Ներկայումս Երևանի կենդանաբանական այգում բնակվող կենդանիները չունեն բարվոք կենսապայմաններ: Այս իրավիճակը պետք է փոխվի հնարավորինս շուտ: Բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ կենդանիների բարեկեցության եւ Երեւանի կենդանաբանական այգու վերափոխման գործում, կարող են դառնալ կենդանիներից մեկի խնամակալը:
Խնամակալությունն իրականացվում է մեկ տարի ժամկետով: Յուրաքանչյուր խնամակալ ստանում է խնամակալի անհատական անվանաքարտ (բեյջ), որը նրան ոչ միայն հատուկ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն է տալիս, այլև կիրառվում է որպես անցաթուղթ, երբ խնամակալը այցելում է կենդանուն:
Կենդանաբանական այգու ցանկացած կենդանու հնարավոր է խնամակալել: Կենդանիների խնամակալությունը Երևանի կենդանաբանական այգու կենդանիներին աջակցելու յուրահատուկ ձև է: