Բունկան «педикюр»-ի ընթացքում

Հայաստանում է Երևանի կենդանաբանական այգու վաղեմի բարեկամ Tobias Dornbuschը:

Այս մարդը մեր Բունկայի «կնքահայրն է» Հայաստանում, որը ոչ միայն Երևան գալուց հետո մի որոշ ժամանակ խնամում էր մեր փղիկին, այլև իր փորձն էր փոխանցում մեր աշխատակիցներին:

Այսօր նա կրկին հանդիպեց Բունկային, տեսավ ու իմացավ նրա որպիսությունը և առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կրկին թրեյնինգներ կանցկացնի Այգու աշխատակիցների համար: