Թռչուններ

Կանաչաթև արա

Ara chloropterus

Կանաչաթև արա

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ թութականմաններ

Ընտանիք՝ թութակների

Ենթաընտանիք՝ Իսկական թութակներ

Ցեղ՝ Արա

Տեսակը՝ Կանաչաթև արա

Բնութագիրը

Թութակների ընտանիքի թռչուն է: Մարմնի երկարությունը 78-90 սմ է, պոչը՝ 31-47 սմ, կենդանի զանգվածը՝ 950-1700 գ: Ունի վառ կարմիր գունավորում, թևերը՝ կապտականաչավուն: Այտերը սպիտակ են և չփետրավորված: Դեմքը ծածկում են կարմիր մանր փետուրները: Պոչի փետուրները կապույտ են: Կտուցը ծղոտագույն է՝ ծայրը սև, իսկ ներքևի հատվածը՝ սևավուն:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Պանամայում, Բրազիլիայում, Արգենտինայում և այլուր: Ապրում է արևադարձային անտառներում և լեռնային տարածքներում:

Վարքը

Հիմնականում հանդիպում է զույգերով: Շատ զուգուշավոր է և շատ դժվար է նկատել ծառերի վրա: Լավ տեսողություն և լսողություն ունի: Օրվա շոգ ժամերին սիրում է հանգստանալ ծառերի կատարներին:

Սննդակարգը

Սնվում է բուսական սնունդով, սերմերով, հիմնակնում արմավենու պտուղներով, հացահատիկային բուսերով, եգիպտացորենով և այլն:

Բազմացումը

Բույնը կառուցում է ծառերի փչակներում: դնում է 2-3 ձու: Թխսակալումը տևում է մինչև 29 օր: Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 90-րդ օրը: 

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Նեղոսյան սագ

Alopochen aegyptiacus

Նեղոսյան սագ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ սագանմաններ

Ընտանիք՝ բադեր

Ցեղ՝ նեղեսյան սագեր

Տեսակը՝ Նեղոսյան սագ

 

Բնութագիրը

Բադերի ընտանիքի թռչուն է, սակայն ավելի նման է սագի: Մարմնի երկարությունը 63-73 սմ է: Կենդանի զանգվածը 1,5-2,3 կգ է, թևերի բացվածքը՝ 38 սմ: Արուն չափերով ավելի մեծ է: Այս թռչուններին մեծ մասը մոխրագույն են և գորշ: Թևերի մեծ մասը սպիտակ է:

Տարածումը և բնական միջավայրը

Հիմնականում ապրում են գետնի վրա, հազվադեպ են բնակվում ծառերի և շինությունների վրա: Տարածված է Նեղոսի ափերին և Սարահայի հարավում:

Վարքը

Այս թռչունները չափազանց իշխող վարքագիծ ունեն և հաճախ այլ զույգերի հետ պայքարում են տարածքի համար: Երբեն նույնիսկ սպանում են ուրշի ձագերին իրենց ձագերին պաշտպանելու համար:

Սննդակարգը

Սնվում են տերևներով, խոտերով, որդերով, մորեխներով և այլն:

Բազմացումը

Բնադրում են հիմականում ջրային տարածքների մոտ՝ գետի վրա: Դնում են 5-12 ձու: Էգը բույնը պատրաստում է եղեգից, խոտերից և տերևներից: Թխսակալում են և՛ արուն, և՛ էգը: Թխսակալումը տևում է 28-30 օր: Հոգ են տանում ձագերի մասին այնքան ժամանակ մինչև դառնան ինքնուրույն: Այս թռչունները զույգ են կազմում ամբողջ կյանքի համար:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> կարգավիճակով և CITES–ի Հավելված 3-ում:

Պեկինյան սագ

Anser cygnoides

Պեկինյան սագ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ սագանմաններ

Ընտանիք՝ բադեր

Ցեղ՝ սագեր

Տեսակը՝ Պեկինյան սագ

Բնութագիրը

Բադերի ընտանիքի թռչուն է: Կենդանի զանգվածը 2,8-4,5 կգ է: Այս թռչնի կտուցը ի տարբերություն մյուս սագերի՝ ավելի երկար է: Գլխի վերնամասը և վզի հետևի մասը մուգ գորշավուն է, մեջքը և կողքերը գորշ են՝ շականակագույն լայն շերտերով: Վզի առջևի մասը և այտերը ավելի բաց գույնի են՝ գրեթե սպիտակ: Ոտքերը կարմրավուն են, կտուցը սև է՝ հիմքում սպիտակով եզրագծված:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված են Արևելյանմ Սիբիրում, Հյուսիսային Չինաստանում և Մոնղոլիայում: Ապրում են գետերի և լճերի մոտակայքում:

Վարքը

Հանդիպում են լեռներում և հարթավայրերում: Վերադառնում են վաղ գարնանը: Բնադրում է լճերի և գետերի մերձակայքում:

Սննդակարգը

Սնվում են խեժափիճիի տերևներով և պտուղներով:

Բազմացումը

Ձվադրում են մայիսի սկզբին: Դնում են 5-8 ձու: Թխսակալումը տևում է 28 օր: Ձագերը սեռահասուն են դառում կյանքի 2-3-րդ տարում: Չվում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: 

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Խոցելի>> (Vulnerable) կարգավիճակով:

Սովորական սիրամարգ

Pavo cristatus

Սովորական սիրամարգ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Ենթատիպ՝ ողնաշարավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ հավազգիներ

Ընտանիք՝ փասիաններ

Ցեղ` սիրամարգեր

Տեսակը` Սովորական սիրամարգ

Բնութագիր

Սիրամարգը հիմնականում տարածված է Հնդկաստանում, Բիրմայում, Ջավայում, Ցեյլոնում, Մալայայում և Կոնգոյում: Սիրամարգը փասիանների ընտանիքի թռչուն է: Հիմնական առանձնահատկությունը, որով տարբերվում են այս թռչունները իրենց փետուրներն են: Սիրամարգը շատ դիմացկուն է և, պատշաճ խնամքի դեպքում, կարող է ապրել մինչև քսան տարի: Ձագուկ են համարվում մինչև մեկ տարեկան սիրամարգները:

Սիրամարգը մեծ թռչուն է, որի երկարությունը գլխից մինչև պոչը 100-115 սմ է, լրիվ հասունացած վիճակում` 195-225 սմ, կշռում է 4-6 կգ: Էգերն ավելի փոքր են` մոտ 95 սմ, կշռում են 2.75-4 կգ:

Արու սիրամարգը հիմնականում կապտականաչ է, հովհարաձև կատարով և լարանման փետուրներով: Արուներն առանձնանում են երկար վերնապոչով, որը կազմված է ավելի քան երկու հարյուր երկար փետուրներով, որոնք երփներանգ «աչիկներ» ունեն: Սովորաբար, երբ սիրամարգը պարզապես քայլում է, վերնապոչը սահում է գետնի վրա, ինչպես հարսանյաց զգեստի քողը: Սակայն երբ նա ուզում է ցուցադրել իրեն էգերի ներկայությամբ, ապա բաց է անում վերնապոչը: Բացված վիճակում այն հիշեցնում է մեծ կիսաշրջան 1.8-ից մինչև 2.1 մետր լայնությամբ և ավելի քան 1 մ բարձրությամբ: Արուի վերնապոչի երկար փետուրները (և կմախքային համակարգը) զարգանում են միայն կյանքի երկրորդ տարվանից հետո: Լիովին զարգացած վերնապոչ կարելի է հանդիպել չորս տարին բոլորած թռչունների մոտ:

Էգը չունի վերնապոչ, ունի կանաչավուն ցածր պարանոց և մուգ շագանակագույն փետրածածկ: Նրանց կարելի է տեսնել հիմնականում բաց անտառային կամ մշակված վայրերում, որտեղ նրանք փնտրում են հատապտուղներ, հացահատիկ, որսում են օձեր, մողեսներ և մանր կրծողներ:

Սիրամարգների բարձրաձայն կանչերի պատճառով վերջիններիս շատ հեշտ է գտնել: Նրանք ունեն տասնմեկ տեսակի տարբեր ձայնարկումներ, իսկ արու սիրամարգը նույնիսկ ոռնում է: Սիրամարգի արձակած ձայնարկումներից մեկն, օրինակ, հնչում է ինչպես «մայ-աու, մայ-աու»: Այս ձայնարկությունը սովորաբար կարելի է լսել վաղ առավոտյան և ուշ երեկոյան, իսկ բազմացման սեզոնին` գրեթե ողջ օրվա ընթացքում: Իրենց սուր տեսողության շնորհիվ, սիրամարգները առաջինն են տեսնում գիշատիչ կենդանիներին, օրինակ վագրերին, և տագնապի բարձր կանչ են արձակում:

Սիրամարգները շարժվում են փոքր խմբերով: Վտանգի դեպքում փախչում են վազելով, խուսափում են թռչելուց:

Սիրամարգները լինում են ամենատարբեր գույների` կապույտ, կանաչ, սպիտակ, բաց շագանակագույն և մանուշակագույն: Այս գույները և բազմաթիվ այլ գույներ, որոնք նշված չեն, ստացվել են մարդու կողմից` սիրամարգի ընտրովի բազմացման միջոցով: Վայրի բնության մեջ սիրամարգներն առավել հաճախ լինում են կապույտ կամ կանաչ գույնի: Հնդկաստանի կապույտ սիրամարգն ամենատարածվածն է: Նրանց առավել հաճախ կարելի է հանդիպել կենդանաբանական այգիներում և զբոսայգիներում: Կապույտ սիրամարգը նաև Հնդկաստանի ազգային թռչունն է:

Էգ սիրամարգը սկսում է ձվադրումը ապրիլ ամսին և շարունակում մի քանի օր` դրանց քանակը հասցնելով չորսից մինչև տասը ձվի: Ձուն բաց շագանակագույն է և չափսերով նման է հնդկահավի հավկիթներին: Ձվերի վրա թուխս նստում են միայն էգերը: Պահանջվում է 28 օր որպեսզի ձուն ճաքի: Ձվից դուրս գալուց անմիջապես հետո ձագերը բույնը լքում են և հետևում մորը:

Տարածումը և բնական միջավայրը

Հնդկական սիրամարգը սելեկցիոն ցեղ է, տարածված է ողջ Հնդկական ենթամայրցամաքում և Շրի Լանկայի համեմատաբար չոր դաշտավայրերում: Հարավային Ասիայում այն հիմնականում բնակվում է հիմնականում 1800 մ, հազվադեպ 2000 մ ծովի մակարդակից ցածր տեղամասերում: Սիրամարգը հանդիպում է խոնավ և չոր-վաղանցուկ անտառներում, բայց կարող է հարմարվել և ապրել մշակված տարածքներում, մարդկային բնակավայրերին մոտ և սովորաբար հանդիպում է այնտեղ, որտեղ ջուրը հասանելի է: Հյուսիսային Հնդկաստանի բազմաթիվ հատվածներում նրանք պաշտպանված են կրոնական նախապաշարմունքներով և կերակրվում են գյուղերի ու քաղաքային բնակավայրերի սննդային մնացորդներով: Ոմանք պնդում են, որ սիրամարգը բերվել է Եվրոպա Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, մինչդեռ մյուսները հավստիացնում են` թռչունը եղել է Հունաստանում մ.թ.ա. 450 թ-ից և կարող էր ներմուծված լինել նույնիսկ շատ ավելի վաղ:

Սնունդ

Սիրամարգները ամենակեր են. ուտում են սերմեր, միջատներ, միրգ, փոքր կաթնասուններ ու սողուններ: Նրանք սնվում են փոքր օձերով, բայց հեռու են մնում մեծերից: Մշակված վայրերում սիրամարգները սնվում են մշակաբույսերի լայն տեսականիով, ինչպիսիք են գետնընկույզը, լոլիկը, բրինձը, պղպեղը և նույնիսկ բանանը: Մարդկային բնակավայրերի մոտ, նրանք սնվում են ուտելիքի մնացորդներով և նույնիսկ մարդկային արտաթորանքներով:

Բազմացում

Սիրամարգը սովորաբար բազմանում է երկու տարեկանից սկսած: Սեզոնի գագաթնակետը հարավային Հնդկաստանում ապրիլից մայիսն է, Շրի Լանկայում՝ հունվարից մարտը և հյուսիսային Հնդկաստանում՝ հունիսին: Հասուն արուն ամենալավ վիճակում կարող է զուգավորվել մինչև հինգ էգ սիրամարգի հետ: Բնական միջավայրում սիրամարգի բույնը հողի մեջ արված ծանծաղուտ փոս է` տերևներով, փայտիկներով և այլ ցախերով պաշտպանված: Այդ բները շատ անգամ քանդվում են պարկամկների, ջրարջերի և սկունսների կողմից, որոնք սնվում են թռչնի ձևերով: Ձվերի վրա նստող էգ սիրամարգը կարող է հարձակման ենթարկվել շնագայլերի, աղվեսների և թափառող շների կողմից և նույնիսկ սպանվել: Ազատության մեջ սիրամարգներն ապրում են մինչև 15 տարի, իսկ անազատության մեջ` շուրջ 23:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Սև ագռավ

Corvus corax

Սև ագռավ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարոտի

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ ագռավանմաններ

Ընտանիք՝  Ագռավների

Ցեղ՝ ագռավներ

Տեսակը՝ Սև ագռավ

 

Բնութագիրը

Ագռավների ընտանիքի թռչուն է: Նստակյաց է, քիչ տարածված: Մարմնիերկարությունը 64 սմ է, թևերի բացվածքը՝120-150 սմ, կենդանի զանգվածը՝ 798-1560 գ: Սև, փայլուն փետրածածկով խոշորթռչուն է: Կտուցը հաստ է, պոչը՝ երկար ևբութ սրված: Ագռավները հաճախհանդիպում են փոքր խմբերով, սակայնբնադրում են մեկուսացած զույգերով:

Տարածումը և բնական միջավայրը

Լայնորեն տարածված է լեռներում: Օգտակար է որպես բնական սանիտար: Սակայն վերջին տասնամյակում, տարածքների սեփականաշնորհումից հետո, դաշտերում լեշերի գոյությունը խիստ նվազել է, որը կարող է դառնալ սև ագռավի թվաքանակի կրճատման պատճառ: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Վարքը

Ճարպիկ թռիչքի ժամանակ թևերը պարբերաբար փակելով, արագ պտույտներ է գործում՝ կողքից կողք և վայր ընկնելուտպավորություն թողնելով՝ կարճ տարածություն անցնելուց հետո նորից պարզում է թևերը: Ձայնը հեռու տարածվողկոպիտ կռռոց է: Հարսանեկան զույգերը ապհանվում են ողջ կյանքի ընթացքում: Գարնանային թռիչքային խաղերընկատելի են դառնում դեռևս փետրվարի սկզբից մինչև մարտ: Հաճախ թռիչքային խաղեր են նկատվում Սովորականհողմավար բազեի հետ, համատեղ թռիչքի է դիմում Սպիտակագլուխ անգղերի խմբում՝ նրանց հայտնաբերած լեշիցօգտվելու համար:

Սննդակարգը

Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով, լեշերով:

Բազմացումը

Սև ագռավների բների նորոգումը կամ նորերի կառուցումն ավարտվում է փետրվարի կեսերին: Բույնը գավաթաձև է՝հաճախ պատրաստած ճյուղերից, մետաղալարերից և լաթերից: Բնադրում է ժայռաքիվերին, երբեմն՝ էլեկտրասյուներիհենակներին: Ձվերը բներում հայտնվում են փետրվարի կեսերից, իսկ լրիվ քանակով՝ մարտի ընթացքում: Դնում է 49 մմտրամագծով, բաց կապույտ՝ մուգ կանաչից սևավուն վրձնախազերով և գծիկներով 4-6 ձու: Թխսակալում է հիմնականում19-21 օր: Ձագերը բնում հայտնվում են մարտի երկրորդ տասնօրյակին: Թռիչքին տիրապետող երիտասարդ ձագերըհայտնվում են հուլիսի երկրորդ տասնօրյակից:

Պահպանման կարգավիճակը

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> կարգավիճակով:

Տափաստանային արծիվ

Aquila nipalensis

Տափաստանային արծիվ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ Էուկարիոտներ

Թագավորություն՝ Կենդանիներ

Տիպ՝ Քորդավորներ

Դաս՝ Թռչուններ

Կարգ՝ Բազենմաններ

Ընտանիք՝ Ճուռակներ

Ցեղ՝ Արծիվներ

Տեսակը՝ Տափաստանային արծիվ

Բնութագիրը

Ճուռակների ընտանիքի թռչուն է: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկարությունը 65-77 սմ է, թևերի բացվածքը՝ 174-200 սմ, կենդանի զանգվածը՝ 3-5 կգ: Խոշոր գիշատիչ թռչուն է՝ լայն, երկար թևերով, հաճախ՝ թեթևակի սուր պոչով՝ հատկապես երիտասարդը: Կտուցը մեծ է, կտրվածքի նկատելի դեղին գիծը տարածվում է մինչև աչքի հետնամասը: Հասունի ընդհանուր գունավորումը մուգ է, ծոծրակին և կզակին կան բաց գույնի հատվածներ, պոչի և թափահրողների վրա՝ բազմաթիվ զոլեր, որոնք լավ տեսանելի են թռչելիս: Երտասարդի թևի վերևի մասը սպիտակավուն նեղ զոլով է: Հաճախ նստում է գետնին կամ սյուներին:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Հարավ-արևելյան և Հարավ-արևմտյան Սիբիրում, Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիայից մինչև Արևմտյան Չինաստան: Բնակվում է լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում, պտղատու այգիներում: 1995 թ-ից սկսած՝ նկատվում է թվաքանակի զգալի նվազում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Վարքը

Գարնանային վերադարձը մարտի երկրորդ կեսին է: Բնադրման շրջանը տևում է 60 օր: Բնադրում է գետնին, ժայռաբեկորներին, լքված շինություններում, խոտի դեզերի վրա:

Սննդակարգը

Սնվում է մանր կաթնասուններով՝ հիմնականում դաշտամկներով, թռչուններով, միջատներով, լեշերով: Ոչնչացնում է կրծողներին:

Բազմացումը

Բույնը ճյուղերի և ոսկրերի հարթ կույտ է: Դնում է 69 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն պտերով 2 ձու: Թխսակալում է 40-45 օր:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Քարածիվ

Aquila chrysaetos

Քարածիվ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ բազեակերպեր

Ընտանիք՝ ճուռակներ

Ցեղ՝ արծիվներ

Տեսակը՝ Քարարծիվ

Բնութագիրը

Ճուռակների ընտանիքի թռչուն է: Նսատկայաց է, քիչ տարածված: Մարմնի երկարությունը 74-79 սմ է, թևերի բացվածքը՝ 148-149 սմ, կենդանի զանգվածը՝ 3,75-3,85 կգ: Խոշոր, հզոր գիշատիչ թռչուն է՝ մուգփետրավորմամբ: Էգը զգալի մեծ էարուից: Գագաթի, վզի հետին մասըոսկեգույն-դեղնավուն են: Թևերը լայնեն՝ դեպի մարմինը նեղացող, պոչը՝երկար: Ընդհանուր գունավորումըմուգ դարչնագույն է, թևերի վերինմասը՝ բաց գույնի լայն շերտերով: Պոչի հիմքը դարչնագույն- մոխրագույն խայտերով է, ծայրաշերտը՝ լայն, սևավուն: Երիտասարդը նման է հասունին, թևատակը սպիտակ բծերով է, պոչի հիմքը՝ սպիտակ:

Տարածումը և բնական միջավայրը

Բնակվում է լեռներում, խոր ձորերում, անտառներում, տափաստաննեորւմ, ալպյան մարգագետիններում:

1980-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում քարարծիվների թվաքանակի խտությունը 1 հա-ի վրա կազմել է0,001 թռչուն: 1995-ից սկսած՝ թվաքանակի անկում է նկատվում:

Վարքը

Սավառնում է ուղիղ, առաջ պարզած, թեթևակի վեր բարձրացրած թևերով. թռիչքը թվացյալ հզոր է: Բնադրում է չափազանց դժվարամատչելի զառիթափերի քիվերին, խորշերում: Բույնը խոշոր հարթակ է(տրամագիծը՝ 2-3 մ)՝ ճյուղերից, խոտերից կամ այլ կանաչ բույսերից:

Սննդակարգը

Սնվում է կաթնասուններով, թռչուններով, սողուններով, լշերով: Որսին հալածում է զգալի բարձրությունիցկամ ցածր թռչելիս:

Բազմացումը

Քարակաքավը ձվադրում է մարտ ամսին: Դնում է 76 մմ տրամագծով, խամրած սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 2 ձու: Թխսակալում է 40-45 օր: Ձագերը թռիչքի են դիմում կյանքի 75-80-րդ օրը:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Սև անգղ

Aegypius monachus

Սև անգղ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Ենթատիպ՝ ողնաշարավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ Բազեանմաններ

Ընտանիք՝ ճուռակներ

Տեսակը` Սև անգղ

 

Բնութագիրը

Նստակյաց թռչուն է, քիչ տարածված: Մարմնի երկարությունը 95-105 սմ է, թևերի բացվածքը՝ 240-280սմ, կենդանի զանգվածը՝ 7-12կգ: Խոշոր անգղ է՝ հզոր կառուցվածքով, վզին կան օձիքանման կարճ զարդափետուրներ, պոչը կարճ է՝ բութ ծայրով: Թևերը երկար են, հավասարաչափ, լայն, թևատակի ծոծկողները՝ մուգ: Հասունի ընդհանուր գունավորումը սև-դարչնագույն է, գլուխը՝ մոխրագույն-սպիտակ: Երիտասարդը հասունից ավելի մուգ է: Սավառնում է մեծ բարձրություններում՝ հորիզոն տարածած թևերով: Լեշերի վրա իշխող է, նախահարձակ: Անգղերի այլ տեսակների խմբերում հաճախ հանդիպում է միայնակ:

Տարածումը և բնական միջավայրը

Այս թռչնատեսակը բնակվում է բարձր լեռներում, գետաձորերում, գերադասում է նոսր բուսականությամբ արևոտ տարածքները (Խոսրովի անտառ արգելոց, գիհու նոսրանտառներ):

Վարքը

Բնադրումն երբեմն գաղութային է: Բույնը մեծ հարթակ է՝ ճյուղերից, ծառի կեղևից, գոմաղբից, բրդից, սննդի մնացորդներից և ոսկրերից: Այն չափազանց ծավալուն է (տրամագիծը՝ 135-300սմ, քաշը՝ 15-200կգ, բարձրությունը՝ 50-90սմ) և ծառայում է մի քանի տարի: Բնադրում է բարձր ծառերի գագաթներին, տափաստաններում, անտառապատ ու մարգագետնային տարածքներում` 900-ից 2000 մ բարձրության վրա:

Սննդակարգը

Սև անգղը սնվում է լեշերով (հիմնականում մկանային համակարգով): Նրա հզոր, ծանրաշարժ մարմինը և բութ մագիլները հարմարված չեն կենդանի որսը բռնելուն. նա միայն կարող է լեշը հոշոտել՝ մկաններն ու ջլերը պատառոտելով: Մյուս լեշակերների նման համարվում է բնական սանիտար՝ կանխում է մի շարք հիվանդությունների տարածումը դիակների միջոցով:

Բազմացումը

Ձվադրում է փետրվար-մարտ ամիսներին: Դնում է 90 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ կարմիր-դարչնագույն վրձնախազերով ու գծիկներով 1-2 ձու: Թխսակալում է 50-60 օր: Ձագերը կերակրվում են մայր թռչնի ըմպանից ու կերակրափողից՝ կտուցներով կերը դուրս հանելով կամ նրա փխսման զանգվածով: Ձագերը բնից հեռանում են հուլիս-օգոստոս ամիսներին:

Պահպանման կարգավիճակը

Սև անգղի թվաքանակը տարեցտարի նվազել է հատկապես այն պատճառով, որ դաշտերում լեշերի առկայությունը խիստ կրճատվել է: Ուստի կարիք ունի ամբողջ տարվա ընթացքում մարդու կողմից արհեստական կերակրման: ՀՀ տարածքում պահպանվում է 9-11 բնադրազույգ: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում << Վտանգված լինելուն մոտ>> կարգավիճակով:

Սպիտակագլուխ անգղ

Gyps fulvus

Սպիտակագլուխ անգղ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ բազեանմաններ

Ընտանիք՝ ճուռակներ

Ցեղ՝ անգղներ

Տեսակը՝ Սպիտակագլուխ անգղ

Բնութագիրը

Ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն է: Նստակլյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկարությունը 95-105 սմ է, թևերիբացվածքը՝ 240-280 սմ, կենդանիզանգվածը՝ 6-8 կգ: Խոշոր անգղ է, գլուխը՝փոքր, թռչում է վիզը ներս քաշած, թևերըլայն բացած: Հասունի գլուխը, վիզը բացմոխրավուն են, վզի հիմքում կա նուրբփետուրների սպիտակ օձիք, մարմինը բացդարչնագույն է: Երիտասարդը նման էհասունին, սակայն մարմինը վերևից ավելիմուգ է, ներքևից՝ թևատակի ավելի բացգույնի զոլերով: Գետնից պոկվում էթափավազքով, սավառնում մեծբարձրություններում՝ վեր պարզած թևերով, հաճախ՝ փոքր խմբերով:

Տարածումը և բնական միջավայրը

ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզից մինչև Տավուշի մարզ:

Վարքը

Բույնը հիմնականում գաղութային է (տրամագիծը 40-60 սմ)` ճյուղերից, խոտաբույսերից, լաթերից: Բնադրում է ժայռերիքիվերին, խորշերում, ճեղքերում:

Սննդակարգը

Սպիտակագլուխ անգղը կենդանի որս չի հետապնդում: Գության միակ նախապայմանը դաշտերում լեշերիառկայությունն է, որն արդի պայմաններում խիստ կրճատվել է, ուստի ողջ տարվա ընթացքում լրացուցիչ կերակրմանկարիք ունի:

Բազմացումը

Ձվադրում է փետրվար-մարտին, հազվադեպ՝ ապրիլին: Դնում է 90 մմ տրամագծով, սպիտակ 1-2 ձու: Թխսակալում ենարուն և էգը՝ 55 օր: Ձագերը բնում հայտնվում են ապրիլ-մայիս ամիսներին, բնից հեռանում՝ օգոստոս-սեպտեմբերին(110-117, հազվադեպ՝ 122-124 օրականում):

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով, ինչպես նաև CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում:

էմու

Dromaius novaehollandiae

էմու

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ կազուարանմաններ

Ընտանիք՝ կազուարներ

Ցեղ՝ էմու

Տեսակը՝ Էմու

 

Բնութագիրը

Կազուարների ընտանիքի թռչուն է: Մարմննի երկարությունը 150-190 սմ է, կենդանի զանգվածը՝ 30-55 կգ, թևերիբացվածքը՝ 20 սմ: Ունի երկար վիզ ևերկար ոտքեր: Ամեն ոտքի վրա ունեն 3 մատ: Վզի մասը կապտավուն է, որըծածկված է մոխրագույն-շականակագույնփետուրներով: Էմուն վազում է 50 կմ/ժարագությամբ: Էմուն, ինչպես ջայլամներնատամներ չունեն: Հիմնականում կերըմարսելու համար կուլ են տալիս քարեր, ապակու և մետաղի կտորներ:

Էմուները կամակոր չեն և լավ բզմանում են, այդ պատճառով ավելի հաճախ կարելի է նրանց տեսնել ֆերաներում՝ որպես ընտանի կենդանիներ:

Տարածումը և բնական միջավայրը

Հայտնի է էմուի միայն մեկ տեսակ, արն ապրում է Ավստրալիայի և Թասմանիայի տափաստաններում և ավազաշատանապատներում:

Վարքը

Էմուն սիրում է ջուր և չնայած իր մեծ չափերին՝ բավականին լավ է լողում: Քնում է 7 ժամ և հիմնականում լուսաբացին: Բնության մեջ ապրում է 10-20 տարի:

Սննդակարգը

Սնվում է պտուղներով, սերմերով և մանր կենդանիներով: Սովորաբար սնվում է առավոտյան: Սնունդ հայթայթելուհամար կարող է անցնել մեծ տարածություններ:

Բազմացումը

Երբ գալիս է ձվադրման ժամանակը, արուն խոտերից, տերևներից և ճյուղերից բույն է կառուցում, որը նման է ուղիղհարթակի: Էգը դնում է մուգ դեղին 7-8 ձու: Ձվերը տաքացնում է միայն արուն: Թխսկալման ժամանակ ձվերի գույնըփոխվում է և դառնում սևավուն մանուշակագույն: Թխսկալումը տևում է 56 օր: Ձագերը ձվից դուրս գալուց հետո լինումեն 12 սմ և կշռում են 0,5 կգ:

Պահպանման կարգավիճակը

Էմուները գրանցված են ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> կարգավիճակով:

Գիշանգղ

Neophron percnopterus

Գիշանգղ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ բազեանմաններ

Ընտանիք՝ ճուռակներ

Ենթաընտանիք՝ անգղների

Ցեղ՝ գիշանգղներ

Տեսակը՝ Գիշանգղ

 

Բնութագիրը

Ճուռակների ընտանիքի թռչուն է: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկարությունը 60-70 սմ է, թևերի բացվածքը՝ 155-180 սմ, կենդանի զանգվածը՝ 2-2,25 կգ: Անգղներից ամենափոքրն է: Կտուցը բարակ է, թևերը՝ լայն, պոչը՝ բութ սրված: Դիմային մաշկը դեղին է և փետրազուրկ, կտուցը՝ դեղին, ծայրը՝ մուգ: Այլ լեշակերների հետ համեմատությամբ մագիլները լավ են զարգացած: Փետրածածկը հիմնականում սպիտակ է, թևատակի ծածկողները՝ սպիտակ, իսկ թափահարող փետուրները՝ սև: Երիտասարդը դարչնագույն է, դիմային մասը և կտուցը ավելի բաց գույն ունեն:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Արևելյան Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում: Բնակվում է խոր ձորերում, գետահովիտների երկայնքով ժայռագոյացություններում, ցածրադիր վայրերում, հաճախ նաև խոնավ տարածքների մոտ:

Վարքը

Գիշանգղը թռչում է թևերի արագ թափահարումներով, որոնց հաջորդում է սավառնումը: Աշնանային չուն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին է: Լեշի վրա հավաքվում են փոքր խմբերով, հանդիպում է Սև ցինի հետ՝ աղբանոցներում: Գարնանային վերադարձն ապրիլին է: Բները հիմնականում ժայռափոր են կամ ժայռաքիվերին՝ գետնից 2,5-50 մ բարձրության վրա: Բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից լաթերից, բրդից:

Սննդակարգը

Սնվում է լեշերով, սննդային թափոններով, ձվերով և մանր ողնաշարավորներով՝ առնետ, դաշտամուկ, կզաքիս, արտույտ, կաքավ և այլն:

Բազմացումը

Ձվադրում են մայիս ամսին: Դնում է 64 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն վրձնախազերով 1-3 ձու: Թխսակալում է 30 օր: Ձագերը հայտնվում են հունիսի սկզբին, մշտապես գտնվում են էգի և արուի հսկողության տակ: Հասուններն օդային խաղերի և թռիչքների են դիմում Սև ագռավների հետ, որոնց հետապնդում են կերը խլելու նպատակով:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Վտանգված>> (Endangered) կարգավիճակով:

Գեղանի կռունկ

(Anthropoides virgo

Գեղանի կռունկ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ կռունկանմաններ

Ընտանիք՝ կռունկների

Ցեղ՝ Գեղանի կռունկներ

Տեսակը՝ Գեղանի կռունկ

 

Բնութագիրը

Կռունկների ընտանիքի թռչուն է: Չվող է ևքիչ տարածված: Մարմնի երկարությունը90-100 սմ է, թևերի բացվածքը՝ 165-185 սմ, կենդանի զանգվածը՝ 2,5-3,5 կգ: Հասունիփետրածածկը միատարր մոխրագույն է, դիմային և վզի առջևի մասերն ու կուրծքը՝սև, գագաթը՝ մոխրագույն: Երիտասարդիգլուխը մոխրագույն է, դիմային նախշըբացակայում է:

Տարածումը և բնական միջավայրը

Բնակվում է արոտավայրերում, բացդաշտերում, լճերի ու լճակների մոտ, բնակավայրերի հարևանությամբ: Առավելապես հանդիպում են ՀՀ կենտրոնական և հյուսիսային շրջաններում: Հանրապետությունում հանդիպում ենմիայն աշնանային և գարնանային չուի շրջանում՝ 200-300 առանձնյակներից կազմված երամներով:

Վարքը

Թռչում է մոխրագույն կռունկի նման: Գարնանային վերադարձը մարտի 20-ից մինչև ապրիլի վերջն է, աշնանային չուն՝օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Չուի ընթացքում թռչում է սեպաձև երամ կազմած: Ամպամած եղանակներին, մառախուղի, առատ ձյան պայմաններում երամը երբեմն մոլորվում է, կորցնում չուի ճանապարհը և մեծ կորուստներկրում:

Սննդակարգը

Սնվում է բույսերով, միջատներով, մանր ողնաշարավորներով:

Բազմացումը

Բները պատրաստում են հողի վրա, չոր վայրերում, սակայն ջին մոտ՝ առվակ, լիճ կամ լճակ: Դնում են մուգ կաթնագույն, մակերեսային դեղնադարչնագույն բծերով 2 ձու ՝ 81-94 մմ տրամագծով: Թխսակալում է մոտ 30 օր: Ձվից դուրս եկածձագերը, չորանալուց հետո ի վիճակի են հետևելու ծնողներին:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Գառնանգղ

Gypaetus barbatus

Գառնանգղ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ բազեանմաններ 

Ընտանիք՝ ճուռակներ

Ցեղ՝ անգղներ

Տեսակը՝ Գառնանգղ

Բնութագիրը

Գիշատիչ թռչուն է:  Ապրում և բնադրում է ՀարավայինԵվրոպայումԱսիայումԿովկասում (այդթվում`Հայաստանում), ԱֆրիկայումՀնդկաստանի որոշհատվածներումՏիբեթում:

Մարմնի երկարությունը` 94-125 սմ էթևերի բացվածքը՝ 2.31-2.83 սմ : Գլխիկրծքի և ոտքի փետուրները նարնջագույն կամժանգագույն ենՊոչի և թևերի փետուրները մոխրագույն ենԱնչափահաս թռչունները սև  կամ շագանակագույն են և ունենավելի մեծ մարմին:

Տարածումը և բնական միջավայրը

Ունի տարածման լայն արեալԱպրում և բնադրում է հարավային ԵվրոպայումԱսիայումԿովկասում (այդ թվումՀայաստանում), ԱֆրիկայումՀնդկաստանի որոշ հատվածներումՏիբեթումՀանդիպում է լեռներումժայռերումկիրճերումալպիական արոտավայրերում և մարգագետիններումանտառներում:

Սննդակարգը

Գառնանգղի սննդակարգի 80%-ն ու ավելին կազմում են ոսկորներն ու ոսկրածուծըՍտամոքսի թթվայնությունը` pH-ը 1 էինչը ենթադրում էոր 24 ժամվա ընթացքում կարող է մարսել ցանկացած կերԼեշակեր էգտած կերը բարձրացնում էվերև և գցում ներքևբաժանելով մանր մասերիՈրպես կանոն սնունդը հավաքում է մի տեղումԻ հակառակ իրանվանմնանկենդանի կերայդ թվում` գառներ չեն որսում:

Բազմացումը

Մոնոգամ ենբազմանում են տարին մեկ անգամԻսպանիայի և Ֆրանսիայի տարածքներում գրանցվել են դեպքերերբգառնանգղերը միացել են գոյություն ունեցող զույգին և ստեղծել եռյակԷգը չի մերժում երրորդ արուինորովհետևվերջինիս ներկայությունն ապահովում է իր անվտանգությունն ու սերնդին մեծացնելու հնարավորությունը:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում  «Least Concern» կարգավիճակովՊոպուլյացիայի շարունակականնվազման հիմնական գործոններն են կենսամիջավայրի քայքայումըայլ գիշատիչների թունավորումները,բնադրողզույգերին անհանգստացնելըկերային բազայի կրճատումըԴեռևս 1990-ականներին գառնագղերն անհետացանարևելյան Եվրոպայի որոշ տարածքներից: Պոպուլյացիայի շարունակական նվազման հիմնական գործոններն ենկենսամիջավայրի քայքայումըայլ գիշատիչների թունավորումներըբնադրող զույգերին անհանգստացնելըկերայինբազայի կրճատումը:  Եվրոպայում իրականացվել են վերարատադրությունն ապահովող մի շարք հաջողակ ծրագրերորի շնորհիվ այսօր պոպուլյացիան կայուն է համարվում

Արծաթափայլ փասիան

Lophura nycthemera

Արծաթափայլ փասիան

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ հավանմաններ

Ընտանիք՝ փասիաններ

Ցեղ՝ լոֆուրաներ

Տեսակը՝ Արծաթափայլ փասիան

Բնութագիրը

Փասիանների ընտանիքի թռչուն էԱրուիմարմնի երկարությունը 120-125 սմ է, որի 75 սմ-ը կազմում է պոչի երկարությունը, կենդանի զանգվածը 1,13-2 կգ է: Էգը համեմատաբար ավելի փոքր է. մարմնի երկարությունը 55-90 սմ է, պոչը՝ 24-32 սմ: Կենդանի զանգվածը հասնում է 1-1,3 կգ-ի: Երկու սեռի ոտքերն էլ կարմիր են:

Հյուսիսային ենթատեսակների արուներն ավելի մեծ են, փորի ներքևի մասը և պոչը սպիտակ են, իսկ կատարը՝ կապտավուն սև: Հարավային ենթատեսակների փորի մասը գորշ է, իսկ պոչը՝ սև բծերով: Էգերը, ի տարբերությւոն արուների, ունեն ավելի մուգ փետրավորում և կարճ պոչ:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված են Հարավային Ասիայում և Հյուսիասային Չինաստանում: Ապրում են հիմնականում անտառներում և լեռներում մինչև 2100 մ բարձրությունները:

Վարքը

Արուները հիմնականում շատ կռվարար են: Հարձակվում են ոչ միայն իրենց ցեղակիցների վրա, այլ նաև տարբեր թռչունների, որոնք ապրում են հարևանությամբ:

Սննդակարգը

Սնվում են տարբեր բույսերով, սերմերով, միջատներով և այլն:

Բազմացումը

Դնում է 10-18 ձու: Թխսակալումը տևում է 24-25 օր: 

Պահպանման կարգավիճակը

Գրանցված է Բնության Պահպանության Միջագային Միության Կարմիր գրքում (IUCN) որպես <<Քիչ վտանգված>> (Least Concern) տեսակ:

Ալմաստյա փասիան

Chrysolophus amherstiae

Ալմաստյա փասիան

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ հավանմաններ

Ընտանիք՝ փասիաններ

Ցեղ՝ Օձիքավոր փասիաններ

Տեսակը՝ Ալմաստյան փասիան

Բնութագիրը

Ալմաստյան փասիանն աշխարհի ամենագեղեցիկ թռչուններից մեկն է: Կանաչ և կապույտ փայլուն փետուրները համադրված են սև, սպիտակ, կարմիր և դեղին փետուրներով: Սև-սպիտակ գծավոր պոչը ավելի երկար է, քան իր մարմնի երկարությունը: Ի տարբերություն արուի՝ էգն ավելի անհրապույր է:

Արուի մարմնի երկարությունը 173 սմ է, էգինը՝ 67 սմ: Պոչի երկարությունը հասնում է 100 սմ-ի:

Տարածումը և բնական միջավայրը

Տարծված է Արևելյան և Հարավային Ասիայում: Հիմականում ապրում է լեռնային տարածքներում:

Վարքը

Զուգավորման շրջանը սկսվում է շատ հետաքրքիր հարսանեկան խաղերով: Արուն պտտվում է էգի շուրջ և փորձում է գրավել նրան՝ ցուցադրելով իր ողջ գեղեցկությունը:

Վտանգի դեպքում հիմնականում թաքնվում է թփուտներում :

Սննդակարգը

Սնվում են տարբեր բույսերով, սերմերով, հացահատիկայն մշակաբույսերով, միջատներով, մանր անողնաշարավորներով և այլն:

Բազմացումը

Բույնը կառուցում են գետնի վրա: Դնում է 10-16 սպիտակավուն ձու: Թխսի տևողությունը 22-23 օր է և հիմնականում թխսակալում է էգը:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Թշշան կարապ

Cygnus olor

Թշշան կարապ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ սագանմաններ

Ընտանիք՝ բադեր

Ցեղ՝ կարապներ

Տեսակը՝ Թշշան կարապ        

 

Բնութագիրը

Բադերի ընտանիքի թռչուն է: Մարմնի երկարությունը 145-160 սմ է, թևերի բացվածքը՝ 208-238 սմ, կենդանի զանգվածքը՝ 8-13 կգ: Երկար վիզը ոլոր է՝ վեր պահած դիրքում: Պոչը երկար է, ծայրը՝ սուր: Հասունը գրեթե ամբողջությամբ սպիտակ է, կտուցը՝ նարնջագույն և սև, ոտքերը և ոտնաթաթերը՝ սև: Արուի կտուցի կոշտուկն ավելի մեծ է: Երիտասարդի ընդհանուր գունավորումը մոխրագույն է՝ դարչնագույն վրձնախազերով, կտուցը՝ վարդագույն է, հիմքը՝ սև, ճակատի կոշտուկը բացակայում է: Թշշան կարապը թռչելիս և ջրի վրա նրբագեղ է, ձայնը երբեմն նման է թշշոցի կամ մեղմ խռխռոցի:

Տարածումը և բնական միջավայրը

Բնակվում է զանազան ջրային տարածքներում, սակայն գերդասում է բաց ջրային մակերեսով ջրամբարները:

Կանոնակարգված հետազոտությունների դեպքում Սևանա լճում, Արարատյան դաշտի արհեստական լճակներում, Ախուրյանի, Սպանդարյանի և այլ ջրամբարներում հնարավոր է հաստատել պարբերաբար հայտնվելը: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

 

Վարքը

Հարսանեկան պարերի ընթացքում կամ հարձակվելու պահին լողում է՝ թևերը մեջքի վրա կամարաձև պահած: Հեշտությամբ ընտելանում է անազատ պայմաններին, դառնում ձեռնասուն, բազմանում առանց դժվարությունների:

Սննդակարգը

Սնվում է հիմնականում ջրային բույսերով:

Բազմացումը

Բները պատրաստում են դժվարամատչելի եղեգի բուսուտներում, ջարդված եղեգի մնացորդներից և առափնյա ջրաճահճային բույսերից: Դնում է 105-122 մմ տրամագծով 5-7 բաց կանաչավուն ձու: Թխսակալում է 35-38 օր:

Ոսկեգույն փասիան

Chrysolophus pictus

Ոսկեգույն փասիան

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ     

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ           

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ հավանմաններ

Ընտանիք՝ փասիաններ

Ցեղ՝ Օձիքավոր փասիաններ

Տեսակը՝ Ոսկեգույն փասիան

 

Բնութագիրը

Փասիանների ընտանիքի ամենավառ գունավորում ունեցող թռչուններից է: Արուն տարբերվում է փետեուրների վառ գունավորմամբ: Մարմնի երկարությունը 90-105 սմ է, որի մեծ մասը պոչի երկարությունն է: Ունի ոսկեգույն-դեղին կատար: Դեմքը և վիզը բոսորագույն է, կուրծքը կարմիր է, մեջքի հատվածը՝ բաց շականակագույն, իսկ ոտքերը՝ խամրած դեղին: Էգը, ի տարբերույթուն արուի՝ ունի փետուրների ավելի խամրած գունավորում: Մարմնի երկարությունը 60-80 սմ է: 

Տարածումը և բնական միջավայրը

Ոսկեգույն փասիանի հայրենիքը համարվում է Չինաստանը: Հանդիպում են լեռնային գոտիներում ՝ մինչև 2000 մ բարձրության վրա: Որպես բնակավայր նախընտրում են լեռների ստորտները և եղեգնուտները: Խուսափում են անտառային, ճահճային տարածքներից:

Գրանցված է Միջազգային Կարմիր գրքում:

 Վարքը

Ամենափոքր վտանգի դեպքում, Ոսկեգույն փասիանները տեղից պոկվում և վազում են ՝ գլուխները կախ, երկար պոչերը բարձրացրած: Բոլոր հավազգիների մեջ ամենաարագավազն են: Գիշերում են ծառերի վրա:

Սննդակարգը

Հիմնականում սնվում է տերևներով և տարբեր թփերի մնացորդներով, եղեգով, ինչպես նաև միջատներով:

Բազմացումը

Դնում են բաց դեղնականաչ 8-12 ձու: Թխսակալումը տևում է 22-23 օր:  Ձագերը մինչև 4 ամիս ապրում են մոր հսկողության տակ:

Պահպանման կարգավիճակը 

Այս թռչնատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Քարակաքավ

Alectoris chukar

Քարակաքավ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորությւոն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ Կաքավանմաններ

Ընտանիք՝ Փասիաններ

Ցեղ՝ Կաքավներ

Տեսակը՝ Քարակաքավ

Բնութագիրը

Փասիանների ընտանիքի թռչուն է: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկարությունը 32-34 սմ է, թևերի բացվածքը՝ 47-52 սմ, կենդանի զանգվածը՝ 370-770 գ: Գլուխը և կոկորդը ցայտուն նախշերով են: Մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է, կուրծքը՝ մոխրագույն, մարմնի կողքերը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կարմրագույն-դարչնագույն շերտերը լայն են՝ սև ուղղահայաց զոլերով: Ուսափետուրները մոխրագույն-կապույտ են՝ վարդագույն երանգով: Երիտասարդն ավելի փոքր է, մարմնի կողքի զոլերը և գլխի նախշերը բացակայում են:

Տարածումը և բնական միջավայրը

Բնակվում է քարքարքտ սարալանջերին՝ ժայռագոյացությունների հարևանությամբ, կիսանապատներում ու չոր լեռնատափաստաններում, նաև գետերի ու առվակների մոտ: Մեծ քանակով պահպանված են Եղեգնաձորում և Վայքում: Հանդիպում է փոքր երամներով:

Վարքը

Քարակաքավը անհարթ տարածքներում վազում է արագ և հեշտությամբ բարձրանում է զառիթափ լանջերը: Թաքստոցին մոտենալիս հանկարծակի դիմում է թռիչքի:

Հեշտությամբ ընտելանում է անազատ պայմաններին, հաջողությամբ բազմանում է նաև տնային պայմաններում:

Սննդակարգը

Սնվում է սերմերով, խոտաբույսերի կանաչ զանգվածով, երբեմն նաև միջատներով:

Բազմացումը

Հարսանեկան և բնադրազույգերի ձևավորումը ապրիլի սկզբից մինչև մայիսի առաջին կեսն է: Բները կառուցում են ապրիլի վերջից մայիսի սկիզբ: Բույնը 19-30 սմ տրամագծով փոսիկ է (դնում է գետնին): Բնադրում է թփուտներում և խիտ խոտաբույսերում: Դնում է 39 մմ տրամագծով, դեղին-սպիտակ՝ բաց դարչնագույն-կարմիր պտերով 7-22 ձու: Թխսակալում է էգը՝ 28-30 օր: Ձագերը հայտնվում են հունիսին, ինքնուրույն թռչողները՝ օգոստոսի վերջից սեպտեմբեր:

Պահպանման կարգավիճակը

Քարակաքավներն են ընդգրկված են ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Ռումինական փասիան

Phasianus colchicus var. romanisch

Ռումինական փասիան

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ հավազգիներ

Ընտանիք՝ փասիաններ

Ցեղ՝ փասիաններ

Տեսակ` Սովորական փասիան (Phasianus colchicus)

Ենթատեսակ` Ռումինական փասիան (Phasianus colchicus var. romanisch)

Նկարագրությունը

Ռումինական փասիանների փետուրները հիմնականում դեղին, կապույտ և այլ գունավորմամբ են: Գլուխը և պարանոցը կանաչ և մուգ կապույտ գույնի են: Գլխի վերին մասը կանաչավուն-գորշավուն է: Պարանոցի և թևերի հատվածը մուգ շագանակագույն է և մանուշակագույն: Ոտքերը մուգ գորշավուն են: Արուների աչքերի վերին մասը զուրկ է փետուրներից, իսկ մաշկի գույնը այդ հատվածում կարմիր է: Արուների փետրածածկը հիմնականում ունի մուգ կապույտ գունավորում: Արուների գունավորումն ավելի վառ է, պոչն` ավելի երկար: Արուները տարբերվում են էգերից իրենց չափերով: Էգերը չափերով ավելի փոքր են արուների համեմատ, ունեն դեղնավուն շողերով մուգ դարչնագույն գունավորում: Ռումինական փասիանի մարմնի կշիռը կարող է հասնել մինչև 3 կգ:

Տարածումը և բնական միջավայրը

Բնակվում է անտառներում, թփուտներում: Հանդիպում է գետերի և լճերի մոտ, խիտ անտառային մացառուտներում: Այս թռչունը տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ուկրաինայում, Ռուսաստանում:

Վարքը

Սոցիալական թռչուններ են, որոնք հիմնականում չեն չվում: Իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են գետնի վրա, սակայն ժամանակ առ ժամանակ բարձրանում են նաև ծառերի վրա:

Սննդակարգը

Այս թռչունները սնվում են տարբեր միջատներով, խխունջներով, որդերով, սերմերով, մրգերով, տերևներով, հացահատիկով:

Բազմացումը

Դնում է 18-60 ձու մեկ տարվա ընթացքում: Պոլիգամ են` նրանցից յուրաքանչյուրը զուգավորում է մի քանի էգերի հետ: Ձվադրումն իրականացվում է ապրիլ-հունիս ժամանակահատվածում: Ձագերը ձվից դուրս գալուց հետո մի քանի շաբաթ մնում են էգերի հետ: 6 շաբաթական ձագերի մարմնի զանգվածը շուրջ 1 կգ է, իսկ 15 շաբաթականում թռչնակներն արդեն հասուն փասիանների տեսք ունեն:

Պահպանման կարգավիճակը

Այս ենթատեսակը ընդգրկված չէ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում:

Որսորդական փասիան

Phasianus colchicus

Որսորդական փասիան

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ հավանմաններ

Ընտանիք՝ Փասիանների

Ցեղ՝ Փասիաններ

Տեսակը՝ Որսորդական փասիան

 

Բնութագիրը

Որսորդական փասիանի մարմնիերկարությունը 85 սմ է, իսկ կենդանիզանգվածը՝ 1,7-2 կգ: Արուները չափերովհամեմատաբար ավելի մեծ են: Արուն ունիվառ փետրավորում և երկար պոչ: Իտարբերություն մյուս փասիանների՝Որսորդական փասիանի գլխի հատվածըփետրածածակ է բացի աչքերի հատվածից: Արուի փետուրներն ունեն վառգունավորում: Պոչի փետուրները գորշդեղնավուն են՝ մանուշակագույնեզրագծերով: Աչքերի կողքի շրջանակներըկարմիր են: Էգի փետուրները աղոտշականակագույն են՝ եզրագծվածգորշավուն բծերով:

Տարածումը և բնական միջավայրը

Նստակյաց է: Տարածված է Եվրասիայում: Կյանքի մեծ մասը անցկացնում է ցամաքում՝ թփուտներում, խոտածածակ ևբաց տարածքներում:

Վարքը

Հիմնականում վտանգի առկայության դեպքում ծառերին բարձրանալու փոխարեն նախընտրում է թաքնվել թփուտներումև խոտածածկ տարածքներում:

Սննդակարգը

Սննդի հիմնական մասը կազմում են սերմերը, հատապտուղները, հացազգիները, միջատները, որդերը, մանրանողնաշարավորները և այլն:

Բազմացումը

Բույնը կառուցում է գետնին: Դնում է 7-18 գորշ ձու: Թխսակալում է միայն էգը: Թխսակալումը տևում է 22-28 օր:

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով:

Ծիածանագույն լորիկետ

Trichoglossus haematodus

Ծիածանագույն լորիկետ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Ընտանիք՝ թութակներ

Տեսակը՝ Ծիածանագույն լորիկետ

Բնութագիրը

Մարմնի երկարությունը` 30 սմ է, թևերի բացվածքը՝  սմ, կենդանի զանգվածը՝ 75-157 կգ: Ունեն խայտաբղետ գունավորում կանաչ, նարնջագույն, կարմիր, դեղին, մանուշակագույն, մոխրագույն  և այլն:

Տարածումը և բնական միջավայրը

Ավստրալիայի էնդեմիկներից է: Տարածված է արևելյան ծովափնյա հատվածներում, հարավային Ավստրալիայից մինչևԹասմանիա:

Վարքը

Սնվում է հիմնականում ծաղիկներով, նեկտարով, ծաղկափոշով, հատապտուղներով և մրգերով: Ծիածանագույնլորիկետի լեզուն հարմարեցված է իր հատուկ սննդակարգին: Լեզվի ծայրն ունի  պապիլյար խոզանակաձև գերաճ, որիշնորհիվ կարողանում է հավաքել ծաղկափոշին ու ծաղկահյութը:

Սննդակարգը

Սնվում են ծառերի և թփերի ծաղիկներով, նեկտարով, մրգերով, սերմերով, որոշ միջատներով:

Բազմացումը

Բազմացման շրջանը հիմնականում սեպտեմբեր-դեկտեմբերն է, սակայն կարող է փոփոխվել կախված տարածաշրջանից, սննդի առկայությունից և կլիմայից: Զուգավորումը կատարվում է էվկալիպտային փչակներում:  Բնադրման վայրերըտարբեր են` էվկալիպտի փչակներ, արմավենու ճյուղեր կամ մեծ ժայռաքարեր: Զույգը երբեմն կարող է բնադրելլորիկետների այլ զույգերի կամ այլ թռչնատեսակների հետ նույն վայրում:

Պահպանման կարգավիճակը

Պոպուլյացիայի վերաբերյալ հստակ քանակային տվյալները բացակայում են, սակայն, ըստ որոշ գնահատումների, լորիկետները տարածված են առավելապես հյուսիսային Ավստրալիայում և սակավաթիվ` Թասմանիայում:  Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմի ցուցակում  որպես  “Least concern”.

Կարմրագլուխ սուզաբադ

Aythya ferina

Կարմրագլուխ սուզաբադ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ սագանմաններ

Ընտանիք՝ բադերի

Տեսակը՝ Կարմրագլուխ սուզաբադ

 

Բնութագիրը

Բադերի ընտանիքի թռչուն է: Մարմնի երկարությունը 42-49 սմ է, թևերի բացվածքը՝ 72-82 սմ, կենդանի զանգվածը՝ 700-1300 գ: Կտուցի միջին մասը բաց մոխրագույն շերտով է: Արուի վիզը, գլուխը դարչնավուն-կարմիր է, մեջքը՝ բաց մոխրագույն, կուրծքը և ներքնապոչը՝ սև: Էգերը մոխրագույն-դարչնագույն են, կտուցի հիմքի բիծը և լայն ակնօղակը՝ բաց երանգի:

Տարածվածությունը

Տարածված է Անդրկովկասում, Եվրոպայում, Ասիայում և Աֆիրկայում:

Բնակվում են լճերում, գետերում, մեծ ճահճուտներում:

Վարքը

Հմուտ սուզորդ է, մինչև 30 վ կարող է կեր փնտրել ջրի խորը շերտերում: Աշնանաը և գարնանաը հաճախ հանդիպում են մեծ երամներով:

Սնունդը

Սնվում է ջրային բույսերով, միջատներով, մանր ձկներով, խխունջներով, երկկենցաղներով:

Բազմացումը

Հարսանեկան խաղերը սկսվում են մարտի վերջից մինչև ապրիլ: Մի քանի արու պտույտ են գալիս էգի շուրջ՝ ջրի մեջ ամբողջությամբ սուզված: Բույնը պատրաստում է էգը՝ հին եղեգի կույտի վրա, կարող են լինել նաև ջրի մակերեսին կիսալողացող բներ: Ձվերը բնում հայտնվում են ապրիլի վերջից հունիսի սկիզբ: Դնում է 62 մմ տրամագծով, կանաչավուն-մոխրագույն 8-10 ձու: Թխսակալում է էգը՝ 24-26 օր:

Պահպանման կարգավիճակը

Գրանցված է Բնության Պահպանության Միջագային Միության Կարմիր գրքում (IUCN) որպես <<Քիչ վտանգված>> (Least Concern) տեսակ:

Մոխրագույն բադ

Anas strepera

Մոխրագույն բադ

Գիտական դասակարգում 

Կատեգորիա՝ էուկարիոտներ

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ սագանմաններ

Ընտանիք՝ բադերի

Տեսակը՝ Մոխրագույն բադ

 

Բնութագիրը

Բադերի ընտանիքի ջրլող թռչուն է: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկարությունը 46-56 սմ է, թևերի բացվածքը՝ 84-95 սմ, կենդանի զանգվածը՝ 50-900 գ: Արուի փետրածածկը մոխրագույն է, կրծքի ստորին մասը և փորը՝ սպիտակ, վերնապոչը և ներքնապոչը՝ սև: Էգը դարչնագույն-մոխրագույն է՝ խայտավոր, գլուխը՝ ավելի բաց երանգի, կտուցի կողքերը՝ նարնջագույն: Հանգստի պահին և թռչելիս տեսանելի են արուի և էգի սպիտակ փետրահայելին:

Տարածվածությունը

Տարածված է Եվրոպայում և Ասիայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում:

Բնակվում են լճակներում, ճահճուտներում, ծանծաղ գետերում, թաց մարգագետիններում:

Վարքը

Սովորաբար հանդիպում են առանձին զույգերով և փոքր ու մեծ երամներով:

Սնունդը

Սնվում են տարբեր տեսակի բույսերով:

Բազմացումը

Բնադրազույգերը կազմվում են մայիսին սկզբից: Բույնը ոչ խորը փոսիկ է՝ պատրաստված խոտաբույսերից: Բնադրում է գետնին, ջրի մոտ, երբեմն՝ ջրափից քիչ հեռու՝ խիտ խոտերի մեջ: Ձվերը բներում հայտնվում են մայիսի կեսից մինչև հունիս: Դնում է 55 մմ տրամագծով 8-12 ձու: Թխսակալում է էգը՝ 27-28 օր:

Պահպանման կարգավիճակը

Սևանա լճի մակարդակի նվազման պատճառով բնադրող խոշոր համակեցություններն ահետացել են, մասամբ տեղափոխվել Արարատյան դաշտի լճերն ու լճակները:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Կռնչան բադ

Anas platyrhynchos

Կռնչան բադ

Գիտական դասակարգում

Կատեգորիա՝ Էուկարիոտներ

Թագավորություն՝ Կենդանիներ

Տիպ՝ Քորդավորներ

Դաս՝ Թռչուններ

Կարգ՝ Սագանմաններ

Ընտանիք՝ Բադեր

Ցեղ՝ Ջրային բադեր

Տեսակը՝ Կռնչան բադ

Բնութագիրը

Բադերի ընտանիքի թռչուն է: Նստակյաց է և տարածված: Մարմնի երկարությունը 50-65 սմ է, թևերի բացվածքը՝ 81-98 սմ, կենդանի զանգվածը՝ 0,8-2 կգ: Արուի գլուխը կանաչ է, վզին կա սպիտակ օղակ, կուրծքը շիկակարմրավուն դարչնագույն է, մեջքը՝ մոխրագույն: Էգի մարմինը դարչնագույն է՝ սև խայտերով և կապտամանուշակագույն փետրահայելիով, որն տեսանելի է թռիչքի ժամանակ: Կտուցը տարբեր չափերի նարանջագույն ու սև հատվածներով է:

Տարածումը և բնական միջավայրը

Բնակվում է ջրային տարածքների հարևանությամբ տարբեր կենսամիջավայրերում:

Վերջին տասնամյակների ընթացքում թվաքանակը խիստ տատանվում է՝ կապված ՀՀ ջրաճահճային մակերեսների որակական փոփոխությունների հետ:

Վարքը

Բադերից ամենատարածվածն է, հաճախ՝ ընտելացրած: Բնադրում է գետնին: Բները կառուցում են մարտի վերջից մինչև մայիս: Բույնը փոսիկ է կամ հարթակ (26-33 սմ տրամագծով)՝ խոտերից, եղեգից ու փետուրներից:

Սննդակարգը

Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով, ձկներով, երկկենցաղներով:

Բազմացումը

Ձվերը բնում հայտնվում են ապրիլի սկզբից մինչև հունիս: Դնում է 57 մմ տրամագծով, մոխրավուն կանաչ 7-13 ձու: Թխսակալում է էգը՝ 26 օր: Ձագերը բնից հեռանում են ձվից դուրս գալուց 12-16 ժամ անց:

Պահպանման կարգավիճակը

Գրանցված է Բնության Պահպանության Միջագային Միության Կարմիր գրքում (IUCN) որպես <<Քիչ վտանգված>> (Least Concern) տեսակ:

Սև կարապ

Cygnus atratus

Սև կարապ

Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Ենթատիպ՝ ողնաշարավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ սագանմաններ

Ընտանիք՝ կարապների

Ցեղ` բադերի

ՏեսակըՍև կարապ

 

Բնութագիրը

Հասուն տարիքում սև կարապներիմարմնի գույնը հիմնականում սև է, բացի լայն, սպիտակ թևերիվերջնամասից, որը երևում էթռիչքի ժամանակ: Կտուցի մուգ նարնջագույնի և կարմիրի երանգավորում ունի, իսկ վերջնամասիվրա հստակ երևացող մի սպիտակ գիծ կա: Երիտասարդ թռչունների գույնը ավելի մոտ էմոխրագույնին, իսկ թևերի ծայրերը՝ սև են: Հասուն էգերը չափերով ավելի փոքր են արուներից: Հասուն տարիքում սև կարապի մարմնի երկարությունը 110-142 սմ է, իսկ քաշը՝ 3.7-ից 9 կգ: Թևերիբացվածքը 1.6-ից 2 մետր է: Սև կարապի վիզը երկար է (կարապների մեջ համեմատաբարամենաերկարը) և իր ուրվագծով նման է լատինական “S” տառին:

Տարածումը և բնական միջավայրը

Սև կարապները հանդիպում են Ավստրալիայի ողջ տարածքում` բացի Քեյփ Յորք թերակղզուց: Նրանք առավել տարածված են հարավում: Սև կարապները տարածվել են նաև մի քանի այլ երկրներում, որոնց թվում է Նոր Զելանդիան և Նոր Գվինեան: Սև կարապները նախընտրում են աղի, ընդարձակ ջրային և ճահճային տարածքներ: Թռչելու համար նրանց անհրաժեշտ է առնվազն 40 մետր մաքուր ջրային տարածք: Զուգավորման ժամանակաշրջանից դուրս Սև կարապները բավական երկար տարածություն են անցնում: Նրանք թռչում են գիշերը, իսկ օրվա ընթացքում հանգստանում են այլ կարապների հետ:

Վարքը

Ջրի վրա գտնվելիս կամ թռիչքի ժամանակ Սև կարապները արտաբերում են հեռուտարածությունից լսվող, շեփորանման երաժշտական ձայներ, ինչպես նաև բազմաթիվ այլցածրաձայն հնչյուններ: Սև կարապները կարող են նաև սուլել, հատկապես զուգավորման կամբույն հյուսելու ժամանակ տեղի ունեցող որևէ անհանգստացնող երևույթից: Լողալիս Սևկարապներն իրենց վիզը կորաձև կամ կանգուն են պահում, իսկ փետուրներն ու թևերըհիմնականում պահում են բարձր դիրքում, ինչը նրանց ավելի ագրեսիվ տեսք է տալիս: Սևկարապները թռչում են ուղիղ գծով կամ “V” տառի տեսքով: Թռչելիս նրանք պարանոցով ալիքաձևշարժումներ են անում, իսկ թևերի շարժումներից սուլոցի նման ձայներ են արձակվում:

Կերակրումը և սննդակարգը

Սև կարապները բուսակեր են: Նրանք սնվում են ջրում հայթայթված ջրիմուռներով ևմոլախոտերով: Սննունդ գտնելու համար Սև կարապները մինչև 1 մետր խորությամբ սուզվում ենջրի մեջ: Այս թռչունները երբեմն սնունդ են հայթայթում նաև ցամաքի վրա, սակայն լավ քայլել չենկարողանում:

Բազմացումը

Սև կարապները առանձին զույգեր կամ փոքրիկ խմբեր են կազմում և բնակվում են ծանծաղճահիճներում: Նրանք ողջ կյանքի ընթացքում մեկ զույգ են ունենում և բազմացման յուրաքանչյուրշրջանում մեկ անգամ են սերուդ տալիս: Թխսի շրջանը սովորաբար սկսվում է անձրևայինեղանակների հետ. Ավստրալիայի հյուսիս-արևելյան շրջաններում դա փետրվար ամիսն է, իսկարևմտյան շրջաններում՝ օգոստոսը: Կարապների սեռական հասունության տարիքը 18 ամիսն է: Չնայած դրան, նրանք սովորաբար սկսում են թուխս նստել 3-4 տարեկանում: Սև կարապներիբները գտնվում են փոքրիկ կղզյակների կամ ջրի մակերեսի վրա՝ ճահճուտների խորըհատվածներում: Սեփական տարածքը կամ բույնը պշտպանելու ժամանակ Սև կարապների վարքըբավականին ագրեսիվ է ներխուժողների կամ այլ կարապների նկատմամբ: Բնի բարձրությունըմոտավորապես 40 սանտիմետր է, էլիփսաձև է՝ 2 մետր տրամագծով: Այն բաղկացած է ճյուղերից, փայտերից և ցեխով ամրացված խոտերից: Էգ կարապները սովորաբար 5-12 բաց կանաչ գույնի, 110×70 մմ չափի ձվեր են ածում, որոնց համար երկու ծնողներն էլ հոգ են տանում 40 օրվաընթացքում: Ծնվելուն պես փոքրիկ կարապները կարողանում են լողալ և ինքնուրույն սնվել, իսկ 3 ամիս անց նրանք արդեն կարողանում են թռչել: Սև կարապների կյանքի տևողությունը շուրջ 10 տարի է:

Պահպանման կարգավիճակը 

Գրանցված է Բնության Պահպանության Միջագային Միության Կարմիր գրքում (IUCN) որպես <<Քիչ վտանգված>> (Least Concern) տեսակ: