Պարզաբանում

Երևանի կենդանաբանական այգին հայտարարում է, որ econews.am բնապահպանական կայքի կողմից 24 հունվարի 2020թ-ին հրապարակված «Ո՞ւր է Գյումրու «փրկված» կապիկը. կենդանիների առևտուրը նոր թափ է ստանո՞ւմ» հոդվածում տեղ գտած չճշտված տվյալները պարունակում են ապատեղեկատվություն և հասարակությանը մոլորեցման միտումներ:
Հատկանշական է նաև, որ վերոնշյալ կայքի կողմից չի իրականացվել անկողմնակալ և չեզոք լուսաբանում: Հոդվածում մատնանշվող կենդանու տեղափոխման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով հոդվածի հեղինակը չի դիմել ո´չ Երևանի կենդանաբանական այգի, և ո’չ էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, ինչն էլ հիմք է հանդիսանում փաստելու, որ չեն պահպանվել բոլոր կողմերի իրավունքները:

Խնդրում ենք զերծ մնալ ուղղորդված , թերի և աղավաղումներով հրապարակումները տարածելուց և յուրաքանչյուր նմանօրինակ դեպքում փաստերը ճշտել Երևանի կենդանաբանական այգուց: