Կենդանաբանական այգի բերող անվճար երթուղի

Մեր սիրելի այցելուներին ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մայիսի 1-ից կրկին կսկսի գործել մետրոյի Երիտասարդականկայարանի հանդիպակաց մայթում տեղակայված կանգառից Կենդանաբանական այգի բերող անվճար երթուղու ավտոբուսը: Ավտոբուսը ամբողջ տարեշրջանի ընթացքում իր փոքր ու մեծ ուղևորներին Կենդանաբանական այգի ԱՆՎՃԱՐ կբերի շաբաթ, կիրակի և տոնական օրերին, յուրաքանչյուր 30 րոպեն մեկ անգամ: Շաբաթվա մյուս՝ աշխատանքային օրերին այն չի գործի:

Բացի Կենդանաբանական այգում առկա երկու տոմսարկղերի, այս տարի նույնպես մայիսի 1-ից այցելուներին կսպասարկի ևս  մեկ  տոմսարկղ, որը տեղակայված է կրկին մետրոյի Երիտասարդական կայարանի հանդիպակաց մայթին:

ՄԱՅԻՍԻ 1-ին և յուրաքանչյուր հաջորդ այցելության ժամանակ մուտքի տոմս կարող եք ձեռք բերել այս տոմսարկղից, սա այլընտրանքային տոմսարկղ է և տեղեկատվական կենտրոն։

Այն քաղաքացիներին կսպասարկի երեքշաբթի օրվանից մինչև կիրակի՝ ժամը 11։00-ից մինչև 18:00: Երկուշաբթի օրը տվյալ տոմսարկղը չի գործի: