածումը և բնական միջավայրը

Բնակվում են վայրի արոտավայրերում, արևադարձային մշտադալար անտառներում, կիսամշտադալար անտառներում, խոնավ սաղարթավոր անտառներում, չոր սաղարթավոր անտառներում, չոր փշատերերև անտառներում, ինչպես նաև մշակովի և երկրորդային անտառներում և մացառահողերում: Ասիական փիղն ապրում է Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում:

Վարքը

Այս կաթնասունը շատ ամուր հասարակական կապվածություն ունի և ապրում է ընտանեկան խմբերով, որի առաջնորդն ամենածեր և ամենախոշոր էգ փիղն է համարվում (կոչվում է կով): Արու փղերը (կոչվում են ցուլեր), ի տարբերություն էգերի, հասունանալուց հետո, մոտ 13 տարեկան հասակում հեռանում են նախիրից՝ ճանապարհորդելով միայնակ կամ ամուրի փղերի խմբերով: Փղերը հիանալի լողորդներ են: Նրանք շատ են սիրում ջուրը, հատկապես երբ կնճիթի միջոցով ցողում են ջուրը իրենց ամբողջ մարմնի վրա: Փղի կնճիթը, որը բաղկացած է 100.000 տարբեր մկաններից, համարվում է բազմաֆունկցիոնալ երկար քիթ, որի շնորհիվ վերջինս հոտոտում, շնչում, գոռում, խմում և իրեր է վերցնում, հատկապես սնունդ, քանի որ կնճիթի վերջույթը մատնանման հատկություն ունի: Այս կենդանիները շատ չեն քնում և կեր հայթայթլու նպատակով կտրում, անցնում են հեռավոր տարածություններ: Փղերը շատ են շահագործվում տարատեսակ աշխատանքներ կատարելու համար՝ թե՛ անտառաբուծության, թե՛ որպես տեղափոխման միջոց ծառայելու նպատակով: Շատ քչերն են վայրի պայմաններում բնակվում: Կենդանին գտնվում է անհետացման վտանգի տակ՝ որսագողության և բնակության վայրերի կործանման պատճառով (նրանց որսում են իրենց փղոսկրե ժանիքների համար):

Սննդակարգը

Սնվում է արմատներով, տերևներով, հազարով, կեղևով, տարբեր մրգերով, շաքարեղեգով, բույսերով : Աշխատավոր արու փիղը կարող է օրական ուտել 130-260 կգ սնունդ:

Բազմացումը

Արու փղերը պայքարում են էգ փղերին նվաճելու համար: Արու փղերը հասնում են սեռահասունացման 12-15 տարեկան հասակում: Հղիությունը տևում է 18-22 ամիս, սովորաբար ծնվում է մեկ ձագ, բայց լինում են դեպքեր, երբ ծնվում է զույգ: 19-րդ ամսում ձագն արդեն ամբողջությամբ ձևավորված է, սակայն մնում է մոր արգանդում, որպեսզի ավելի մեծանա և կարողանա հասնել մորն ու կաթ ուտել: Ծնվելուց ձագը կշռում է 100 կգ և մինչև 3 տարեկան կերակրվում է մոր կաթով: Ծննդաբերելուց հետո էգը սովորաբար նորից չի հղիանում մինչև ձագի կաթից կտրվելը՝ 4-5 տարի ընդմիջումով:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Վտանգված>> (Endangered) կարգավիճակով:

Եգիպտական թռչող շնիկ

Rousettus aegyptiacus

Եգիպտական թռչող շնիկ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ ձեռնաթևավորներ

Ընտանիք՝ թևավորներ

Ցեղ՝ Թռչող շներ

Տեսակը՝ Եգիպտական թռչող շնիկ
Բնութագիրը

Եգիպտական թռչող շնիկը չղջիկների փոքրի տեսակ է, որի երկարությունը հասնում  է մինչև 17 սմ-ի: Ունեն թևերի լայն բացվածք: Արուները ավելի մեծ են և ունեն տեսանելի պարկ, որով տարբերվում են էգերից: Նրանց մարմինը բաց դարչնագույն է, իսկ թևերի մասը՝ մուգ դարչնագույն: Ականջները երկար են և սուր,  աչքերը մեծ են և մուգ: Մորթին փափուկ է: Թռչող շնիկներն ունեն երկար լեզու:

 

Տարածումը և բնական միջավայրը

Եգիպտական թռչող շնիկները տարածված են Եգպտոսից մինչև  Արաբական թերակղզի:
Ապրում են հարթավայրերում, լեռներում: Հեշտությամբ ադապտացվում են միջավայրի պայմաններին:

 

Վարքը

Հիմնակնում ապրում են խմբերով և ակտիվ են գիշերվա ընթացքում: Ի տարբերություն այլ չղջիկների, Եգիպտական թռչող շնիկներն օգտագործում են իրենց ձայնի արձագանքը: Թռիչքի ժամանակ մթության մեջ նրանք բարձր ձայներ են արձակում և արձագանքով կողմորոշվում տվյալ տարածքում:
Սննդակարգը
Սննդակարգի մես մասը կազմում է հասուն արևադարձային պտուղները՝ թուզ, նարինջ, արմավ, բանան և այլն: Սնունդ հայթայթելու համար մեկ գիշերվա ընթացքում կարող են անցնել 40 կմ տարածություն:

 

Բազմացումը

Բազմացման շրջանը տևում է հուլիս մասից  մինչև սեպտեմբեր: Հղիությունը տևում է 115-120 օր: Սովորաբար ունենում են  մեկ ձագ: Գրեթե վեց շաբաթ էգը ձագին իր մոտ է պահում, իսկ ավելի ուշ ձագը կաղվում է բնի ցցված ժայռերից:  Ձագերը սեռահասուն են դառնում կյանքի 9-րդ ամսում:
Պահպանման կարգավիճակը

Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում  (IUCN) գրանցված է որպես «Քիչ վտանգված» տեսակ (Least Concern): Տեսակի նվազման հիմնական պատճառը գյուղատնտեսության զարգացումն է տվյալ տարածքներում, ինչպես նաև հանդիսանում է սնունդ այլ կենդանիների համար՝ օձեր, գիշատիչ թռչուններ, կզաքիս և այլն: